Սամվել Ղասաբօղլյան
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Հայաստան | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 20, 1955 (68 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սամվել Միխայիլի (Միքայելի) Ղասաբօղլյան (դեկտեմբերի 20, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1980)։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականից հանդես է եկել «Արարատի» դուբլում։ Հիմնական կազմում այդպես էլ չի ընդգրկվել։
1976-1977 թվականներին խաղացել է 2-րդ լիգայում՝ նախ ՖԻՄԱ-ում (Երևան), ապա «Շիրակում»։
1978 թվականին կրկին վերադարձել է «Արարատ», որի կազմում անցկացրել է 145 խաղ, խփել 14 գնդակ։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Սամվել Ղասաբօղլյանը գլխավորել է Երևանի «Արաբկիր» ակումբը, որտեղ աշխատել է մեկ մրցաշրջան և տեղափոխվել «Արարատ-2»։ Այդ թիմի հետ զբաղեցրել է 1-ին տեղը 1990 թվականին իր ենթախմբում[1], և 1-ին տեղը 1-12-րդ տեղերի համար երկրորդ փոքր լիգայում[2]։ Թիմը դուրս է եկել ԽՍՀՄ «Կենտրոն» գոտու երկրորդ լիգա։ Սակայն թիմը շատ վատ է հանդես եկել՝ 22 հնարավորից զբաղեցնելով 21-րդ տեղը[3]։ Դրան հաջորդել է ԽՍՀՄ փլուզումը և Հայաստանում հայտնվել են նոր ակումբներ։ «Արարատ-2»-ը, որտեղ աշխատում էր Ղասաբօղլյանը, լուծարվել է։ Նոր աշխատավայր է դարձել Երևանի ԱՕՍՍ-ը, որտեղ Ղասաբօղլյանը գլխավոր մարզչի օգնականն էր։
1999 թվականին գլխավորում է Ստեփանակերտի «Ղարաբաղը», որն այդ ժամանակ գտնվում էր Երևանում։ Սակայն թիմը 15 խաղից հետո ֆինանսական խնդիրների պատճառով դուրս է եկել առաջնությունից։ Արդյունքում, մնացած խաղերի համար նրան հաշվել են տեխնիկական պարտություններ, իսկ Ղասաբօղլյանը մնացել է անգործ[4]։ Հաջորդ մրցաշրջանի սկզբում գլխավորել է Երևանի «Զվարթնոցը» (հետագայում անվանմանը ավելացրել է ԱԱԼ հապավումը)։ Ղասաբօղլյանի հետ թիմը բարձրագույն արդյունքների է հասել առաջնությունում և Գավաթի խաղարկությունում։ Թիմը երկու անգամ հասել Է Գավաթի եզրափակիչ (2000 թվականին[5] և 2002 թվականին[6]), իսկ գավաթի եզրափակիչների միջև նվաճել են 2001 թվականի առաջնության արծաթե մեդալներ[7]։ 2003 թվականի սկզբին ակումբը ունեցել է ֆինանսական խնդիրներ, և դեռ առաջնության մեկնարկից առաջ հրաժարվել է մասնակցել, ապա լուծարվել է[8]։
2004 թվականին ստանձնել է «Կիլիկիա»-ի ղեկավարությունը, երբ ակումբում մարզիչները արագ փոխարինում էին մեկը մյուսին։ Ղասաբօղլյանը երևանցիներին գլխավորել է հուլիսին և այդ ժամանակ համարվում էր մրցաշրջանի արդեն չորրորդ մարզիչը։ Ղասաբօղլյանի ժամանակ թիմը բոլոր հանդիպումներում պարտվել է և միայն մեկն է ոչ-ոքի ավարտել։ Հերթական պարտությունից հետո՝ «Միկայից» 1:5 հաշվով, ակումբի ղեկավարությունը հեռացրել է գլխավոր մարզչին[9]։ Մրցաշրջանի ավարտից հետո գլխավորել Է Առաջին լիգայում հանդես եկող «Արարատ-2»-ը։ Երկրորդ մրցաշրջանում Ղասաբօղլյանի գլխավորությամբ թիմը զբաղեցրել է աղյուսակի 2-րդ հորիզոնականը և դուրս է եկել Պրեմիեր լիգա[10]։ Ակումբի «Արարատ» անվան պատճառով դատական գործընթացների պատճառով ակումբում շատ վերադասավորումներ են տեղի ունեցել։ Այդ թվում՝ առաջնության ավարտից հետո պաշտոնանկ է արվել գլխավոր մարզիչ Սամվել Ղասաբօղլյանը[11]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը՝ Ամալյա
- Սամվել Ղասաբօղլյանն ունի երեք որդի և մեկ դուստր։ Տղաները՝ Արմենը, Միքայելը, Լևոնը, նույնպես ֆուտբոլ են խաղացել։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- որպես մարզիչ
- Հայաստան
- Հայաստանի առաջնություն - 1992, 1996/97
- Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2001
- Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից - 1992, 1996/97, 2000, 2002
- Հայաստանի սուպերգավաթի եզրափակչի մասնակից - 1997
- Հայաստան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Состав «Арарат-2» в 1990 году (2-я подгруппа)(չաշխատող հղում)(ռուս.)
- ↑ Состав «Арарат-2» в 1990 году (1-12 места)(չաշխատող հղում)(ռուս.)
- ↑ Вторая лига СССР 1991 г., Центр(չաշխատող հղում)(ռուս.)
- ↑ Армения. Сезон — 1999. Высшая лига Արխիվացված 2010-08-28 Wayback Machine(ռուս.)
- ↑ Армения. Сезон — 2000. Кубок Արխիվացված 2010-08-29 Wayback Machine(ռուս.)
- ↑ Армения. Сезон — 2002. Кубок Արխիվացված 2010-08-29 Wayback Machine(ռուս.)
- ↑ «Армения. Сезон — 2001. Высшая лига». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Примечания: Արխիվացված 2010-02-20 Wayback Machine(ռուս.)
- ↑ АРМЕНИЯ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(ռուս.)
- ↑ Second Level 2005 Արխիվացված 2016-03-05 Wayback Machine(անգլ.)
- ↑ «Пюник» в восьмой раз стал чемпионом Армении
|
- Դեկտեմբերի 20 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Արարատի ֆուտբոլիստներ
- Խորհրդային ֆուտբոլային մարզիչներ
- Խորհրդային ֆուտբոլիստներ
- Հայ ֆուտբոլային մարզիչներ
- Հայ ֆուտբոլիստներ
- Շիրակի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով