Jump to content

Սալոնիկի հրեական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալոնիկի հրեական թանգարան
Տեսակհրեական թանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունՍալոնիկի մունիցիպալիտետ
ՎայրՍալոնիկ
Հիմնադրվել է2001
ՀիմնադիրԵվանգելոս Վենիզելոս
Կայքjmth.gr(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Սալոնիկի հրեական թանգարան (հուն․՝ Εβραϊκό Μουσείο Θεσσαλονίκης), քաղաքային թանգարան Հունաստանի Սալոնիկ քաղաքում։

Բացվել է 2001 թվականին և ներկայացնում է Հունաստանի հրեա համայնքի պատմությունն ու մշակութային ավանդույթները։

Սալոնիկ հրեական թանգարանի զբաղեցրած շենքն իրենից ներկայացնում է նեոդասական ոճով կառուցված հասարակ շինություն։ Այն կառուցվել է 1904 թվականին և գտնվում է Սալոնիկի Վենիզելոսի և Սուրբ Մինոսի փողոցի վրա[1]՝ Սալոնիկի առևտրային կենտրոնի սրտում։

1917 թվականին այս շենքն ավերվել է հրդեհի հետևանքով։ Այս շենքի հետ մեկտեղ հրդեհվել են նաև Ատտիկայի բանկի և հրեական ֆրանսալեզու «L` Independant» թերթի տպագրատունը։

Շենքի վերակառուցումից հետո 2001 թվականի մայիսի 13-ին տեղի է ունեցել Սալոնիկի հրեական թանգարանի բացումը։ Թանգարանի բացման գործում մեծ ներդրում է ունեցել Սալոնիկի հրեական համայնքը։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Սալոնիկի քաղաքապետը և Հունաստանի մշակույթի նախարար Եվանգելոս Վենիզելոսը։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ներկայացված է հրեա ժողովրդի պատմությանն ու մշակույթին վերաբերվող ցուցադրություն։ Այստեղ կան կրթնական և ծիսական բնույթի ցուցանմուշներ և պատմական փաստաթղթեր՝ թերթեր, լուսանկարներ, տպագրություններ և այլն։

Թանգարանում գործում է նաև մասնագիտացված գրադարան, արխիվներ և ցուցադրության սրահ, որտեղ ներկայացվում են տեսանյութեր Հոլոքոստի վերաբերյալ։ Բացի այդ, Սալոնիկի հրեական թանգարանում ներկայացված են մոնումենտալ շինություններին նվիրված մի շարք արխիվային փաստաթղթեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Թեսալոնիկի, 1997՝ Սալոնիկի հրեական թանգարան - Սալոնիկի թանգարաններ». www.hri.org. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալոնիկի հրեական թանգարան» հոդվածին։