Սեն Կատայամա
Սեն Կատայամա ճապ.՝ 片山潜 | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1859 |
Ծննդավայր | Kumenan, Kume district, Օկայամա (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
Մահացել է | նոյեմբերի 5, 1933[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն[2] |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Գրինելի քոլեջ, Ի․Վ․ Ստալինի անվան Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարան, Եյլի աստվածաբամական դպրոց, Եյլի համալսարան և Մերիվիլ քոլեջ |
Մասնագիտություն | լրագրող, իրավապաշտպան, ուսուցիչ, արհմիութենական գործիչ, ագարակապան և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Կոմունիստական ինտերնացիոնալ |
Կուսակցություն | Ճապոնիայի կոմունիստական կուսակցություն և ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցություն |
Katayama Sen Վիքիպահեստում |
Սեն Կատայամա (ճապ.՝ 片山 潜; դեկտեմբերի 26, 1859, Kumenan, Kume district, Օկայամա (պրեֆեկտուրա), Ճապոնիա - նոյեմբերի 5, 1933[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ճապոնական և միջազգային բանվորական շարժման գործիչ։
Ճապոնիայում արհմիութենական (առաջին) և առաջադիմական այլ կազմակերպությունների, ճապոնական սոցիալ–դեմոկրաւոական կուսակցության հիմնադիրներից։
1900 թվականին, հեռակա կարգով, ընտրվել է II Ինտերնացիոնալի գործկոմի բյուրոյի անդամ։ 1911 թվականին Տոկիոյում գործադուլ կազմակերպելու համար բանտարկվել է։ 1914 թվականին, խուսափելով հետապնդումներից, մեկնել է ԱՄՆ (ուր ստեղծել է ճապոնացի բանվորների առաջին կոմունիստական խմբեր, 1918), 1921-ին՝ էլ՝ Սովետական Ռուսաստան։ 1922 թվականին ընտրվել է Կաղնտերնի գործկոմի (ԿԻԳԿ), ապա՝ ԿԻԳԿ–ի նախագահության անդամ։ Մասնակցել Է Բրյուսելի (1927), Մայնի Ֆրանկֆուրտի (1929) հակաիմպերիալիստական, ինչպես նաև Ամստերդամի (1932) հակապատերազմական կոնգրեսներին։
Թաղված Է Կրեմլի պատի տակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Կատայամա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 286)։ |