Սառա Լեոնի Սիզիկ
Սառա Լեոնի Սիզիկ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական[1] |
Ամբողջական անուն՝ | ֆր.՝ Sarah-Léonie Cysique |
Բնօրինակ անուն՝ | ֆր.՝ Sarah-Léonie Cysique |
Մասնագիտացում՝ | ձյուդոիստ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 6, 1998[2] (25 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սարսել |
Սառա-Լեոնի Սիզիկ (ֆր.՝ Sarah-Léonie Cysique, հուլիսի 6, 1998[2], Սարսել), ֆրանսիացի ձյուդոիստ, օլիմպիական չեմպիոն[3], Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[3], աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալակիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սառա-Լեոնի Սիզիկը ծնվել է 1998 թվականի հուլիսի 6-ին Ֆրանսիայում։ Ձյուդոյի ազգային հավաքականի անդամ է և ներկայացնում է իր երկիրը մինչև 57 կգ քաշային կարգում։
2017 թվականին Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։ Երկու ամիս անց դարձել է Ֆրանսիայի մեծահասակների առաջնության հաղթող։
2018 թվականին Սառան մասնակցել է իր համար նորամուտային Եվրոպայի առաջնությանը, որտեղ գրավել է ամփոփիչ 5-րդ տեղը և դրական տպավորություն է թողել մարզական ֆունկցիոներների վրա։ Նույն թվականի սեպտեմբերին նա հաղթել է Եվրոպայի պատանեկան առաջնությունում, իսկ մեկ ամիս անց նվաճել է աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալը։ 2018 թվականի վերջին նա երկրորդ անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։
Տոկիոյում ընթացող աշխարհի առաջնությունում Սառան իր քաշային կարգում քառորդ եզրափակիչում պարտվել է կանադացի Քրիստա Դեգուչիին և ի վերջո զբաղեցրել է 5-րդ տեղը։ Մրցումային վերջին օրը Սիզիկը թիմային մրցաշարում Ֆրանսիայի հավաքականի կազմում նվաճել է արծաթե մեդալ[4]՝ միայն եզրափակիչում զիջելով Ճապոնիայի թիմին։ 2019 թվականի հոկտեմբերին նա հասել է Աբու Դաբիի Մեծ սաղավարտի մրցաշարի եզրափակիչ եւ գրավեց երկրորդ տեղը։
2020 թվականի վերջին Պրահայում կայացած Եվրոպայի առաջնությունում ֆրանսիացի ձյուդոիստուհին քառորդ եզրափակիչում պարտվել է սերբ Մարիկա Պերիշիչին, սակայն սփոփիչ գոտեմարտերում նվաճել է մայրցամաքային առաջնության բրոնզե մեդալ[5]։
2021 թվականի ապրիլին Պորտուգալիայում կայացած Եվրոպայի առաջնությունում ֆրանսիացի մարզուհին երրորդ տեղի համար գոտեմարտում առավելության է հասել բելգիացի Մինա Լիբերերի նկատմամբ և դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Ընդգրկվել Է 2020 թվականի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի Ֆրանսիայի ազգային օլիմպիական հավաքականի անդամների նախնական ցուցակում[6]։
2021 թվականին նվաճել է արծաթե մեդալ Դոհայում անցկացված Judo World Masters-ում[7][8]։
Սառա-Լեոնի Սիզիկը ներկայացրել է Ֆրանսիան 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Promotion spéciale des jeux Olympiques et Paralympiques d’été de Tokyo 2020 (ֆր.): Décret du 8 septembre 2021 portant promotion et nomination dans l’ordre national de la Légion d’honneur — 2021. — Iss. 211. — ISSN 0242-6773
- ↑ 2,0 2,1 https://www.olympedia.org/athletes/142750
- ↑ 3,0 3,1 «Judo Results Book»։ 2020 Summer Olympics։ Արխիվացված օրիգինալից 1 August 2021-ին։ Վերցված է 1 August 2021
- ↑ 2019 World Judo Championships results
- ↑ Browne Ken (19 November 2020)։ «Giuffrida and Safarov shine on Day 1 of the 2020 judo European Championships»։ Olympic Channel։ Արխիվացված է օրիգինալից 19 November 2020-ին։ Վերցված է 29 November 2020
- ↑ «Shirine Boukli announced in the French Olympic team»։ www.judoinside.com (անգլերեն)։ Վերցված է 2021-04-17
- ↑ «2021 Judo World Masters»։ International Judo Federation։ Վերցված է 11 January 2021
- ↑ Gillen Nancy (11 January 2021)։ «Olympic silver medallist An wins under-66kg contest at IJF World Judo Masters»։ InsideTheGames.biz։ Արխիվացված է օրիգինալից 11 January 2021-ին։ Վերցված է 11 January 2021
- ↑ «Shirine Boukli announced in the French Olympic team»։ www.judoinside.com։ Վերցված է 2021-04-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սառա Լեոնի Սիզիկի էջը judoinside.com կայքում (անգլ.)
- Վիճակագրությունը ijf.org կայքում
|