Սարմիկո
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Օլգա Խոդատաևա և Եվգենի Ռայկովսկի |
Բեմադրող նկարիչ | Պյոտր Նոսով |
Երաժշտություն | Անատոլի Ալեքսանդրով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1952 |
Սարմիկո (ռուս.՝ Сармико), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որն ստեղծվել է 1952 թվականին, ռեժիսիորներ Օլգա Խոդատաևայի և Եվգենի Ռայկովսկու կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Չուկչա Սարմիկոն վերադառնում էր ծովափղի որսից, և պապիկն ասում է նրան, որ ռադիոյով լսել է ձմեռողների մոտ թռչող ինքնաթիռի մասին, և որ ծովածոցում սառույցը շատ վտանգավոր է։ Սարմիկոն դահուկներով վազում ինքնաթիռը դիմավորելու։ Իսկ այդ ժամանակ օդաչուն արդել ժամանել էր և տեղի դպրոցի համար բերել էր գրքեր, ներկեր և այլն։ Ինքնաթիռը դիմավորում էին Լենան և իր հայրիկը` ձմեռողը։ Լենան եղնիկի վրա նստած գնում է` Սարմիկոյին գիրք տալու։ Նա գնում է ծովածոցի սառույցի վրայով, թեկուզ խոստացել էր (անգամ` ազնիվ պիոներական խոսք էր տվել) գնալ միայն ափով։ Եվ դրա համար հատուցում է. ծովածոցի սառույցը ճաքում է։ Տղան հասցնում է դահուկով մոտենալ Լենային, և ճաքը հեռացնում է ափից։ Լենան լացում է, սակայն Սարմիկոն կարողանում է նրան հանգստացնել, իսկ հետո նստեցնում է եղնիկի վրա (նա ինքը նստել չէր կարող, քանի որ եղնիկը չէր կարող պահել երկուսին, և նրանք բոլորը կխեղդվեին) և հրահանգում է նրան աղջկան տանել տուն` իր հայրիկի մոտ։ Եղնիկը Լենայի հետ կարողանում է ափ դուրս գալ, սակայն շուտով հոգնում է և քնում։ Քնում է և աղջիկը։ Նրանք սկսում են սառչել, սակայն նրանց գտնում է Լենայի հայրիկը, աղջկան վերցնում է ձեռքերի մեջ և տուն է տանում։ Արթնանալով, Լենան հաղորդում է, որ Սարմիկոն սառույցի հետ ընկել է ծովը։ Ձմեռողը հայտնում է ռադիոյով, և տղային փնտրելու համար ինքնաթիռ է ուղարկվում, որի օդաչուն նույն մարդն էր, ում գտել և փրկել էր Սարմիկոն։ Վերադառնալով, տղան նկարում է այն ամենը, ինչ պատահել էր նրա հետ, և նկարները դպրոցում ցույց է տալիս երեխաներին, երբ պատմում է իր հետ պատահածը։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսորներ` Օլգա Խոդատևա, Եվգենի Ռայկովսկի
- Սցենարիս հեղինակ` Քսենյա Շնեյդեր[1]
- Բեմադրող նկարիչ` Պյոտր Նոսով
- Նկարիչներ` Օլգա Գեմմերլինգ, Գալինա Նևզորովա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Վլադիմիր Արբեկով, Ռոման Դավիդով, Տատյանա Տարանովիչ, Լիդիա Ռեզցովա, Ֆեոդոր Խիտրուկ, Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Դանիլևիչ, Միխայիլ Բոտով, Դմիտրի Բելով, Յուրի Պրիտկով
- Օպերատոր` Ն. Սոկոլովա, Ա. Աստաֆև
- Կոմպոզիտոր` Անատոլի Ալեքսանդրով
- Հնչյունային օպերատոր` Գեորգի Մարտինյուկ
- Մոնտաժող` Վ. Եգորովա
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վ. Ֆեոկտիստով, Ն. Ուկոլովա, Մ. Տրոյանովսկի, Վ. Սանաև, Ս. Ստոլյարով
- Մուլտֆիլմը հնչյունավորած դերասանները լուսագրերում նշված չէն, բայց նկարահանվող խմբի հետ թվարկվում են «Ֆիլմ-հեթիաթներ։ Նկարված մուլտֆիլմերի սցենարներ» (1954) գրքի 241 էջի հավելվածում։
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը VHS հավաքածուներում թողարկվել է խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հետ։
- Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Հյուսիսային ժողովրդի հեքիաթները» մուլտֆիլմեր հավաքածուում։ Հավաքածուի մեջ ներառված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Սարմիկո» (1952), «Տայգայական հեքիաթ» (1951), «Քաջի սիրտը» (1951), «Ուրախության երգը»[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1952 թվական` Մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար, Կառլովի Վարիի միջազգային 7-րդ կինոփառատոն[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов Выпуск III
- ↑ DVD «Сказки народов севера»
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 691—692. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սարմիկո մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Սարմիկո(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|