Jump to content

Սաուիպե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սաուիպե
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
ՀամայնքՄատա դի Սան Ժուան
Սաուիպե (Բրազիլիա)##
Սաուիպե (Բրազիլիա)

Սաուիպե (պորտուգալերեն՝ Sauipe), ծովափնյա առողջարանային բնակավայր Բրազիլիայի Բաիա նահանգի հյուսիսային մասում, Մատա դե Սան Ժուան համայնքի կազմում։ Բնակարանների չափազանց բարձր գների պատճառով այստեղ մշտապես բնակվողները սակավաթիվ են։ Տարածքը գրեթե ամբողջությամբ զբաղեցրել են բարձրակարգ հյուրանոցներն ու առողջարանները՝ կազմավորելով Բրազիլիայի ամենաընդարձակ զբոսաշրջային համալիրը[1]։

Անվանումն ստացել է տեղի գետի անունից։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին Կոստա դու Սաուիպե զբոսաշրջային-առողջարանային համալիրի շրջանակում գործող չորս ընդարձակ ու բարձրակարգ առողջարանների շնորհիվ[2], որոնք ընդհանուր առմամբ զբաղեցնում են ավելի քան 176 հեկտար տարածք՝ մերձակա միջազգային օդանավակայանից՝ Սալվադորի Deputado Luís Eduardo Magalhães International Airport-ից գտնվելով մոտավորապես 75-80 կիլոմետր հեռավորության վրա[3]։

Իր մեծ չափերի ու հարմարավետության շնորհիվ Սաուիպեն հյուրընկալել է այնպիսի նշանակալից միջոցառումներ, ինչպես՝ թենիսի Բրազիլիայի բաց առաջնությունը (2001-2011), լողափնյա ֆուտբոլի 2001 թվականի աշխարհի առաջնությունը, Mercosur անվանումը կրող ընդհանուր շուկայի խորհրդի XXXVI ժողովը, ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության (ՖԻՖԱ-ի գավաթի խաղարկության) կիսաեզրափակիչ խաղերից մեկը[4]։

Զբոսաշրջա-առողջարանային համալիրի մերձակայքում է գտնվում Eco Parque Sauipe բնապահպանական տարածքը, որի 66 հեկտարի վրա կազմակերպվել է մերձատլանտյան անտառների բուսական ու կենդանական հարուստ աշխարհների նմուշատեսակների պահպանությունը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Baianos de Salvador desejam conhecer o próprio estado» (Portuguese). Brasilia: Brazilian Ministry of Tourism. 2013 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին. «Entre seus principais destinos destacam-se Salvador, Porto Seguro e Costa do Sauípe, o maior complexo turístico do Brasil»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Costa do Sauipe». Playas de Brasil (Spanish). Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Cenário de cartão postal». Guia Turístico Mata de São João (Portuguese). Mata de São João: Office of the mayor of Mata de São João. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Meluk, Gabriel (2013 թ․ դեկտեմբերի 5). «Costa do Sauípe, un lujoso paraíso y tropical». El Tiempo (Spanish). Bogotá: Casa Publisher El Tiempo. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Conheça todos os detalhes sobre o Eco Parque Sauípe» (Portuguese). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաուիպե» հոդվածին։