Սամվել Գևորգյան (մարզիչ)
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Գևորգյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Կառլենի Գևորգյան (1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ է, ՀՀ վաստակավոր մարզիչ։ Երևանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ։
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի երկրորդ մարզիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա սկսեց զբաղվել ըմբշամարտով, 8 տարեկան հասակից (1978 թ.):
Նրա մարզիչները ՝ Գագիկ Խաչատրյանը և Էդվարդ Սահակյանը, ՀՀ վաստակավոր մարզիչներ են։
Հայաստանի պատանիների չեմպիոն եւ մրցանակակիր (1980-ականներին).
Համամիութենական մրցաշարերի բազմակի հաղթող երիտասարդների շրջանում։
1988 թ.-ին նա անցավ զինվորական ծառայության։
Սպորտի Վարպետի թեկնածու, Սպորտի վարպետ։
Երևանի ըմբշամարտի ֆեդերացիայի հիմնադիր։
90-ականներին, նա անցավ մարզչական աշխատանքի Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցում[1]։
2007 թ.-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտը[2] :
2002 թ.-ին նրան շնորհվել է Միջազգային Սպորտի Վարպետ կոչումը։
2003 թ. Օլիմպիական ռեզերվ դպրոցի հիմնադիր և տնօրեն։
2002 թ.-ին նա դարձավ Հայաստանի վաստակավոր մարզիչ։
2007 թ.-ին նա եղել է Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ և Յ. Պատրիկեևի անձնական մարզիչը, ով դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։
2015 թ.-ին Սամվել Գևորգյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը, որը ներկայացնում էր Մ. Հարությունյանը, բերեց միակ արծաթե մեդալը Բաքվի մրցումներում։
Աշակերտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Գևորգյանի մի շարք աշակերտներ դարձան աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ։
2001 թ.-ին Վաղինակ Գալստյանը դարձավ աշխարհի չեմպիոն.[3]
2001 թ.-ին Կարեն Մնացականյանը դարձավ աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2006-ին նա դարձավ նաև Եվրոպայի չեմպիոն[4]
Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։
2007 թ.-ին Պատրիկեև, Յուրի Նիկոլաևիչը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Պեկինում, Հայաստանի կողմից.
2013 թ.-ին Ասլանյան Կարենը դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների բազմակի մեդալակիր (2018, 2019, 2020), Կլայպեդա քաղաքում 2017 թվականին Աշխարհի չեմպիոն զինծառայողների շրջանում։
Սամվել Գևորգյանը Եվրոպայի և Օլիմպիական խաղերի 2016 թ. արծաթե մեդալակրի Միհրան Հարությունյանի պատասխանատու մարզիչն է։
2018 թ.-ին Դավիթ Հովասափյանը[5], դարձավ աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր։
Թիմային առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002 թ.-ին թիմային պայքարում դարձավ Եվրոպայի չեմպիոնների գավաթի հաղթող, «Սամուրգաշև եղբայրներ» ակումբից։
- Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր 2009 թ. թիմային հաշվարկում Ֆրանսիա-Կլարմոֆերոն։
- 2010 թվականի Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր թիմային մրցույթում «Հայաստան-Երևան» թիմից։
Մրցանակներ և մեդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 թ.-ին շնորհակալագիր է ստացել ՀՀ Նախագահից։
- 2012 թ.-ին շնորհակալագիր է ստացել ՀՀ Նախագահից։
- 2014 թվականին Սամվել Գևորգյանը ՀՀ Նախագահից ստացավ Երախտագիտության մեդալ?! :
- Երկու անգամ պարգևատրվել է Հայաստանի օլիմպիական կոմիտեից «ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆ» մեդալով։
- 2016 թվականին պարգևատրվել է «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ» մեդալով ։
- Պարգևատրվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական աշխատող» մեդալով։
- Պարգևատրվել է «ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ» հուշամեդալով։