Սանդալ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանդալ (այլ կիրառումներ)
Սանդալ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 5, 1859 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 9, 1922 (63 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Մասնագիտություն | մանկավարժ |
Սանդալ (Ալեքսանդր Պողոսի Պետրոսյան, հուլիսի 5, 1859, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հուլիսի 9, 1922, Թիֆլիս, ԱԽՖՍՀ), հայ գյուղագիր, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1880 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մեկ տարի ուսուցչություն արել Մուշի Առաքելոց վանքում։ Թիֆլիսում հարել է նարոդնիկական խմբակի։ 1880-ական թթ․ ուսուցիչ է եղել Գանձակում, Բաքվում, Միջին Ասիայում և այլուր, 90-ական թթ․՝ պաշտոնավարել Մոսկվայի և Պետերբուրգի երկաթուղային վարչություններում, 1890-ական թթ․ վերջին՝ վերադարձել Թիֆլիս։ Մեծ չէ Սանդալի գրական ժառանգությունը։ Բացի «Վիշապ» (պատկեր տաճկահայ պանդուխտ մշակների կյանքից) (1884) գրքից և «Փոքրիկ աստղ» (1892) վեպից, 1880-1890-ական թվականներին Սանդալը մամուլում տպագրել է հոդվածներ ու փոխադրություններ։ Դաժան է գյուղագրի պատկերած իրականությունը, սակայն միամիտ ու վերացական են դրանից դուրս գալու նրա մատնանշած ուղիները, փոխօգնության ընկերությունների հիմնում, լուսավորական աշխատանք, հարստահարիչների սանձահարում, դպրոցական ուսուցման բովանդակության ու ձևի կատարելագործում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Սանդալ». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 177)։ |