Jump to content

Սալորենի կուլտուրական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալորենի կուլտուրական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Սալորենի
Տեսակ Սալորենի կուլտուրական
Լատիներեն անվանում
Populos domestica


Սալորենի կուլտուրական (լատին․՝ Populos domestica), վարդազգիներ ընտանիքի, սալորենու ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեքավոր պտղատու կուլտուրա է, որը ներկայումս վայրի վիճակում չի հանդիպում։ Հայտնի են սալորենու 2-3 հազար սորտեր, որոնք հասունանում են տարբեր ժամանակ, հուլիսից մինչև հոկտեմբեր։ Փոքր ծառ է՝ 6-15 մ բարձրությամբ, լայն կամ նեղ ձվաձև սաղարթով։ Երիտասարդ ճյուղերը մերկ են կամ մազմզուկապատ, կարմրադարչնագույն կամ դեղնականաչավուն, անկյունավոր։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մուգ գորշամոխրավուն է, ճաքճքված։ Տերևներն էլիպսաձև են, կամ հակառակ ձվաձև, 4-10 սմ երկարությամբ, 2,5-5 սմ լայնությամբ, սղոցաեզր, վերևից մերկ և մուգ կանաչ, ներքևի կողմից մազմզուկապատ և բաց գույնի։ Ծաղիկները սպիտակ են։ Կորիզապտուղները կլորավուն են, էլիպսաձև, ձվաձև, մանուշակագույն, դեղին, բաց կանաչավուն, կանաչ, կարմիր գունավորմամբ և միշտ կապտավուն խավով ծածկված։ Ծաղկում է ապրիլին, տերևները բացվելու հետ միասին։ Խոնավասեր է, ստվերատար, ցրտադիմացկուն, պահանջկոտ է հողի նկատմամբ։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղներն օգտագործում են թարմ և վերամշակված ձևով (կոմպոտներ, մարինադներ, մուրաբաներ, ջեմ, պովիդլո, գինի)։ Բարձր շաքարայնություն ունեցող սորտերից չիր են պատրաստում։ Կորիզը պարունակում է մինչև 30 % ճարպեր։ Լայնորեն է օգտագործվում նաև որպես դեկորատիվ բույս[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 410)։