Բարձրությունը չի անցնում 10-15 սմ-ից։ Հանդիպում է մերձալպյան գոգերում, անտառի վերին գոտում։ Բազմանում է սոխուկների և սերմերի միջոցով, սակայն սոխուկներով բազմացնելը արգելվում է և թույլատրվում է բազմացնել միայն սերմերով, որպեսզի վայրի բուսուտները չվնասվեն։ Ցանքը կարելի է կատարել վաղ գարնանը կամ ուշ աշնանը, անմիջապես բաց գրունտի պայմաններում։ Սերմնաբույսերը ծաղկում են գարնանային ցանքի հաջորդ տարում։ Լուսասեր է, սակայն լավ է աճում նաև կիսաստվերում, բավականին ցրտադիմացկուն է։ Լավ է ձմեռում ձյան հաստ ծածկոցի տակ։ Գերադասում է ավազակավային ու կավավազային հողերը։ Ծաղկում է վաղ գարնանը՝ մարտ-ապրիլ ամիսներին[1]։
Խանի սագասոխուկը անփոխարինելի ծաղկաբույս է հատկապես ալպինարիաների ձևավորման, ինչպես նաև վաղ գարնանային ծաղկադեկորատիվ կոմպոզիցիաներում օգտագործելու համար։ Միաժամանակ կարելի է մշակել քարապարտեզներում և գորգապարտեզային ձևավորումներում։ Այս տեսակը մշակության մեջ մտցնելը կարևոր է նաև պահպանության իմաստով[1]։