Սան Ջորջո Մաջորե (կղզի)
Սան Ջորջո Մաջորե իտալ.՝ San Giorgio Maggiore | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Իտալիա[1][2] |
Վարչատարածքային միավոր | Վենետիկ[2] |
Մակերես | 0,099 կմ² |
Սան Ջորջո Մաջորե (իտալ.՝ San Giorgio Maggiore), Վենետիկի ծովածոցի ամենահայտնի կղզիներից մեկը։ Տարածքը՝ 0,099 կմ²։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզին բնակեցվել է դեռևս Հռոմեական կայսրության ժամանակ։ Նրա տարածքը ծածկված էր այգիներով, այդ թվում՝ խաղողի, ինչպես նաև նոճիներով, որոնց համար կղզին կոչվում էր Նոճիների։ 8-19-րդ դարերում այստեղ կար Սուրբ Գևորգին նվիրված փոքրիկ փայտե եկեղեցի (Սան Ջորջո)։
Կղզին անվանել են «Մաջորե» (Գլխավոր), որպեսզի չփոթություն չառաջանա Սան Ջորջո ին Ալգա կղզու հետ։ Կղզին 982 թվականին դոժ Տրիբունո Մեմմոն նվիրել է բենեդիկտյան միաբանության վանական Ջովաննի Միրոզինիին[3][4], որը եկեղեցու հարակից տարածքում կառուցել է Սան Ջորջո Մաջորե վանքը և դարձել վանքի առաջին վանահայրը։
Վանքը մի քանի անգամ ավերվել է (1223 թվականի երկրաշարժից), իսկ հետագայում մի քանի անգամ վերականգնվել։ Երկար ժամանակ կղզին պատկանել է վենետիկյան հարուստ Մեմմո ընտանիքին։ 1565-1610 թվականներին ճարտարապետ Անդրեա Պալլադիոն կառուցել է Սան Ջորջո Մաջորեի բազիլիկը, իսկ խորանը՝ քանդակագործ Ջիրոլամո Կամպանիան։
1641-1680 թվականներին վանքի վերակառուցել է վենետիկյան հայտնի ճարտարապետ Բալդասարե Լոնգենան։
19-րդ դարի սկզբին գրավելով Վենետիկը՝ Նապոլեոնը փակել է վանքը, կղզում կառուցել հրետանու պահեստ և երկու փոքր աշտարակներով նավամատույց։ Վանքը և տաճարը աստիճանաբար քայքայվել են մինչև 20-րդ դարի կեսերը[5]։
Վանքի շենքերն ու շրջակա տարածքը վերականգնվել են 1950-ականներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 Atlante castellano d'Italia
- ↑ Giovanni Morosini, a member of an important noble family of Venice, after serving for 25 years as leader and guide of the Monastery, dies on February 5, 1012, (see: Alvise Zorzi, La Repubblica del Leone. Storia di Venezia, Bompiani, 2001
- ↑ John Freely (2008): Strolling through Venice. Tauris Parke Paperbacks, 978 1 84511 578 4, p. 121
- ↑ «Белоснежный Собор Сан-Джорджо Маджоре. Венеция» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ջորջո Մաջորե (կղզի)» հոդվածին։ |
|