Ռուփոլդինգ
Համայնք | |||
---|---|---|---|
Ռուփոլդինգ | |||
Ruhpolding | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Երկրամաս | Բավարիա | ||
Շրջան | Տրաունշտայն | ||
Համայնք | Տրաունշտայն | ||
Ղեկավար | Կլաուս Պիխլեր | ||
Մակերես | 147,83 կմ² | ||
ԲԾՄ | 625-1961 մ | ||
Բնակչություն | 6286 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | +49 8663 | ||
Փոստային ինդեքս | 83324 | ||
Փոստային դասիչ | 83324 | ||
Ավտոմոբիլային կոդ | TS | ||
Պաշտոնական կայք | ruhpolding.de | ||
| |||
Ռուփոլդինգ (գերմ.՝ Ruhpolding), կոմունա Գերմանիայում՝ Բավարիա երկրամասում։
Ենթարկվում է Վերին Բավարիա վարչական շրջանին։ Մտնում է Տրաունշտայն շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 6286 մարդ (ըստ 31 դեկտեմբերի 2010 թվականի տվյալով)։ Զբաղեցնում է 147.83 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 09 1 89 140։
Կոմունան բաժանված է 55 գյուղական շրջանների։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին գրավոր հիշատակումը տարածքի մասին թվագրվում է 924 թվական, իսկ Ռուփոլդինգի մասին թվագրվում է 1193 թվական։ 1585 թվականին այն դարձավ վարչական միավոր։ 1895 թվականին Ռուփոլդինգում սկսեցին երկաթուղային գծերի կառուցումը։ 1933 թվականին Կառլ Դենեգերը հիմնեց ձմեռային սպորտի համար նախատեսված առողջարան։ Առողջարանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկար չգործեց, բայց 1950-ական թվականներին զբոսաշրջության բումի ժամանակ այստեղ զբոսաշրջիկների ռեկորդ սահմանվեց։ Զբոսաշրջիկների թիվը հասավ 600000-ի, այս ռեկորդը գերազանցվել է 1991 թվականին, երբ զբոսաշրջիկների թիվը հասավ 1122732[1]։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուփոլդինգում է գտնվում «Chiemgau Arena»-ն, որտեղ անցկացվում է բիատլոն սպորտաձևի մրցումներ (1979, 1985, 1996, 2012 թվականներին)։ Նաև Ռուփոլդինգում անցկացվում է բիատլոն սպորտաձևի աշխարհի առաջնությունը։
Լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ռուփոլդինգ
-
Ռատուշա
-
Եկեղեցի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Gemeinde Ruhpolding — Geschichte». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|