Jump to content

Սարիբեկ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարիբեկ Խաչատրյան
Ծնվել էմարտի 22, 1938(1938-03-22)[1] (86 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս-ինժեներ

Սարիբեկ Սահակի Խաչատրյան (մարտի 22, 1938(1938-03-22)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի «Պլաստպոլիմեր» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն, պրոֆեսոր[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թվականի մարտի 22-ին, Երևանում։

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը քիմիական կիբեռնետիկա մասնագիտությամբ։ Աշխատել է «Պլաստպոլիմեր» ԳԱՄ Երևանի մասնաճյուղի տնօրեն։ Եղել է քիմիական արդյունաբերության նախարարության գլխավոր քիմիկոս, զբաղվել է պոլիվինիլացետատային պլաստիկների խնդիրներով։ Աշխատել է «Պոլիվինիլացետատ» ԳԱՄ-ում որպես գլխավոր տնօրեն[3]։

1990-1998 թվականներին ղեկավարել է «Տեխնոխիմ» բաժնետիրական ընկերության ռազմավարական պլանավորման բաժինը, որը միավորում է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի բոլոր քիմիական և նավթաքիմիական ձեռնարկությունները[4]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի 8 մենագրություն և բրոշյուր, 72 հեղինակային արտոնագիր և պատենտ, ավելի քան 200 տպագիր աշխատություններ Ռուսաստանի և այլ երկրների ամսագրերում։

Նվաճումներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ԽՍՀՄ մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկիր, արժանացել է «Պատվո նշան» շքանշանի։

Պատրատել է 18 գիտության թեկնածու և դոկտոր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://ru.hayazg.info/Хачатрян_Сарибек_Саакович
  2. «Хачатрян Сарибек Саакович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  3. «ХАЧАТРЯН Сарибек Саакович, фото, биография». persona.rin.ru. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  4. «Личности Петербурга - Хачатрян Сарибек Саакович». ceo.spb.ru. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս.Խաչատրյանի արտոնագրերը patentdb.ru կայքում (ռուս.)