Սանոկի ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Հասցե | Muzeum Historyczne w Sanoku, ul. Zamkowa 238-500 Sanok[1] |
Վարչական միավոր | Սանոկ |
Երկիր | Լեհաստան |
Կառուցված | 2010 |
Պատվիրող | Կազիմիր III Մեծ |
Sanok Castle Վիքիպահեստում |
Սանոկի ամրոց (լեհ.՝ Zamek Królewski w Sanoku), թագավորական ամրոց Լեհաստանում՝ Սանոկ քաղաքի մոտ, Սան գետի ափին, ծովի մակերևույթից 317 մետր բարձրության վրա, բլրի ուղղաձիգ լանջին։ Կառուցվել է XIV դարի վերջում։ Ներկայումս այստեղ պատմական թանգարան է գործում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանոկ քաղաքի մասին առաջին անգամ հիշատակվել է 12-րդ դարի տարեգրություններում։ Իսկ ամրոցի մասին ամենավաղ հիշատակումը տեղ է գտել 1150 թվականի Իպատյան տարեգրությունում[2][3]։ Ռութենյան մատենագիրը նկարագրում է Հունգարիայի թագավոր Գեզա II-ի արշավանքը Ռութենիա և Պշեմիսլ ու Սանոկ քաղաքների գրավումը[2]։ Ամրոցը 13-րդ դարում՝ 1241 թվականին թաթարների արշավանքի ժամանակ ավերվել է։ 14-րդ դարում Սանոկը ամրացվել է, պաշտպանական նոր ամրոց է կառուցվել, 1339 թվականին էլ Բոլեսլավ Գեորգ 2-րդ թագավորը բնակավայրին քաղաքի կարգավիճակ է շնորհել[4]։
Պիաստների դինաստիայի ժամանակ՝ Կարմիր Ռութենիայի վերականգնումից հետո, Կազիմիր III Մեծ թագավորի հրամանով բլրի գագաթին կառուցվել է պաշտպանական պարսպով շրջապատված թագավորական պալատ[5]։
1417 թվականի մայիսի 2-ին Եղիսաբեթ Պիլիցացու հետ Վլադիսլավ Յագելլո թագավորի հարսանիքը տեղի է ունեցել այս ամրոցում[6]։ 1425 թվականին Սանոկի ամրոցում ստեղծվել է գերմանական իրավունքի բարձրագույն դատարան։ Ամրոցը եղել է նաև թագավորի չորրորդ կնոջ՝ Սոֆյա Հալշանիի նստավայրը մինչև նրա մահը, որը տեղի է ունեցել 1461 թվականին[6]։ Գոթիկա ոճով կառուցված ամրոցը 1523-1548 թվականներին վերակառուցվել է Վերածննդի ոճով։ 1555-1556 թվականներին ամրոցը եղել է Հունգարիայի թագուհի Իզաբելլա Յագելոնի նստավայրը՝ Տրանսիլվանիայից վերջինիս փախչելուց հետո[6]։ 16-րդ դարի վերջում ամրոցը վերակառուցվել է ու ընդարձակվել. հենց այդ ժամանակ է կառուցվել հարավային թևը։ 18-րդ դարի սկզբին ավելացվել է հյուսիսային թևը։ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ ամրոցը հաջողությամբ պաշտպանվել է ավստրիական ուժերից գեներալ Ֆրանցիշեկ Քսավերի Կրասիցկու հրամանատարությամբ, ով Սանոկի շրջանում հակաավստրիական ապստամբության առաջնորդն էր։
1915 թվականին ռուսական ներխուժումից հետո հարավային թևը քանդվել է։ Միջպատերազմյան ժամանակաշրջանում ամրոցը ծառայել է որպես երկրագիտական թանգարան։ 1939 թվականի սեպտեմբերին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, ամրոցը կողոպտվել է։ 1944 թվականի օգոստոսին տեղի գերմանական իշխանությունները թալանել են լեհական մշակույթի պահպանված հուշարձանները, որոնց մի մասը պատերազմից հետո հետ է բերվել Լեհաստանի կառավարության ջանքերով[7]։ Վերադարձված հավաքածուները տեղափոխվել են ամրոց, որտեղ 1945 թվականից ի վեր դրանք կազմում են այստեղ գործող պատմական թանգարանի ցուցադրության մի մասը։ Վերջինիս հավաքածուին ավելացվել են Լեմկոյից և շրջակա այլ գյուղերից բերված մոտավորապես 200 սրբապատկերներ։
Զդիսլավ Բեքսինսկու պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանոկում ծնված ժամանակակից նկարիչ Զդիսլավ Բեքսինսկին իր ամբողջ գեղարվեստական ստեղծագործությունը կտակել է Սանոկի ամրոցի պատմական թանգարանին, որին իր կենդանության օրոք արդեն իսկ նվիրել էր շուրջ 300 աշխատանք։ Նկարչի մահից հետո թանգարանն ստացել է նրա վերջին նկարներից ևս 20-ը, մոտավորապես հազար լուսանկար ու գրաֆիկական աշխատանք, ինչպես նաև նրա ողջ ունեցվածքը՝ բնակարաններ, բանկային հաշիվներ, համակարգչային տեխնիկա։ Թանգարանի հավաքածուներն ավելի են ընդլայնվել՝ ներառելով նաև մուլտիմեդիա ձայնագրություններ, նամակներ ու ֆիլմեր, որոնք ներկայացնում են նկարչի ընտանեկան կյանքը։ Թանգարանը ներկայումս ունի նկարչի աշխատանքների ամենամեծ հավաքածուն, որը ներառում է մի քանի հազար նկարներ, ռելիեֆներ, քանդակներ, գծանկարներ, գրաֆիկա և լուսանկարներ։ 2010 թվականին Լեհաստանի տարածաշրջանային զարգացման նախարարը հիմնադրել է Սանոկի ժամանակակից արվեստի Զդիսլավ Բեկսինսկու պատկերասրահը, որը հանդիսավոր կերպով բացվել է 2012 թվականի մայիսի 19-ին[8][9]։ Պատկերասրահն իր տեսակի մեջ միակն է Եվրոպայում և առաջինն է աշխարհում։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Սանոկի ամրոցի սրբապատկերների հավաքածուն, որտեղ ի մի են հավաքվել Լեհաստանի հարավ-արևելքում 14-ից մինչև 20-րդ դարերը ստեղծված գրեթե բոլոր սրբապատկերները[10]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տեսարան պատմական թանգարանից
-
Քսավերի Կրասիցկու դիմանկարը (1809 թ.)
-
Գրական հանդիպում ամրոցում՝ գրող Յանուշ Շյուբերի հետ (կենտրոնում)
-
20-րդ դարի արվեստի պատկերասրահը թանգարանում
-
Սանոկի թագավորական ամրոցը (հյուսիս-արևմտյան կողմ)
-
Բագաթելա թատրոնը Սանոկի ամրոցում
-
Մարիան Կրուչեկի ստեղծագործությանը նվիրված պատկերասրահի բացումը ցուցահանդեսով (2014 թ.)
-
Մագդալենա Գժեբալկովսկան իր հեղինակած «Beksińscy» գրքի շնորհանդեսի ժամանակ (2014 թ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.muzeum.sanok.pl/pl/kontakt
- ↑ 2,0 2,1 Paweł Luboński, ed. (2006). Bieszczady. Przewodnik dla prawdziwego turysty (Bieszczady. The guide for the real tourist) (լեհերեն). Oficyna Wydawnicza "Rewasz". էջեր 311, 353. ISBN 83-89188-85-6.
- ↑ "von der Ankunft des ungarischen Heeres nach Przemysl; König Géza II. zog über das Gebirge, bemächtigte sich des Städtchens Sanok - "über die Berge ging und die Burg Sanok nahm." In: Ungarische Revue. B. 11 op. cit. Hypatiuschronik
- ↑ "Das deutsche Stadtrecht hatte in Polen, mit wenigen Ausnahmen, von Anfang an für deutsche und polnische Bürger gegolten. In Rotreußen hatte es 1339 Georg II. bei der Gründung von Sanok den "Ungarn, Deutschen, Polen un Rotreussen" gewahrt. [...] " 1376 legte er (Oppelner Wladislaus II.) westlich Sanok eine deutsche Stadt an." In: Walter Kuhn: Geschichte der deutschen Ostsiedlung in der Neuzeit. Teil 2
- ↑ Ryszard Rogiński (1990). Zamki i twierdze w Polsce: historia i legendy (Castles and fortresses in Poland: history and legends) (լեհերեն). Instytut Wydawniczy Związków Zawodowych. էջ 142. ISBN 83-202-0796-7.
- ↑ 6,0 6,1 6,2 Maria Zielińska, Wiesław Banach. «Historia zamku». www.muzeum.sanok.pl (լեհերեն). Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Edward Zając (1979). Zarys dziejów Muzeum Historycznego w Sanoku (History of the Historical Museum in Sanok) (լեհերեն). Rocznik Sanocki. էջեր 272, 273.
- ↑ Wissenschaftlicher Dienst für Ostmitteleuropa. B. 9.
- ↑ "The opening of the gallery is planned for the Night of Galician Culture." Opening-of-the-Zdzislaw-Beksinski-gallery. herito.pl Արխիվացված 2019-06-22 Wayback Machine
- ↑ Jahrbuch der österreichischen Byzantinistik. B. 31, Teil. 1, 1981.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Sanoker Schloss կատեգորիայում։ |
- Muzeum Historyczne w Sanoku (Սանոկի ամրոցի պատմական թանգարան), (Լեհերեն), (անգլերեն)
- Zamek w Sanoku i niemieckie fortyfikacje – podsumowanie badań Grupy „Cztery Historie”
- Могитич. Оборонні вежі Галицької і Волинської земель ХІ - початку XVI ст., Вісник інституту Укрзахідпроектреставрація 11, 2000
- Галицько-Волинська держава ХІІ-XIV ст. Львів, В-во "Світ", 2002
- Іван Крип’якевич, Галицько-Волинське князівство. Київ, 1984