Ամանսիո Օրտեգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանսիո Օրտեգա
իսպ.՝ Amancio Ortega Gaona
Ծնվել էմարտի 28, 1936(1936-03-28)[1] (88 տարեկան)
ԾննդավայրBusdongo de Arbas, Վիլյամանին, Լեոնի շրջան, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մայրենի լեզուգալիսերեն
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարար և բարեգործ
ԱմուսինՌոսալիա Մերա և Flora Pérez?
Պարգևներ և
մրցանակներ
Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ մեդալ Կաստելաո և Gold Medal of Work Merit
ԵրեխաներՍանդրա Օրտեգա Մերա, Marcos Ortega Mera? և Marta Ortega?
Կայքfaortega.org
Ստորագրություն
Изображение автографа
 Amancio Ortega Վիքիպահեստում

Ամանսիո Օրտեգա Գաոնա (իսպ.՝ Amancio Ortega Gaona, մարտի 28, 1936(1936-03-28)[1], Busdongo de Arbas, Վիլյամանին, Լեոնի շրջան, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), իսպանացի գործարար, «Inditex» ընկերության նախկին նախագահ, որին պատկանում է 6750 խանութներ աշխարհի 88 երկրներում։ Օրտեգան ներդրումներ է կատարել անշարժ գույքի ոլորտում՝ Ֆլորիդայում, Մադրիդում, Լոնդոնում և Լիսաբոնում, գազի արդյունաբերության, զբոսաշրջության և բանկային ոլորտներում։ Զբաղվում է ֆուտբոլային լիգայի բաժնետոմսերի տնօրինությամբ և մրցակցային դաշտով։ 2009 թվականի վերջում Իսպանիայի արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների նախարարության կողմից արժանացել է «Քաղաքացիական արժանքիներ» շքանշանին։

2012 թվականի հունիսին «Bloomberg» գործակալության կողմից առաջադրվել է Եվրոպայի ամենահարուստ մարդ՝ 39,5 միլիարդ դոլար կարողությամբ։ 2013 թվականի Forbes[2][3] ամսագրի կողմից ճանաչվել է 3-րդ ամենահարուստ մարդը։ 2017 թվականի հուլիսին Օրտեգիի կարողությունը կազմում էր 83,3 միլիարդ դոլար։ 2017 թվականի օգոստոսին Ամանսիո Օրտեգալի կարողությունը կազմում էր 85 միլիարդ դոլար, նույն ժամանակում գլխավորել է Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանսիո Օրտեգան ծնվել է երկաթգծում աշխատող բանվորի ընտանիքում. մայրը սպասուհի է աշխատել գերմանացի ֆինանսիստների մեծահարուստ ընտանիքում։ Ընտանիքի աղքատության պատճառով Ամասիոն 13 տարեկանում կիսատ է թողնում միջնակարգ դպրոցը և սկսում է աշխատել վերնաշապիկների խանութում որպես սուրհանդակ։ 1950 թվականին նրան աշխատանքի են վերցնում «La Maja» խանութում, որտեղ արդեն աշխատում էին նրա եղբայրը՝ Անտոնիոն և քույրը՝ Պեպիտան, իսկ ավելի ուշ նաև Ռոսալիա Մերան, ով հետագայում դառնում է նրա առաջին կինը։

Երբ լրանում է Ամանսիոյի տասնչորս տարեկանը, ընտանիքը տեղափոխվում է Լա-Կորունյա (Գալիսիա)։ Տեղափոխվելու սկզբնական շրջանում նա զբաղվում է ծալքավոր գործվածքներով, իսկ հետո նաև կտորեղենով, և արդյունքում դառնում իտալական դիզայներիներից մեկի աշակերտը։ Նորաձևության ստուդիայի տերը ինչ-որ մի օր, նորաձևության ինդուստրիայի ապագա մագնատի հորը ասաց. «Գիտե՞ս, նրանից դերձակ չի ստացվի, դերձակը պետք է լինի թեթև և մարդամոտ» ։

1996-ական թվականներին Ամանսիոն մենեջեր էր խանութներից մեկում։

1972 թվականին 37 տարեկան Ամասիոն բացեց իր տրիկոտաժի ֆաբրիկան, որը անվանվեց «Confecciones GOA»: Սկզբնական շրջանում նա իր առաջին կնոջ՝ Ռոսալի Մերոյի հետ կարում էր խալաթներ, գիշերազգեստներ և կանացի ներքնազգեստ, իրենց սեփական տան հյուրասենյակում ։

1975 թվականին գերմանացի գործընկերները անսպասելի չեղարկեցին մեծ քանակությամբ ներքնաշորերի պատվերը, որի վրա Ամասիոն ծախսել էր իր ողջ ազատ կապիտալը ։ Բիզնես փրկելու համար ամուսինները որոշում են ինքնուրույն հագուստ վաճառել և 1975 թվականի մայիսի 15 բացում են իրենց խանութը Լա-Կորունյա քաղաքի գլխավոր փողոցներից մեկում և անվանում են «Zorba»: Սկզբում ամուսինները խանութը անվանեցին «Грек Зорба» ֆիլմի իրենց սիրելի կերպարի՝ Էնտոնի Կուիննայի պատվին, սակայն առաջացան գրանցման խնդիրներ և հարկ եղավ խանութը անմիջապես անվանափոխել «Zara»: 1985 թվականին «Zara» խանութների ցանցը հիմք դարձավ «Inditex» ընկերության ստեղծման համար։ 1986 թվականին առաջին կնոջ հետ կապը ընդհատվեց։

Առաջին «Zara» խանութը արտերկրում հայտնվեց միայն 1988 թվականին Պորտույում, Պորտուգալիայի հարևանությամբ։ 1989 թվականին «Zara»-ն հայտնվեց Նյու Յորքում, 1990 թվականին Փարիզում։ Առաջին խանութի բացումից 10 տարի անց Ամասիո Օրտեգան ստեղծեց արտադրողական-առևտրային հոլդինգ «Industria de Diseno Textil Sociedad Anonima» (Inditex), որը 1990 թվականին զիջում էի միայն «GAP» (ԱՄՆ) «H&M» (Hennes & Mauritz; Շվեցիա) ընկերություններին։ 1997 թվականին «Inditex» ընկերությունում հայտնվում է «Pull and Bear»-ը, բացի այդ, ընկերությունը ձեռք է բերում «Massimo Dutti» ապրանքանիշի 65%-ը, իսկ 5 տարի անց այն ամբողջությամբ պատկանում է «Inditex»-ին։ 1998 թվականին ստեղծվում է «Bershka» խանութների ցանցը, որը ստեղծում է հագուստ երիտասարդ աղջիկների համար, իսկ 1999 թվականին «Inditex»-ի մեջ էր նաև «Stradivarius»-ը։ 2001 թվականին «Inditex»-ը անցկացրեք IPO, վաճառելով ակցիաների 25%-ը ԱՄՆ-ին տվեց 2,3 միլիարդ դոլարի եկամուտ։ Այդ ժամանակ ստեղծվեց «Oysha» ապրանքանիշը, որը մասնագիտացված էր ներքնազգեստների ոլորտում։ Այդ նույն տարում ստեղծվում է նաև «Ամանսիո Օրտեգա» ֆոնդը (մասնավոր շահույթ չհետապնդող կազմակերպություն, որի նպատակն է բոլոր տեսակի հետազոտությունների, կրթության և գիտության խթանումը)։

2003 թվականին Օրտեգան բացում է առաջին «Zara» խանութը Ռուսաստանում։

2011 թվականին Ամանսիո Օրտեգան թողնում է «Inditex»-ի խորհրդի նախագահի պաշտոնը։ Նույն տարվա դեկտեմբերին Օրտեգան ԱՄՆ-ում Էսթեր Կոպլովիցից ձեռք է բերում «Torre Picasso» երկնաքերը Մադրիդում։ Նախկինում նա գնել էր նաև «Epic Residences & Hotel»-ը, 54 հարկանի համատիրություն և հյուրանոց Մայամիի ափին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրտեգան ամուսնացած է եղել երկու անգամ, առաջին կինը՝ Ռոսալիա Մերա (մինչև 1986 թվական), երկրորդ կինը՝ Ֆլորա Պերես Մարկոտե (2001 թվականից մինչև այժմ)։ Ամանսիո Օրտեգան ունի երեք երեխա, Սանդրան, Մարկոսը (ի ծնե ունի ծանր հաշմանդամություն) և Մարտան ( Օրտեգայի և Ֆլորայի աղջիկը, ով ծնվել երկրորդ ամուսնությունից առաջ, 1984 թվականին)։ 2012 թվականի փետրվարին Մարտա Օրտեգա Պերեսը (իսպ. Marta Ortega Pérez) աշխատում էր «Inditex»-ում, ամուսնանում է իսպանական ձիասպորտի աստղ Սերխիո Ալվարեսա Մոյուի հետ։

Զբաղմունք և հոբբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամասիո Օրտեգան սիրում է ձիավարություն և ձկնորսություն[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «La fortuna de Amancio Ortega supera ya los 50.000 millones de euros» (իսպաներեն). elpais.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  3. Основатель Zara стал самым богатым человеком в мире :: Бизнес :: РБК
  4. «A retail guru most people have never heard of briefly surpassed Bill Gates as the world's richest man» (անգլերեն). Business Insider. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  5. «10 Things to Know about Amancio Ortega, the Second Richest Man in the World» (անգլերեն). Town & Country. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամանսիո Օրտեգա» հոդվածին։