Սարաֆան
Սարաֆան (հին-ռուս.՝ сарафанъ, կարող է փոխարինվել պարսկերեն sarāрā բառով)[1], կանացի թեթև՝ առանց թևքերի ամառային զգեստ[2]։ Սարաֆանները տարբերվում են իրենց գործվածքով և կտրվածքով։ Զգեստները, որոնք նման են սարիֆանների ոճին, հագել են Հյուսիսային, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև Սկանդինավիայում։
Սարաֆանն աշխարհի երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբին Լեհաստանում և եվրոպական բոլոր հյուսիսային գյուղերում բնակվող կանայք հագնում էին սարաֆաններ։ Այս զգեստը կոչվում է հագուստ-վերնաշապիկ։ Մեր ժամանակներում այս զգեստները բոլոր այդ երկրներում կանանց «ազգային» հագուստի անբաժանելի մասն են կազմում։ Գերմանիայում, օրինակ՝ Բավարիայում, գոյություն ունի այս ավանդական ազգային զգեստի դիրնդլ (գերմ.՝ Dirndl) տարբերակը, ինչպես նաև Tragerkleid ոճի զգեստների ժամանակակից տարբերակները։
Սարաֆանի պատմությունը Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հիշատակումը ռուսական գրականության մեջ սարաֆանի մասին, որպես հագուստի ձև, կարելի է գտնել 1376 թվականի Նիկոնյան տարեգրությունում։
Սարաֆանի ձևերն ու ոճերը դարեդար փոփոխության են ենթարկվել։
Պետրոս I-ի տիրապետության ժամանակ ավանդական ռուսական սարիֆանը սկսեց համարվել հասարակ և վաճառական մարդկանց դուստրերի հագուստ։
Ռուսաստանի սարաֆանների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարաֆանների տեսակներն են՝
- ամբողջությամբ կոճկած, համեստ սարաֆան,
- կոճակների կամ առջևի հատվածում կարով սարաֆան,
- շքեղ, ծալովի թևերով սարաֆան,
- ուղիղ, ուսկապերով սարաֆան։
Ռուսական սարաֆան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական սարիֆանները բաղկացած էին բազմաթիվ տարրերից, ուստի շատ ծանր էին, հատկապես տոնականները։ Մինչև կրունկը հասնող սարիֆանները կարում էին մշակված ոչխարի բրդից, որը գունավորած էր կաղնու և լաստենու խառնուրդից պատրաստված սև գույնով։ Կան տոնական և «աշխատանքային» սարիֆաններ։ Տոնական յուրաքանչյուր օրվա համար հագուստի փեշերը զարդարված են բարակ՝ 1 սանտիմետր հաստությամբ տնական կարմիր բրդով։ Վերևը զարդարված է թավշյա շերտով։ Այնուամենայնիվ, ամեն օր չէին հագնում բրդյա սարիֆաններ։ Հագնում էին նաև տնային հագուստներ` «սայան»` սատինից պատրաստված ուղիղ սարաֆան, մեջքի և առջևի հատվածում ծալքերով հավաքված։ Երիտասարդները հագնում են կարմիր կամ մուգ կարմրագույն սայաններ, իսկ տարեցները՝ կապույտ և սև։ Թեև պետք է հիշել, որ Ռուսաստանում գյուղացի կնոջ գունավոր սարիֆանները սկսում են կարել միայն XIX դարի սկզբին, երբ արտադրության գունավոր գործվածքները սկսեցին վաճառվել ամենուր։ Դրանից առաջ գյուղացիական բոլոր հագուստները պատրաստված էին անգույն գործվածքից, բնական գույնից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ М. Р. Фасмер Этимологический словарь русского языка. — М.: Прогресс, 1964—1973.
- ↑ Источник: «Модный словарь > Энциклопедия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դուբաս՝ հին հավատացյալների սարաֆան
- Ռուսական ազգային հագուստ
- Բելգորոդի ազգային հագուստ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Куфтин Б. А. Материальная культура Русской Мещёры. Часть 1. Женская одежда: рубаха, понёва, сарафан. — М.: 1926.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Сарафаны, связанные крючком». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
- «Платья-сарафаны для невесты». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
- «Шьем веселый летний сарафан». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
- «§ 92. "Юбка и сарафан" из книги Д.К. Зеленин. "Восточнославянская этнография"». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարաֆան» հոդվածին։ |
|