Սելվա Ալ-Հազա
Սելվա Ալ-Հազա արաբ․՝ سلوى بنت عبد الله الهزاع | |
---|---|
Ծնվել է | 20-րդ դար |
Քաղաքացիություն | Սաուդյան Արաբիա |
Դավանանք | իսլամ |
Կրթություն | Ջոնս Հոփքինսի համալսարան, Սաուդ արքայի համալսարան և Tucson High Magnet School? |
Մասնագիտություն | ակնաբույժ և բժիշկ |
Պաշտոն | Member of the Consultative Assembly of Saudi Arabia? |
Սելվա Ալ-Հազա (արաբ․՝ سلوى الهزّاع), սաուդցի ակնաբույժ և Քինգ Ֆեյզալի անվան մասնագիտացված հիվանդանոցի ակնաբուժական բաժնի վարիչ[1]։ Նա թագավոր Ֆահդ իբն Աբդուլ-ազիզ Ալ Սաուդի անձնական ակնաբույժն էր[2]։ Սաուդցի առաջին կանանցից էր, որն ակադեմիական և մասնագիտական ոլորտում հասել է միջազգային հաջողությունների։ 2013 թվականի հունվարի 11-ին Աբդուլա թագավորի հրամանագրով դարձել է Սաուդյան Արաբիայի Շուրայի խորհրդի առաջին կին անդամներից մեկը[3]։
Կրթություն և անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիքում ընտանիքի հետ Ալ-Ռիադ քաղաքից տեղափոխվել է Արիզոնա նահանգի Թուսոն քաղաք[1][4]։ Սովորել է Թուսոնի ավագ դպրոցում, ապա ընտանիքի հետ նորից տեղափոխվել Ալ-Ռիադ՝ ավագ դպրոցում ուսումն ավարտելու համար[5] ։
Ավելի ուշ բժշկություն սովորելու նպատակով ընդունվել է թագավոր Սաուդի համալսարան[6]։ Բժշկական դպրոցն ավարտելուց հետո ակնաբուժությունը Սաուդյան Արաբիայում օրդինատուրայի միակ հավատարմագրված ծրագիրն էր, այդ պատճառով էլ ընտրել է այդ բաժինը[4]։ Օրդինատուրան ավարտելուց հետո սկսել է աշխատել Քինգ Ֆեյզալի անվան հիվանդանոցում, ինչպես նաև 2003-2009 թվականներին հյուրընկալող պրոֆեսոր էր Վիլմեր ակնաբուժական ինստիտուտում[7][8]։
Նա հեղինակ և համահեղինակ է բազմաթիվ հետազոտական, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում ժառանգական աչքի հիվանդությունների մասին հոդվածների, որը նրա առաջին ներդրումն էր Duane Ophthalmology Medical Reference Series-ում։ 1997 թվականին դարձել է Ֆեյզալ թագավորի մասնագիտացված հիվանդանոցի ակնաբուժության բաժանմունքի վարիչը։ Նաև աշխատել է Ակնաբուժության միջազգային խորհրդի գործադիր կազմում.[9][10]։
Հասարակական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Սաուդյան Արաբիայի (այն ժամանակ բոլորը արական սեռի ներկայացուցիչներ էին) Շուրայի խորհուրդը առաջին անգամ որպես խորհրդական նշանակել է 3 կնոջ, որոնցից մեկը Ալ-Հազան էր[1][8]։ 2013 թվականին Աբդուլա թագավորի հրամանագրով Սաուդյան Արաբիան պարտավոր էր առաջին անգամ կանանց ընդգրկել որպես Շուրայի խորհրդի անդամներ։ Բժիշկ Ալ-Հազան ընտրվել է՝ դառնալով առաջին ակնաբույժը, որն աշխատել է օրենսդիր մարմնում։
2004-2008 թվականներին որոշ ժամանակ աշխատել է որպես Սաուդյան Արաբիայի Ընկերների խորհրդի նախագահ՝ փաստաբանական կազմակերպություն, որը տեղակայված է ԱՄՆ-ում և մոտ էր Սաուդյան ռեժիմին[11][12]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bowers, Faye (2004 թ․ հունվարի 13). «Saudi women, long silent, gain a quiet voice». Christian Science Monitor. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Elliot House, Karen (2007 թ․ ապրիլի 7). «For Saudi Women, A Whiff of Change». Wall Street Journal. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ http://english.alarabiya.net/articles/2013/01/11/259881.html
- ↑ 4,0 4,1 Khan, M. Ghazanfer Ali (2004 թ․ նոյեմբերի 27). «Eyes of the World on Saudi Ophthalmologist». Arab News. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Your Meeting Story: Selwa Al-Hazzaa». American Academy of Ophthalmology. New York Chiropractc College Library.
- ↑ «Selwa Al-Hazzaa». experts.scival.com. Johns Hopkins University. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Pilkington, Edward (2002 թ․ հուլիսի 6). «The women that time forgot». The Guardian. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ 8,0 8,1 «Saudi Women Challenge Traditional Barriers in Male-Dominated Society». VOA News. 2004 թ․ հունվարի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Letter from the President» (PDF). who.int. World Health Organisation. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Prof. Selwa Al-Hazzaa». kfas.org.kw. Kuwait Foundation for the Advancement of Sciences. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Gehrke, Joel (2015 թ․ հունիսի 2). «The Clinton Foundation Took Money from Saudi Propagandists». National Review. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Al Muhaini, Mamduh (2006 թ․ փետրվարի 10). «الدكتورة سلوى الهزاع..عندما ينبثق تطور المرأة من الروح المحافظة للمجتمع السعودي». Al Riyadh Newspaper. Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]