Սեյրան Օսիպով
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մականուն | Ջեյրան[1] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 4, 1961 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | հունվարի 13, 2008 (46 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Ստավրոպոլ, Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սեյրան Օսիպով (դեկտեմբերի 4, 1961, Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 13, 2008, Ստավրոպոլ, Ռուսաստան), խորհրդային ֆուտբոլիստ, հարձակվող։
Խաղացողի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեյրան Օսիպովը տասնմեկ տարեկանում ծնողների հետ Հրազդանից տեղափոխվել է Պյատիգորսկ։ Դպրոցում սովորելու տարիներին գրանցվել է թեթև ատլետիկայի խմբակում, բայց գրեթե անմիջապես տեղափոխվել է խուտբոլի խմբակ (մարզիչներ՝ Ի․ Սերոշտան, Ն․ Բրաժկին)։ Շատ է մարզվել, խաղացել է որպես հարձակվող։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1979 թվականին, ընդգրկվել է «Մաշուկի» կազմում։
1980 թվականին տեղափոխվել է Ստավրոպոլի «Դինամո», որը հանդես էր գալիս առաջին լիգայում։ «Դինամոյի» կազմում խաղալիս անցել է բանակային ծառայությունը։ Զորացրվելուց հետո վերադարձել է «Մաշուկ»։
1985 թվականին Նիկիտա Սիմոնյանն Օսիպովին հրավիրել է Երևանի «Արարատ», բայց չլուծված կենցաղային խնդիրների պատճառով Օսիպովը շուտով վերադարձել է Ստավրոպոլ։
1989-1990 թվականներին խաղացել է Բուլղարիայի Պազարջիկ քաղաքի (Ստավրոպոլի քույր-քաղաք) «Խեբիր» ակումբում։ Այնտեղ երկար չի մնացել ակումբում և բուլղարական լիգայում ֆուտբոլային ցածր մակարդակի պատճառով։ Ստավրոպոլում խաղալիս դարձել է ԽՍՀՄ առաջին լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը (91 գոլ) և «Դինամոյի» երկրորդ ռմբարկուն նրա ողջ պատմության ընթացքում (102 գոլ)։
ԽՍՀՄ բարձրագույն լիգայում Սեյրան Օսիպյանն անցկացրել է 9 հանդիպում և խփել մեկ գոլ, Ռուսաստանի բարձրագույն լիգայում՝ 45 հանդիպում և 10 գոլ։ Որպես խաղացող աչքի է ընկել տեխնիկական հմտությունների բարձր մակարդակով, եղել է արդյունավետ խաղացող հարձակվող[2]։
Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո ապրել է Լեհաստանում, սկսել շինարարական բիզնես[1]։
Սեյրան Օսիպովը մահացել է Ստավրոպոլում 2008 թվականի հունվարի 13-ին՝ վետերանների մարզման ժամանակ տեղի ունեցած սրտի նոպայից։ Թաղվել է Պյատիգորսկում[3]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ առաջին լիգայի գավաթի դափնեկիր – 1990
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականից սկսած Ստավրոպոլում ամեն տարի անցկացվում է Սեյրան Օսիպովի հիշատակին նվիրված մինի ֆուտբոլի մրցաշար վետերանների միջև[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 В Ставрополь приехал Сейран Осипов!
- ↑ Николай Персук — Ставропольский Мюллер
- ↑ Турнир по мини-футболу памяти Сейрана Осипова завершился в Ставрополе
- ↑ «Мемориал Сейрана Осипова». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Николенко Анатолий. Снайпер из созвездия Стрельца // Футбольный курьер. — 1992. — № 1. — с.8-9.
|
- Դեկտեմբերի 4 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Հրազդան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 13 մահեր
- 2008 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Արարատի ֆուտբոլիստներ
- Խորհրդային ֆուտբոլիստներ
- Ռուսահայ ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ