Jump to content

Տղաս, ո՞ւր է Եփրատը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տղաս, ո՞ւր է Եփրատը
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրդրամա
ՀիմքՌուբեն Փաշինյանի "Տղաս, ո՞ւր է Եփրատը" պատմվածք
Թվական2017
Պրեմիերա2017
Լեզուհայերեն
ՌեժիսորՌուբեն Փաշինյան
ՊրոդյուսերՌուբեն Փաշինյան
Սցենարի հեղինակՌուբեն Փաշինյան
ԴերակատարներՌուբեն Փաշինյան, Վիգեն Սթեփանյան, Արտաշես Շահվերդյանը, Քրիստինա Զամինյանը, Կարինե Ջանջուզազյանը, Իշխան Ղարիբյանը, Սամվել Դանիելյանը, Յուրի Իգիթխանյանը, Մանուկ Հախվերդյանը, Գրիգոր Բաղդասարյանը և այլ հայտնի դերասաններ:
ՕպերատորՀակոբ Կարանֆիլյան
ԵրաժշտությունԷդուարդ Փաշինյան
հնչյունը՝ Հովհաննես Ջաղացպանյան, Դավիթ Դավթյան
ՄոնտաժՏիգրան Բաղինյան
Պատմվածքի վայրՀայաստան, ԱՄՆ
Նկարահանման վայրՀայաստան, ԱՄՆ
Տևողություն52 րոպե
ՊարգևներՅալթայի Առաջին կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոն Ռոլան Բիկովի անվան մանկապատենական ֆիլմերի կինոփառատոն
ԱնվանակարգՎիգեն Սթեփանյան՝ Լավագույն դերակատար "Ապագան առանց ցեղասպանության"
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=JNw4w3IiqiQ

Տղաս, ո՞ւր է Եփրատը, դերասան, դրամատուրգ Ռուբեն Փաշինյանի «Տղաս, ու՞ր է Եփրատը» պատմվածքի հիման վրա նկարահանված կարճամետրաժ ֆիլմ, որն անդրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային։ 2015 թվականին ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի Արտամրցութային ծրագրերում[1]։ 2016 թվականին նկարահանվել է ֆիլմի երկրորդ մասը։

Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ից Հայաստան այցելած հայ ծեր զբոսաշրջիկի մասին, որն ապարդյուն փորձում է իր ուղեկցորդից պարզել, թե որտեղ է Եփրատ գետը։ Հարցը վերաճում է զրույցի, թե ինչ է հայրենիքը, որտեղ է Հայաստանը, և ինչ երաշխիքներ ունի հայ ընտանիքի ապագան։ Տարիներ անց արդեն ոչ տարիքն առած ուղեկցորդի գլխում այն միտքն է փայլատակում, որ Հայաստանն իր կողքին է, և Եփրատն այլևս այնտեղ չէ[2]։

Ֆիլմում հնչում է Էդուարդ Փաշինյանի «Շուրջպարը»[3]։

Մեջբերումներ ֆիլմի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս կինոնկարը հայոց ցեղասպանության մասին խոսելու նոր տարբերակ է։ Սա չի ցուցադրում լացուկոծ և չի պահանջում պետություններին ճանաչել Ցեղասպանությունը։ Դա փաստ է, որ տեղի է ունեցել։
- Ռուբեն Փաշինյան
Այս ֆիլմով մենք մեր պարտքն ենք կատարում։ Սա պատմություն է 100-ամյա ճանապարհի մասին, չսպիացած ցավի մասին։
- Վիգեն Ստեփանյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Տղաս, ու՞ր է Եփրատը»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. «Տղաս, ո՞ւր է Եփրատը». Վիգեն Ստեփանյանի մասնակցությամբ նոր ֆիլմը 100-ամյա ճանապարհի մասին է(չաշխատող հղում)
  3. «Տեղի կունենա «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմի պրեմիերան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.