Ռոսալիա Մերա
Ռոսալիա Մերա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1944 |
Ծննդավայր | Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա |
Մահացել է | օգոստոսի 15, 2013[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա |
Գերեզման | Liáns, Oleiros |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարար և բարեգործ |
Ամուսին | Ամանսիո Օրտեգա |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Սանդրա Օրտեգա Մերա և Marcos Ortega Mera? |
Կայք | paideia.es |
Ռոսալիա Մերա (իսպ.՝ Rosalía Meraհունվարի 28, 1944, Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա - օգոստոսի 15, 2013[1], Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա), իսպանացի գործարար և հասարակական գործիչ, Իսպանիայի ամենահարուստ կինը, Zara ապրանքանիշի համասեփականատերը։ Forbes-ի տվյալներով՝ Ռոսալիայի կարողությունը գնահատվել է 6,7 միլիարդ դոլար[3]։ Paideia բարեգործական հիմնադրամի ղեկավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1944 թվականի հունվարի 28-ին Լա Կորունյայում։ Դերձակի մասնագիտությունը Մերան սովորել է դեռ 11 տարեկանում[4]։ Մոդելային բիզնեսում իր կարիերան սկսել է 13 տարեկանից։ 1963 թվականին ապագա ամուսնու՝ Ամանսիո Օրտեգայի հետ (ամուսնացել են 1966 թվականին) հիմնադրել է Inditex խումբը։ 1986 թվականին բաժանվել է ամուսնուց, բայց մնացել է բիզնեսում։ 2004 թվականին Ռոսալիա Մերան դուրս է եկել Inditex-ի տնօրենների խորհրդից (հոլդինգի բաժնետոմսերի 7%-ը պատկանում էր Մերային)։
2013 թվականի ամռանը Մենորկա կղզում հանգստանալու ժամանակ ինսուլտ է ստացել։ Մասնավոր ինքնաթիռով Մերային տեղափոխել են Լա Կորունյայի մասնավոր կլինիկա, որտեղ էլ 2013 թվականի օգոստոսի 15-ին սրտի կանգից մահացել է։ Թաղված է Օլեյրոս (Լա Կորունյա) քաղաքապետարանի Santa Eulalia deL ins եկեղեցու գերեզմանատանը։
Բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի մոդելային բիզնեսից, Մերան ունեցել է ծովային ձկների բազմացմացման ֆերմերային տնտեսություն, օնկոլոգիական դեղամիջոցների մշակման ընկերություն և ներդրել է նորածինների մատնադրոշմավորման արտադրողի համակարգերը։ Ըստ Forbes-ի վարկանիշային ցանկի՝ նա ամենահարուստ կինն էր, որն իր բիզնեսը կառուցել է զրոյից[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ https://web.archive.org/web/20180421094727/https://www.xunta.gal/dog/Publicados/2004/20040607/AnuncioEC06_gl.html
- ↑ Умерла одна из основательниц бренда Zara BBC; 16 августа 2013
- ↑ 4,0 4,1 Умерла соосновательница Zara Розалия Мера
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Розалия Мера. Биография, карьера, финансовое состояние. Արխիվացված 2016-09-21 Wayback Machine Trendy-brandy.com, 17 августа 2013 (рус.)
|