Ռոտշիլդ բուլվար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոտշիլդ բուլվար
Երկիր Իսրայել
Գտնվում էԹել Ավիվ
Անվանվել էԷդմոն դե Ռոտշիլդ
Ռոտշիլդ բուլվարի և Հերցլ փողոցի անկյուն

Ռոտշիլդ բուլվար (եբրայերեն՝ שְׂדֵרוֹת רוֹטשִׁילד‎), Թել Ավիվի փողոցներից է, քաղաքի զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը[1]։ Սկսվում է քաղաքի հարավարևմտյան ծայրամասից Նևե Ցեդեկից և հասնում մինչև Հաբիմա թատրոն հյուսիսում։ Փողոցի կենտրոնում տեղակայված է ծառուղիների շերտ հետիոտնային և հեծանվային արահետներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկնաքերեր Ռոտշիլդ բուլվարում
Բեյտ Մոզես

ԽՍՀՄ դեսպանատան նախկին շենքը Ռոտշիլդի բուլվարի 46 հասցեում կառուցվել է Եհուդա Մագիդովիչի նախագծով 1924 թվականին։ Վերակառուցվել և վերանորոգվել է (1991) ճարտարապետներ Ամոն Բար-Օրի, Աբրահամ Յասկիմի, Իյոսսի Սիվանի և Մոտի Բոդեկոմի կողմից։ Ռոտշիլդի բուլվարը նախապես կոչվել է Ռեխով հա-Ամ («Ժողովրդական փողոց») և քաղաքի բնակիչների ցանկությամբ այն վերանվանվել է բարոն Էդմոն Ջեյմս դե Ռոտշիլդի պատվին[2]։ Ռոտշիլդի բուլվարի և Հերցլի փողոցի անկյունում գտնվող տունը կառուցվել է 1909 թվականին Էլիաֆսոն ընտանիքի կողմից, որը համարվում է Թել Ավիվի հիմնադիր վաթսուն ընտանիքներից մեկը։ 2007 թվականին այս շենքը ձեռք է բերվել և վերականգնվել Ֆրանսիայի ինստիտուտի կողմից[3]։

Ռոտշիլդի բուլվարում է գտնվում Անկախության դահլիճը, որտեղ 1948 թվականին ստորագրվել է Իսրայելի անկախության հռչակագիրը։ Բաուհաուզ կամ ինտերնացիոնալ ոճով կառուցված բազմաթիվ շենքեր մտնում են Թել Ավիվի Սպիտակ քաղաքի կազմի մեջ և ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Ալլենբի փողոցի և Ռոտշիլդի բուլվարի խաչմերուկում 1925 թվականին կառուցված Լեդերբերգի տան ճակատային մասը զարդարում են Զեև Ռաբանի կերամիկական որմնանկարները։ Այս որմնանկարներում պատկերված են Պաղեստինի հրեա գաղթականները, որոնք զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով և քաղվածք Երեմիա մարգարեից[4]։

1995 թվականին քաղաքապետարանն անցկացրեց փողոցի լավագույն գեղարվեստական ձևավորման ճարտարապետական մրցույթ։ Ճարտարապետ Մոտի Բոդեկը առաջարկեց փողոցներում առկա շրջանաձև տարածքներն օգտագործել որպես զբոսաշրջային, հետիոտնային և հեծանվային ուղիների համակարգ, որտեղ կարելի է անցկացնել սպորտային և զվարճանքի միջոցառումներ, ինչպես նաև վերանորոգել տարածքում գտնվող պատմական տաղավարներն ու կրպակները։

2013 թվականին Աբսոլյուտ ընկերությունն աշխարհի քաղաքներին նվիրված իր նախագծի շրջանակներում ներկայացրեց Թել Ավիվին նվիրված շիշ։ Շշի գեղարվեստական ձևավորումը մշակվել էր Ռոտշիլդի և Նարդաուի բուլվարների գիշերային բնապատկերային տեսարանների հիման վրա[5]։

Ֆինանսական կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոտշիլդի բուլվարը հայտնի է որպես ֆինանսական հաստատությունների կենտրոնացման վայր։ Այստեղ են գտնվում Առաջին միջազգային բանկի երկնաքերը, ինչպես նաև HSBC բանկի իսրայելյան մասնաճյուղի գրասենյակը։ 2005 թվականին բուլվարում վերականգնվեցին մի շարք պատմական շենքեր և այն յուրահատուկ վերածննդի ժամանակաշրջան է ապրում[6][7][8]։ 2012 թվականի փետրվարին Bloomberg ընկերությունը, իսկ մարտին Julius Baer Group բանկերի խումբը Ռոտշիլդի բուլվարում բացեցին իրենց գրասենյակները[9]։

2011 թվականին Ռոտշիլդի բուլվարում իրենց վրանային ճամբարը տեղակայեցին բնակարանների բարձր արժեքի և ապրուստի բարձր ծախսերի դեմ բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցները[10]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Озеров Е., Тель-Авив шаг за шагом: Семь прогулок по городу. — Модиин: Издательство Евгения Озерова, 2009. — 142 с., ил.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mirovsky, Arik. «For a prestigious address, nothing beats Rothschild». Haaretz. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. Rothschild Boulevard history Արխիվացված 2007-10-20 Wayback Machine
  3. Esther Zandberg: The boulevard’s French corner in Haaretz, 7 June 2007
  4. Beit Bialik, in Batya Carmiel, Tiles Adorned City; Bezalel ceramics on Tel Aviv Houses, 1923-1929, Eretz Israel Museum, Tel Aviv, 1996, Hebrew with some English
  5. Absolut bottle dedicated to Tel Aviv
  6. Yamin, Guy (2005 թ․ հոկտեմբերի 6). «רוטשילד חוזר למרכז העיר» [Rothschild returning to the city center]. Globes (եբրայերեն). Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
  7. «מישראל אהרוני ועד ישי גרין - איך נהפך מתחם רוטשילד בת"א לרובע השוקק במדינה» [From Yisrael Aharoni to Yishai Green – how the Rothschild compound in Tel Aviv became the most bustling district in the country]. TheMarker (եբրայերեն). 2010 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
  8. «בנק HSBC הגיש בקשה לחברות בבורסה בת"א» [HSBC Bank filed request for membership with Tel Aviv Stock Exchange]. Ynetnews (եբրայերեն). 2005 թ․ ապրիլի 3. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին. «סניף HSBC בישראל נמצא בשדרות רוטשילד בתל-אביב מעסיק כ-50 עובדים, ומנוהל על ידי יהודה לוי, לשעבר בכיר וחבר הנהלה בבנק הבינלאומי.»
  9. Galanti, Michal (2012 թ․ մարտի 12). «ריימונד בר עושה עלייה» [Raymond Baer makes aliyah]. Globes (եբրայերեն). Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
  10. «Markets in Brief». Haaretz. 2012 թ․ մարտի 1. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոտշիլդ բուլվար» հոդվածին։