Սեյրան Օսիպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սեյրան Օսիպով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մականուն Ջեյրան[1]
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 4, 1961(1961-12-04)
Ծննդավայր Հրազդան, Կոտայքի մարզ, Հայաստան
Մահվան ամսաթիվ հունվարի 13, 2008(2008-01-13) (46 տարեկանում)
Մահվան վայր Ստավրոպոլ, Ռուսաստան
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1979 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մաշուկ ? (?)
1980 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Ստավրոպոլ) 4 (0)
1981 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մաշուկ 33 (6)
1982 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Ստավրոպոլ) 10 (1)
1982-1984 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մաշուկ 64 (33)
1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ (Երևան) 5 (1)
1985-1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Ստավրոպոլ) 170 (76)
1989-1990 Բուլղարիա Խեբիր (Պազարջիկ) 4 (0)
1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ (Երևան) 4 (0)
1990-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Ստավրոպոլ) 47 (15)
1992 Ռուսաստան Դինամո (Ստավրոպոլ) 17 (6)
1992 Ռուսաստան Դինամո (Իզոբիլնի) 2 (3)
1992-1993 Լիբանան Օմենմեն (Բեյրութ) 31 (12)
1993-1994 Ռուսաստան Դինամո (Ստավրոպոլ) 28 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սեյրան Օսիպով (դեկտեմբերի 4, 1961(1961-12-04), Հրազդան, Կոտայքի մարզ, Հայաստան - հունվարի 13, 2008(2008-01-13), Ստավրոպոլ, Ռուսաստան), խորհրդային ֆուտբոլիստ, հարձակվող։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյրան Օսիպովը տասնմեկ տարեկանում ծնողների հետ Հրազդանից տեղափոխվել է Պյատիգորսկ։ Դպրոցում սովորելու տարիներին գրանցվել է թեթև ատլետիկայի խմբակում, բայց գրեթե անմիջապես տեղափոխվել է խուտբոլի խմբակ (մարզիչներ՝ Ի․ Սերոշտան, Ն․ Բրաժկին)։ Շատ է մարզվել, խաղացել է որպես հարձակվող։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1979 թվականին, ընդգրկվել է «Մաշուկի» կազմում։

1980 թվականին տեղափոխվել է Ստավրոպոլի «Դինամո», որը հանդես էր գալիս առաջին լիգայում։ «Դինամոյի» կազմում խաղալիս անցել է բանակային ծառայությունը։ Զորացրվելուց հետո վերադարձել է «Մաշուկ»։

1985 թվականին Նիկիտա Սիմոնյանն Օսիպովին հրավիրել է Երևանի «Արարատ», բայց չլուծված կենցաղային խնդիրների պատճառով Օսիպովը շուտով վերադարձել է Ստավրոպոլ։

1989-1990 թվականներին խաղացել է Բուլղարիայի Պազարջիկ քաղաքի (Ստավրոպոլի քույր-քաղաք) «Խեբիր» ակումբում։ Այնտեղ երկար չի մնացել ակումբում և բուլղարական լիգայում ֆուտբոլային ցածր մակարդակի պատճառով։ Ստավրոպոլում խաղալիս դարձել է ԽՍՀՄ առաջին լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը (91 գոլ) և «Դինամոյի» երկրորդ ռմբարկուն նրա ողջ պատմության ընթացքում (102 գոլ)։

ԽՍՀՄ բարձրագույն լիգայում Սեյրան Օսիպյանն անցկացրել է 9 հանդիպում և խփել մեկ գոլ, Ռուսաստանի բարձրագույն լիգայում՝ 45 հանդիպում և 10 գոլ։ Որպես խաղացող աչքի է ընկել տեխնիկական հմտությունների բարձր մակարդակով, եղել է արդյունավետ խաղացող հարձակվող[2]։

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո ապրել է Լեհաստանում, սկսել շինարարական բիզնես[1]։

Սեյրան Օսիպովը մահացել է Ստավրոպոլում 2008 թվականի հունվարի 13-ին՝ վետերանների մարզման ժամանակ տեղի ունեցած սրտի նոպայից։ Թաղվել է Պյատիգորսկում[3]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ առաջին լիգայի գավաթի դափնեկիր – 1990

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականից սկսած Ստավրոպոլում ամեն տարի անցկացվում է Սեյրան Օսիպովի հիշատակին նվիրված մինի ֆուտբոլի մրցաշար վետերանների միջև[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Николенко Анатолий. Снайпер из созвездия Стрельца // Футбольный курьер. — 1992. — № 1. — с.8-9.