Jump to content

Սադակո Սասակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սադակո Սասակի
ճապ.՝ 佐々木禎子
Դիմանկար
Ծնվել էհունվարի 7, 1943(1943-01-07)[1]
ԾննդավայրՀիրոսիմա, Ճապոնիա[1]
Մահացել էհոկտեմբերի 25, 1955(1955-10-25)[1] (12 տարեկան)
Մահվան վայրSendamachi, Naka-ku, Հիրոսիմա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա և  Ճապոնական կայսրություն
Ազգությունճապոնացի
ԿրթությունQ11484604? և Q11484602?
Գործունեությունուսանողուհի
 Sadako Sasaki Վիքիպահեստում

Սադակո Սասակի (ճապ.՝ 佐々木 禎子, հունվարի 7, 1943(1943-01-07)[1], Հիրոսիմա, Ճապոնիա[1] - հոկտեմբերի 25, 1955(1955-10-25)[1], Sendamachi, Naka-ku, Հիրոսիմա, Ճապոնիա), ճապոնացի աղջիկ, որն ապրում էր Հիրոսիմա քաղաքում։

1945 թվականի օգոստոսի 6-ի Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության ժամանակ գտնվել է տանը՝ էպիկենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Մահացել է 10 տարի հետո արյան քաղցկեղից[2], որը, ամենայն հավանականությամբ, ռադիացիոն ճառագայթման հետևանք էր[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սադակո Սասակին մահացել է լեյկեմիայից, որը ստացել էր Հիրոսիմայի ատոմային ռմբակոծման արդյունքում։ Մահացել է 12 տարեկանում։

«Փոքրիկ»-ի պայթեցման ժամանակ երկամյա Սադակոն գտնվում էր տանը՝ էպիկենտրոնից 2 կմ հեռավորության վրա։ Պայթող ալիքը նրան հարվածել է պատուհանից, սակայն աղջիկը կենդանի է մնացել։ 1954 թվականի նոյեմբերին նրա մոտ ի հայտ են գալիս հիվանդության առաջին նշանները՝ վզին և ականջների ետևում ձևավորվում է ուռուցք։

1955 թվականի հունվարին ուռուցք է հայտնվում նաև ոտքերին, իսկ փետրվարի 21-ին լեյկեմիա ախտորոշմամբ տեղափոխվում է հոսպիտալ[3][4][5]։ Բժիշկների կարծիքով՝ նրան մնում էր ապրել մեկ տարուց ոչ ավել։

Օգոստոսի 3-ին նրա լավագույն ընկերուհի Չիձուկո Համամոտոն աղջկան ծանոթացնում է մի լեգենդի հետ, ըստ որի, հազար թղթե կռունկ պատրաստող մարդը կարող է ցանկություն պահել, որն անպայման կիրականանա։ Լեգենդը տպավորում է Սադակոյին, և նա, ինչպես և հոսպիտալի շատ հիվանդներ, սկսում են ձեռքի տակ ընկած ցանկացած կտոր թղթից կռունկներ պատրաստել։

Մինչդեռ Սադակոյի առողջական վիճակն էլ ավելի էր վատանում, և 1955 թվականի հոկտեմբերի 25-ին մահանում է։ Համաձայն «Սադակոն և հազար թղթե կռունկեր» գրքի լեգենդի՝ նա կարողացել է պատրաստել ընդամենը 644 կռունկ։ Նրա ընկերներն ավարտել են գործը, և Սադակոն թաղվել է հազար թղթե կռունկների հետ։

Սադակոյին նվիրված ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի է ունեցել Հիրոսիմայի Աշխարհի հուշային թանգարանում, հայտարարվել է, որ աղջիկը կարողացել է ավելի քան հազար թղթե կռունկ պատրաստել։

Հուշարձաններ և զբոսայգիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամեն օր հուշարձանի մոտ են բերվում բազմաթիվ նոր թղթե կռունկեր՝ պատրաստված ամբողջ աշխարհի դպրոցականների կողմից, այն հույսով, որ խաղաղությունը կտիրի ամբողջ աշխարհում։

Սադակո Սասակին միջուկային պատերազմի մերժման խորհրդանիշն է դարձել։

Հուշարձան Հիրոսիմայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոգեշնչվելով Սադակոյի և՛ քաջությամբ, և՛ կամքի ուժով՝ ընկերները և համադասարանցիները հրապարակել են նրա նամակները։ Նրանք նախագծել են հուշարձան կառուցել Սադակոյի և ատոմային ռմբակոծության հետևանքով մահացած երեխաների հիշատակին։ Երիտասարդներն այս նախագծի համար միջոցներ են հավաքել ամբողջ Ճապոնիայից։

1959 թվականին Հիրոսիմայի Աշխարհի զբոսայգում կանգնեցվել է Սադակոյի հուշարձանը՝ ձեռքին թղթե կռունկ։ Արձանի պատվանդանի վրա գրված է հետևյալ գրությունը․ «Սա մեր ողբն է։ Սա մեր աղոթքն է։ Խաղաղություն ամբողջ աշխարհում»։

Հուշարձան Սիեթլում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սադակոյին նվիրված հուշարձան կա նաև ԱՄՆՍիեթլ քաղաքում։ Բնական բարձրություն ունեցող արձանը պատկերում է Սադակոյին՝ ձեռքին թղթե կռունկ։ Պատվանդանին գրված է․

SADAKO SASAKI PEACE CHILD SHE GAVE US THE PAPER CRANE TO SYMBOLIZE OUR YEARNING FOR PEACE IN THE WORLD.

(Սադակո Սասակի։ Աշխարհի զավակ։ Նա մեզ նվիրել է ամբողջ աշխարհի խաղաղության հույսը խորհրդանշող թղթե կռունկը)։

Սադակոյի խաղաղության այգին Սանտա Բարբարայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սադակոյի խաղաղության այգին (անգլ.՝ Sadako Peace Garden) բացվել է 1995 թվականի օգոստոսի 6-ին՝ Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 50-ամյակին և անվանվել է ի պատիվ Սադակո Սասակիի։ 2002 թվականի հունիսի 30-ին այգին ընդգրկվել է Խաղաղության այգիների ցանցում։

Այգին գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքի La Casa Maria Retreat Center-ում։ Ստեղծվել է Իզաբել Գրինի և Իրմա Կավատի կողմից՝ որպես մտորումների և ոգեշնչման այգի։

Այգու ներսում կան քարեր, որոնց վրա կռունկներ են փորագրված։

Թղթե կռունկի հուշարձան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի հոկտեմբերի 26-ին Նոբորի-տյո Պատանեկան համայնքային բարձրագույն դպրոցի ուսանողական ասոցիացիայի կողմից բացվել է թղթե կռունկին նվիրված հուշարձան։ Հուշարձանի պատվանդանին փորագրված են հետևյալ բառերը՝ «Prayers of the paper cranes here» («Թղթե կռունկների աղոթողներն այստեղ են»)։

Սադակոն ստեղծագործության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնացի երեխաները Սադակոյին նվիրված օրը պատրաստել են խորհրդանշական թղթե կռունկները։

Սադակոյի մասին գրվել են մանկական գրքեր, կոմիքսներ, նկարահանվել են ֆիլմեր և մուլտֆիլմեր, գրվել են երաժշտություններ․

  • Գրքերից ամենահայտնին՝ Էլեանտոր Քոեր, «Սադակոն և թղթե հազար կռունկն» է, լույս է տեսել 1977 թվականին և հրատարակվել է 18 երկրում։ ԱՄՆ-ում գրքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ,
  • Սադակո Սասակիի ողբերգական ճակատագիրը հիմք է ծառայել «Բարև, երեխաներ» գեղարվեստական ֆիլմի համար։ Այն նկարվել է 1962 թվականին Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայի կողմից (ռեժիսոր՝ Մարկ Դոնսկոյ),
  • «Ճապոնական կռունկ» երգ (երաժշտությունը՝ Սերաֆիմա Տուլիկովայի, բառերը՝ Վլադիմիր Լազերևի),
  • «Թղթե կռունկներ» երգ (երաժշտությունը և բառերը՝ Իրինա Գրիբուլինայի, կատարումը՝ Ռոզա Ռիմբաևայի),
  • Երազանքի կատարման համար հազարավոր թղթե կռունկներ պատրաստելու թեման օգտագործվել է «Զրահապատ ուրվականը․ միայնակի համախտանիշ» անիմեի երկրորդ եթերաշրջանում,
  • «Մանկական ժամանակ» անիմեում և մանգայում գլխավոր հերոսուհի Ռինը հավաքում է հազարավոր թղթե կռունկներ, որպեսզի նրա մայրը քաղցկեղից չմահանա,
  • «Սպլին» խմբի «Дочь Самурая» երգը նվիրված է Սադակո Սասակիին,
  • Բանաստեղծ Ռասուլ Գամզատովի «Կռունկներ» բանաստեղծության թեման ընտրվել է գրողի՝ Հիրոսիմայում Սադակո Սասակիի հուշարձանը տեսնելուց հետո,
  • Սադակո Սասակին չորս հայտնի աղջիկներից մեկն է, որոնց պատմություններին է նվիրված Յուրի Յակովլևի «Չորս աղջիկների չարչարանքները․ առեղծված» աշխատությունը (Տանյա Սավիչևա, Աննա Ֆրանկ, Սադակո Սասակի, Սամանտա Սմիթ),
  • FLIGHT-ի «Խաղաղության կռունկներ» բանաստեղծություն,
  • Ալեքսանդր Դերքսենի «Կռունկներ» բանաստեղծություն,
  • «Alai Oli» խմբի «Կռունկներ» երգում հազարավոր կռունկներ հիշատակվում են որպես «ցավի դեմ դեղամիջոց»,
  • Օլեգ Մեդվեդևի «Կռունկ» երգ,
  • Սադակոյի և հազարավոր թղթե կռունկների մասին լեգենդը հիշատակվում է Գ․ Ա․ Զոտովի «Հեքիաթասաց» գրքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 A Young Girl's Death from the A-bomb---Sadako Sasaki,12 Years of AgeHiroshima Peace Memorial Museum.
  2. Radiation Effects Research Foundation (former Atomic Bomb Casualty Commission) "Leukemia risks among atomic-bomb survivors" Արխիվացված 2012-03-15 Wayback Machine Accessed 2011-10-30
  3. 3,0 3,1 "Leukemia risks among atomic-bomb survivors" Արխիվացված 2012-03-15 Wayback Machine, artículo publicado en el sitio web de la fundación Radiation Effects Research Foundation (antes llamada Atomic Bomb Casualty Commission). Consultado el 25 de octubre de 2015.
  4. SASAKI, Fujiko: "Come back to me again, Sadako". Carta escrita por la madre de Sadako, en 1956. Fujiko Sasaki falleció en 1998, a los 80 años.
  5. Sasaki Fujiko. "Come back to me again, Sadako".

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Masahiro Sasaki: Meine kleine Schwester Sadako. Übersetzt von Mio Aizawa, Hrsg. von Ingrid und Christian Mitterecker. Verlag ingridundchristian.at, Heiligenbrunn 2014, ISBN 978-3-903019-00-3
  • Ingrid und Christian Mitterecker: Sadakos Plan. Verlag ingridundchristian.at, Heiligenbrunn 2016, ISBN 978-3-903019-16-4
  • Ingrid und Christian Mitterecker: Die Dankbarkeit des Kranichs. Von Hiroshima bis Fukushima. Wieser Verlag, Klagenfurt 2011, ISBN 978-3-85129-944-1
  • Karl Bruckner: Sadako will leben G & G Verlagsgesellschaft, 2005, ISBN 3-7074-0275-4.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սադակո Սասակի» հոդվածին։