Սալտարելո
Սալտարելո |
---|
Սալտարելո (իտալ.՝ saltarello, saltare - ցատկել բառից), իտալական պարային ու գործիքային երաժշտության ժանր։ Տարածում է գտել 14-16-րդ դարերում, իսկ 18-րդ դարի վերջում վերածվել է ազգային պարի, որը մեծ տարածում ունի նաև այսօր։
Սալտարելոյի առաջին նոտագրված օրինակները թվագրվում են 14-րդ դարի վերջով (saltarello կոչվող միաձայն երեք պիեսներ իտալական ծագմամբ լոնդոնյան օրենսգրքում՝ GB-Lbm Add. 29987)։ 16-17-րդ դարերում սալտարելոն դարձել է գործիքային բազմաձայն երաժշտության ժանր և հաճախ ընդգրկվել պարային-ժամանցային երաժշտության սյուիտներում։ Պահպանվել են բազմաթիվ սալտարելոներ, որ գրվել են վինի ու ստեղնաշարային գործիքների համար (օրինակ՝ Վինչենցո Գալիլեյի, Միքելանջելո Գալիլեյի կողմից) 18-րդ դարից սկսած և ներկայում սալտարելոն (հռոմեական դիմակահանդեսում, նաև տարածված է կենտրոնական Իտալիայի գավառներում) զույգով կատարվող պար է, որ գրվում է 6/8 կամ 2/4 չափով։
Ֆելիքս Մենդելսոնը երկու սալտարելոների երաժշտությունն օգտագործել է իր «Իտալական սիմֆոնիայի» վերջում։ Էկտոր Բեռլիոզը սալտարելոն օգտագործել է «Հռոմեական դիմակահանդես» ուվերտյուրայում և «Բենվենուտո Չելինի» օպերայում՝ դիմակահանդեսի տեսարանում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brainard I. The art of courtly dancing in the early Renaissance. New York, 1991
- Little M.E. Saltarello // New Grove Dictionary of Music and Musicians. London, New York, 2001
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]