Jump to content

Ռուբեն Փաշինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Փաշինյան
Ruben Pashinyan
Ծնվել է1975 մայիսի 7
ԾննդավայրԵրևան, {{{2}}} Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
Այլ անուն(ներ)Ռոն Կումպան
ՄասնագիտությունԴերասան
դրամատուրգ
լրագրող
գրող
pashinyan.com

Ռուբեն Փաշինյան (մայիսի 7, 1975(1975-05-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, գրող, ռեժիսոր, սցենարիստ, հեռուստահաղորդավար։

Բեմադրիչ, դերասան Տիգրան Շամիրխանյանի ծոռը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին ավարտել է Երևանի Կամերային թատրոնի դերասանական ստուդիան, 1996 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1991-1996 թվականներին աշխատել է Կամերային թատրոնում՝ որպես դերասան, ապա՝ ադմինիստրատոր։ 2002 թվականից աշխատել է «Յան TV»-ում, որտեղ հանդիսացել է մի շարք նախագծերի համահեղինակ և վարող։ 2009 թվականից «Նովոյե վրեմյա» օրաթերթի և մի շարք այլ լրատվամիջոցների մշակութային մեկնաբանն է[1]։ 2015 թվականին «Տղաս, ու՞ր է Եփրատը» պատմվածքի հիման վրա նկարահանել է համանուն ֆիլմը[2]։

PR Creative Teamwork խմբի ղեկավար, որը զբաղվում է Հայաստանի և Սփյուռքի հայկական համայնքների ռուսալեզու գրողների ստեղծագործությունների հրատարակությամբ ։

Հայաստանում առաջին հեղինակային աուդիոգրքի՝ «PR» (&...) հրատարակիչը, որն իրականացվել է Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գրողների, բանաստեղծների և արվեստագետների մասնակցությամբ (2007 թ.)։

2017 թվականից՝ «Армения туристическая» ամսագրի գլխավոր խմբագիր։

2021 թվականից՝ անգլիական խոշորագույն ռուսալեզու «Անգլիա» թերթի (www.angliya.com) գլխավոր խմբագիր։

Հայաստանի ժուռնալիստների միության, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի (IFJ) և Հայաստանի թատերական գործիչների միության անդամ։ Կովկասի գրողների ակումբի անդամ։

«Золотое перо Руси» ազգային գրական մրցանակի դափնեկիր (perorusi.ru, 2018 թ., թիվ 205) «Էկոլոգիա» անվանակարգում՝ «Армения туристическая» ամսագրի գեղարվեստական բարձր վարպետության և ոճի համար։

Պարգևատրվել է «Первопечатник Иван Федоров» մեդալով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային կապերի ամրապնդման, «Պոստֆակտում» ժողովածուի բացառիկ հարցազրույցների, քարոզչական լուսաբանման, ինչպես նաև Հայաստանի ռուսալեզու բանաստեղծների և գրողների ստեղծագործությունների հրատարակման համար (2018 թ.)։

2019 թվականին պարգևատրվել է «Иван Бунин» և «Трудовая доблесть России» մեդալներով՝ «Разнобой» ժողովածուի համար։

The ROCK@ROLL Band խմբի հիմնադիր և մենակատար։

«Горец от ума» կայքի (www.pashinyan.com) հեղինակ։

Հեղինակային ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Համր մարգարեն» — Երևան, «Նորք» հրատարակչություն, 2006 թ.
  • «S. M. S.» — Երևան, «Նորք» հրատարակչություն, 2006 թ.
  • «PR» (&...) — Երևան, «Նորք» հրատարակչություն, 2007 թ.
  • «ՊՌոստո» — Երևան, «Ասողիկ» հրատարակչություն, 2007 թ.
  • «Եռաբաժանում կամ (P.R.)²» — Երևան, «Ասողիկ» հրատարակչություն, 2009 թ.
  • «Բլոկադա.ամ» — 2016 թ., www.blokada.am
  • «Պոստֆակտում» — Երևան, էլեկտրոնային գիրք, 2019 թ. (կայք, տեսանյութ)
  • «Ռազնոբոյ» — 2020 թ., www.raznoboy.com
  • «․․․НА ВСЕ ЧЕТЫРЕ СТОРОНЫ!» — 2024 թ.
  • «Եռաբաժանում», 2008 թ.
  • «Մերկ, բայց ոչ անազատ», 2009 թ.
  • «Մամա, ո'ւժ տուր», 2009
  • «Գողը», 2011 թ.
  • «Առուջի», 2014 թ.

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Տղաս, ո՞ւր է Եփրատը», 2012 թ.
  • «Something changes», 2014 թ.
  • «Երևանյան հիվանդություն» (հեղինակակից՝ Ա. Վաթյան), 2015 թ.
  • «Մեր հոգիները, մեր անձնագրերը» (հեղինակակից՝ Ա. Վաթյան), 2015 թ.
  • «Ցավ», ձայնային սերիալ, 2021 թ.
  • «Սկիզբը», լիամետրաժ ֆիլմ՝ ֆանտաստիկա, դրամա, ուտոպիա, պատմական էպոս, 2025 թ.

Թատերական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կառավարական համերգ» (դերասան), Երևանի Կամերային թատրոն, 1993 թ.
  • «Ես իմ անուշ Հայաստանի...» (դերասան), Երևանի Կամերային թատրոն, 1994 թ.
  • «Նազար» (դերասան), Երևանի Կամերային թատրոն, 1995 թ.
  • «Ներոն» (դերասան), Երևանի Կամերային թատրոն, 1995 թ.
  • «Կաբարե» (դերասան), Երևանի Կամերային թատրոն, 1996 թ.
  • «Խաթաբալադա» (ներկայացման մենեջեր), ՀայMenShow, 1996 թ.
  • «Լինսի շոու ծրագիր („Ալբանիա +“)» (դերասան), Երևանի Կամերային թատրոն, 2002 թ.
  • «Տիտանիկ, Made in Armenia» (դերասան), Երևանի Կամերային թատրոն, 2010 թ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ռուբեն Փաշինյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  2. ««Տղաս, ու՞ր է Եփրատը»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]