Ռուբեն Փաշինյան
Արտաքին տեսք
Ռուբեն Փաշինյան | |
---|---|
Ծնվել է | 1975 մայիսի 7 |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան դրամատուրգ |
pashinyan.com | |
Ռուբեն Սպարտակի Փաշինյան (մայիսի 7, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, դրամատուրգ։
Բեմադրիչ, դերասան Տիգրան Շամիրխանյանի ծոռը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին ավարտել է Երևանի Կամերային թատրոնի դերասանական ստուդիան, 1996 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1991-1996 թվականներին աշխատել է Կամերային թատրոնում՝ որպես դերասան, ապա՝ ադմինիստրատոր։ 2002 թվականից աշխատել է «Յան TV»-ում, որտեղ հանդիսացել է մի շարք նախագծերի համահեղինակ և վարող։ 2009 թվականից «Նովոյե վրեմյա» օրաթերթի և մի շարք այլ լրատվամիջոցների մշակութային մեկնաբանն է[1]։ 2015 թվականին «Տղաս, ու՞ր է Եփրատը» պատմվածքի հիման վրա նկարահանել է համանուն ֆիլմը[2]։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նազար»
- «Կաբարե»
- «Կառավարական համերգ»
- «Ներոն»
- «Պարոնայք, ամեն ինչ քանդվում է»
- «Ես իմ անուշ Հայաստանի…»
- «Լինսի շոու-ծրագիր»
- «Titanik. Made in Armenia»
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սեր և ծիծակ»
- «Ժաննա դ'Արկի առեղծվածը»
- Տղաս, ո՞ւր է Եփրատը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ռուբեն Փաշինյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ ««Տղաս, ու՞ր է Եփրատը»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.