Jump to content

Ռուբեն Աղանբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Աղանբեկյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 14, 1972(1972-02-14)[1] (52 տարեկան)
ԾննդավայրՆովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա
Մասնագիտությունտնտեսագետ
Ծնողներհայր՝ Աբել Աղանբեկյան
 Ruben Aganbegyan Վիքիպահեստում

Ռուբեն Աբելի Աղանբեկյան (փետրվարի 14, 1972(1972-02-14)[1], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ծագումով հայ, ռուս ֆինանսիստ, ներդրումային բանկիր և թոփ մենեջեր։ «Բաց հոլդինգ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ, «ֆինանսական կորպորացիայի բաց բանկի» նախկին նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է խորհրդային տնտեսագետ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանի ընտանիքում[2]։

1995 թվականին ավարտել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիան։

1992-1995 թվականներին աշխատել է PricewaterhouseCoopers միջազգային աուդիտորական ընկերությունում որպես մենեջերի օգնական[3]։

1995-1997 թվականնեին եղել է Clifford Chance միջազգային իրավաբանական ընկերության ավագ իրավաբան[4]։

1997-1998 թվականներին եղել է Credit Suisse Financial Products իրավաբանական վարչության փոխնախագահ (Մոսկվա)[5]։

1998-2002 թվականներին եղել է Credit Suisse First Boston բանկի հաճախորդների հետ աշխատանքի գծով բաժնի փոխնախագահ, մոսկովյան ներկայացուցչության տնօրեն (համաղեկավար)[4]։

2002-2003 թվականներին աշխատել է «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախագծային ֆինանսավորման գծով կառավարիչ տնօրեն և ներդրումային բանկային վարչության ղեկավար։

2007 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է «Ռենեսանս կապիտալ» խմբում։ Նախ՝ որպես Ռուսաստանի համար «Ռենեսանս կապիտալ ներդրումային ընկերության» գլխավոր տնօրեն, հետո ՝ որպես «Վերածնունդ» ներդրումների կառավարման խորհրդի և «Ռենեսանս կապիտալ ներդրումային ընկերության» նախագահ[6]։

2010-2012 թվականներին գլխավորեց Մոսկվայի ֆոնդային բորսան։

2012 թվականից նա աշխատում է «Բաց» խմբում, 2017 թվականից դարձել է «Բալ հոլդինգ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ և «Բաց ՖԲ» բանկի նախագահ։ 2013 թվականից նա եղել է «Ռոստելեկոմ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ[7]։

Պարգևներ, մրցանակներ, վարկանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին հաղթող է ճանաչվել «Տարվա տնօրեն» IX ազգային մրցանակաբաշխության «անկախ տնօրեն» անվանակարգում[8][9]։

Մինչև 2015 թվականը Forbes-ի վարկանիշում ամենաբարձր վարձատրվող ընկերության ղեկավարների 25 տեղերից զբաղեցրեց 8-րդը[10]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա[11]։ Նրան հետաքրքրում են մոտոցիկլերը, երաժշտությունը, գրքերը[12]։ Նաև սիրում է փորձել իր հինգ տեղանոց Robinson R66 ուղղաթիռը, ինչպես նաև ուղղաթիռով իրականացնել ճանապարհորդություններ դեպի Եվրոպա, և իր երկշաբաթյա հանգիստը անցկացնել այնտեղ[13]։ Կարծում է, որ «ավիացիա իրեն կարող է թույլ տալ եկամտի ցանկացած մակարդակ ունեցող մարդ»[14]։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  2. Биография на Коммерсантъ Справочник (архивировано)
  3. «Рубен Абелович Аганбегян. Биографическая справка». РИА Новости. 29.06.2011.
  4. 4,0 4,1 «Рубен Абелович Аганбегян. Биографическая справка». РИА Новости. РИА Новости. 29.06.2011.
  5. «Рубен Абелович Аганбегян. Биографическая справка». РИА Новости. 29.06.2011.
  6. Биография на сайте газеты «Ведомости»(չաշխատող հղում)
  7. Владислав Новый. Совета не спросили // www.kommersant.ru, 17 июня 2013
  8. IV Всероссийский форум по корпоративному управлению и Национальная премия «Директор года» 2014 Արխիվացված 2015-09-08 Wayback Machine // pwc.ru
  9. «Директорам года» раздали награды Արխիվացված 2016-07-13 Wayback Machine // http://finparty.ru Արխիվացված 2015-07-24 Wayback Machine, 3.12.2014
  10. «25 самых дорогих руководителей компаний: ежегодный рейтинг Forbes». www.forbes.ru. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  11. «Рубен Аганбегян Открытие Холдинг (Президент, председатель совета директоров, председатель наблюдательного совета банка «ФК Открытие») — биография, новости и материалы». finparty.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  12. ««Роль бирж в кризисе огромна»». Газета.Ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  13. «Рубен Аганбегян: «Как я облетел на вертолете всю Европу»». Finparty. 13.12.2013. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  14. «Не только Путин сможет позволить себе вертолет». Ведомости. 17.05.13.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]