Սաղամո, Թեն, Դումա, Դումայի լիճ, Դուման, Թուման, Սաղամո, Սաղամոն, Սաղամոս, Տուման, (վրաց.՝ საღამოს ტბა)՝ լիճ Վրաստանում, Նինոծմինդայի շրջանի տարածքում։ Տեղակայված է Ախալքալաքի սարահարթում, Փարավանա գետի ավազանում գետի ավազանում, Փարվանա լճակից հարավ, ծովի մակարդակից 1996 մ բարձրության վրա։ Լճի մակերեսը կազմում է 4,8 կմ², միջին խորությունը՝ 1,6 մ, առավելագույնը հասնում է 2,3 մ։ Ունի տեկտոնական ծագում։ Լճի սնուցումը ստորգետնյա, ձնային և անձրևային եղանակով է։ Ջրի առավելագույն մակարդակը մայիսին է,նվազագույնը՝ սեպտեմբերին։ Լճի միջով հոսում է Փարվանա գետը։ Հարավային և հարավ-եվրոպական ափերը կազմված են անդեզիտներից։ Լիճն ունի սեղանի ձև։ Ջրի բարձրագույն ջերմաստիճանը հուլիսին հասնում է 14,4 °C: Ձմռանը լիճը սառցակալում է մինչև 4,5 ամիս։ Լճի ափին է գտնվում Սաղամո գյուղը։
Լճակի մեջ թափվում են Բոյուքդարա և Գանձա գետերը, դուրս է գալիս Տումի ջուրը։ Ջուրը քաղցրարահամ է, ձկներով առատ։ հյուսիս-արևելյան ափին գտնվող Սաղամո գյուղի անունով կոչվում է նաև Սաղամո։ Գրականության մեջ երբեմն սխալմամբ նույնացվում է հարավ արևմուտքում գտնվող Խանչալի լճի հետ[2]։