Jump to content

Սառա Լեոնի Սիզիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Լեոնի Սիզիկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝ֆր.՝ Sarah-Léonie Cysique
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Sarah-Léonie Cysique
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 6, 1998(1998-07-06)[1] (26 տարեկան)
Ծննդավայր՝Սարսել
Հասակ՝163 սանտիմետր

Սառա-Լեոնի Սիզիկ (ֆր.՝ Sarah-Léonie Cysique, հուլիսի 6, 1998(1998-07-06)[1], Սարսել), ֆրանսիացի ձյուդոիստ, օլիմպիական չեմպիոն[2], Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[2], աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա-Լեոնի Սիզիկը ծնվել է 1998 թվականի հուլիսի 6-ին Ֆրանսիայում։ Ձյուդոյի ազգային հավաքականի անդամ է և ներկայացնում է իր երկիրը մինչև 57 կգ քաշային կարգում։

2017 թվականին Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։ Երկու ամիս անց դարձել է Ֆրանսիայի մեծահասակների առաջնության հաղթող։

2018 թվականին Սառան մասնակցել է իր համար նորամուտային Եվրոպայի առաջնությանը, որտեղ գրավել է ամփոփիչ 5-րդ տեղը և դրական տպավորություն է թողել մարզական ֆունկցիոներների վրա։ Նույն թվականի սեպտեմբերին նա հաղթել է Եվրոպայի պատանեկան առաջնությունում, իսկ մեկ ամիս անց նվաճել է աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալը։ 2018 թվականի վերջին նա երկրորդ անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։

Տոկիոյում ընթացող աշխարհի առաջնությունում Սառան իր քաշային կարգում քառորդ եզրափակիչում պարտվել է կանադացի Քրիստա Դեգուչիին և ի վերջո զբաղեցրել է 5-րդ տեղը։ Մրցումային վերջին օրը Սիզիկը թիմային մրցաշարում Ֆրանսիայի հավաքականի կազմում նվաճել է արծաթե մեդալ[3]՝ միայն եզրափակիչում զիջելով Ճապոնիայի թիմին։ 2019 թվականի հոկտեմբերին նա հասել է Աբու Դաբիի Մեծ սաղավարտի մրցաշարի եզրափակիչ եւ գրավեց երկրորդ տեղը։

2020 թվականի վերջին Պրահայում կայացած Եվրոպայի առաջնությունում ֆրանսիացի ձյուդոիստուհին քառորդ եզրափակիչում պարտվել է սերբ Մարիկա Պերիշիչին, սակայն սփոփիչ գոտեմարտերում նվաճել է մայրցամաքային առաջնության բրոնզե մեդալ[4]։

2021 թվականի ապրիլին Պորտուգալիայում կայացած Եվրոպայի առաջնությունում ֆրանսիացի մարզուհին երրորդ տեղի համար գոտեմարտում առավելության է հասել բելգիացի Մինա Լիբերերի նկատմամբ և դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Ընդգրկվել Է 2020 թվականի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի Ֆրանսիայի ազգային օլիմպիական հավաքականի անդամների նախնական ցուցակում[5]։

2021 թվականին նվաճել է արծաթե մեդալ Դոհայում անցկացված Judo World Masters-ում[6][7]։

Սառա-Լեոնի Սիզիկը ներկայացրել է Ֆրանսիան 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/142750
  2. 2,0 2,1 «Judo Results Book» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  3. 2019 World Judo Championships results
  4. Browne, Ken (2020 թ․ նոյեմբերի 19). «Giuffrida and Safarov shine on Day 1 of the 2020 judo European Championships». Olympic Channel. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. «Shirine Boukli announced in the French Olympic team». www.judoinside.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
  6. «2021 Judo World Masters». International Judo Federation. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. Gillen, Nancy (2021 թ․ հունվարի 11). «Olympic silver medallist An wins under-66kg contest at IJF World Judo Masters». InsideTheGames.biz. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  8. «Shirine Boukli announced in the French Olympic team». www.judoinside.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Լեոնի Սիզիկ» հոդվածին։