Սառա Թոնիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Թոնիգ
Ծնվել էփետրվարի 16, 1992(1992-02-16)[1][2] (32 տարեկան)
ԾննդավայրՄյունխեն, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
sarahthonig.de

Սառա Թոնիգ (գերմ.՝ Sarah Thonig, փետրվարի 16, 1992(1992-02-16)[1][2], Մյունխեն, Գերմանիա[3][4]), կինոյի և թատրոնի գերմանացի դերասանուհի, պարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Թոնիգը ծնվել է 1992 թվականին Մյունխենում։ Առաջին անգամ խաղացել է դպրոցական թատրոնում, այնուհետև մասնակցել է Դախաուի քաղաքի սիրողական թատրոնի ներկայացումներին, հաճախել է դրամատիկական տարբեր սեմինարների։ Սիրողական թատրոնի բնագավառում աշխատել է հաշմանդամների թատերական նախագծում, 2008-2010 թվականներին Դախաուի թատրոնում հանդես է եկել տարբեր ներկայացումներում։ 2011 թվականին հաճախել է Schauspiel München-ի Ամառային թատերական ակադեմիայի տեխնիկական քոլեջ, 2015 թվականին լուսանկարչական և դերասանական դասերի է մասնակցել գերմանացի դերասանուհի Թերեսա Հարդերի մոտ։ Abitur վկայագիրն ստանալուց հետո Թոնիգը 2011-2014 թվականներին եղել է Մյունխենի Residenz թատրոնի անդամ, որտեղ մասնակցել է խոսքի վարպետության, շարժման, պարի դասընթացների։ Թատրոնում խաղացել է երկու գլխավոր դեր։ Անդամակցել է նաև «Frühlingserwachen - Live almost, die young»-ին[4]։ 2003 թվականին սկսել է դերասանկան կարիերան, 2012 թվականից խաղացել է տարբեր հեռուստաֆիլմերում ու սերիալներում[5]։ Ազատ ժամանակ զբաղվում է չիրլիդինգով[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Salzburger Land (2014)
  • Heiraten macht mich nervös (2005)
  • Dahoam is Dahoam (2012)
  • Lebenslänglich Mord (2012)
  • Hotel 13 (2014)
  • Aktenzeichen XY … ungelöst (2014)
  • Alles was zählt (2014, Susi Carstens)
  • Sturm der Liebe (2015, Becky McPherson)
  • Der Alte (2015)
  • Die Rosenheim-Cops (2015)
  • Wilsberg (2017)

Թատերական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Katzelmacher, 2012
  • DNA, 2013
  • Frühlingserwachen – Live fast, die young, 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. Interview about Hotel 13 (in German)
  4. 4,0 4,1 Sarah Thonig Profil und Vita bei Schauspielervideos.de
  5. 5,0 5,1 «ROSENHEIM-COPS: Sarah Thonig (23) wirbelt als Cheerleaderin]». Bild. 2015 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]