Հրեական թանգարան և հանդուրժողականության կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրեական թանգարան և հանդուրժողականության կենտրոն
Տեսակթանգարան և հրեական թանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
ՎայրՕբրազցովի փողոց
Կազմված էSchneerson library in Moscow?
Ղեկավարության նստավայրBakhmetevsky Bus Depot, Maryina Roshcha District
Հիմնադրվել է2012
ՏնօրենԱլեքսանդր Բորոդա
Կայքjewish-museum.ru/en/(անգլ.) և jewish-museum.ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Հրեական թանգարան ու հանդուրժողականության կենտրոն (ռուս.՝ Еврейский музей и центр толерантности), 2012 թվականի նոյեմբերի 8-ին Մոսկվայում բացված թանգարան[1]

Մտահղացման հեղինակների խոսքով՝ նոր թանգարանի նպատակն է ցուցադրել հրեաների կենցաղն ու մշակույթը, ինչպես նաև Ռուսաստանի պատմությունը ներկայացնել այդտեղ ապրող ժողովուրդներից մեկի միջոցով։ Թանգարանի հիման վրա գործող «Հանդուրժողականության կենտրոնը» երկխոսությունների համար նախատեսված հարթակ է, որտեղ կքննարկվեն մշակույթների միջև հանդուրժողականությանը, հարգանքին ու փոխըմբռնմանը վերաբերող հարցեր[2]։

Համալիրը գտնվում է Օբրազցովա փողոցում 1925-1927 թթ. ճարտարապետ Կոնստանտին Մելնիկովի նախագծով կառուցված Բախմետևսկի գարաժի պատմական շենքում, որը անհատույց Մոսկվայի հրեական համայնքային կենտրոնին (Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիային) է փոխանցվել։

Թանգարանի ստեղծման նախաձեռնողներն են Ռուսաստանի գլխավոր ռաբբի Բեռլ Լազարը և Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորոդան։ Բեռլ Լազարի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում այդ նախաձեռնությանը աջակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով առաջարկել է Թանգարանի կառուցման հիմնադրամին փոխանցել մեկ ամսվա իր աշխատավարձը[3][4]։

Հրեական թանգարանը և հանդուրժողականության կենտրոնը աշխարհի խոշորագույն հրեական թանգարանն է և Եվրոպայի խոշորագույն բացօդյա ցուցահանդեսի հարթակ. ընդհանուր տարածքը՝ 17 հազար մ² և ցուցահանդեսի տարածքը՝ 4.5 հազար մ²։

Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերի 8-ին[5], որին մասնակցել են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրեական թանգարան և հանդուրժողականության կենտրոն» հոդվածին։