Jump to content

Ռոջեր Օհանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոջեր Օհանեսյան
Ծնվել էապրիլի 22, 1940(1940-04-22) (84 տարեկան) կամ 1940[1]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունՎերմոնտի համալսարանի բժշկական քոլեջ (1966) և Հարվարդի համալսարան (1973)
Մասնագիտությունակնաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1966) և պրոֆեսոր
ԱշխատավայրՄասաչուսեթսի աչքի և ականջի հիվանդանոց
Պարգևներ
Էլիս Այլընդ պատվո մեդալ

Ռոջեր Վահրամի Օհանեսյան (անգլ.՝ Roger Ohanesian, ապրիլի 22, 1940(1940-04-22) կամ 1940[1], Բոստոն, ԱՄՆ), ամերիկահայ ակնաբան, միկրովիրաբույժ։ Բժշկագիտության դոկտոր (1966): Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր (1991):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոջեր Օհանեսյանը ծնվել է 1940 թվականին Բոստոնում։ 1966 թվականին ավարտել է Վերմոնտի (Բեռլինգտոն) համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1970-1973 թվականներին կատարելագործվել է Հարվարդի համալսարանի բժշկական ֆակուլտետում, Բոստոնի աչքի և ականջի հիվանդանոցում։ 1982 թվականից աշխատում է Կալիֆոռնիայի համալսարանի (Ըրվայն), 1987 թվականից՝ Սաութ Օրընջ Քաունթիի ակնաբուժական կենտրոններում[2]։

Աշխատանքները վերաբերում են աչքի հիվանդությունների ախտորոշման և բուժման եղանակների մշակմանն ու կատարելագործմանը։ Համահեղինակ է աչքի հիվանդությունների ուսումնամեթոդական ձեռնարկների (հայերեն, ռուսերեն, անգլերեն)[2]։

Հայկական ակնաբուժական նախագիծ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոջեր Օհանեսյանը 1992 թվականին ԱՄՆ-ում հիմնել է «Հայկական ակնաբուժական նախագիծ» (ՀԱՆ) բարեգործական կազմակերպությունը, որի հիմնական առաքելությունն է ձեռքբերովի կուրության կանխարգելումը Հայաստանում։ Ռոջեր Օհանեսյանի նախաձեռնությամբ Հայկական ակնաբուժական նախագիծը Հայաստանին տրամադրել է ակնաբուժական սարքավորումներ և բուժպարագաներ, ֆինանսավորել հայ ակնաբույժների վերապատրաստումը ԱՄՆ-ի լավագույն կլինիկաներում, ակնաբանական կենտրոններում հիմնադրել և կահավորել է մասնագիտացված բաժանմունքներ, իրականացրել բժշկական 28 առաքելություն՝ ԱՍՆ-ից Հայաստան[3]։

1992 թվականից «Հայկական ակնաբուժական նախագիծը» կազմակերպել է 30 բժշկական առաքելություն, ինչի շնորհիվ Միացյալ Նահանգների 50 ակնաբույժ սեփական միջոցներով այցելել է Հայաստան՝ հիվանդներին բուժելու և իրենց փորձը Հայաստանի ակնաբույժներին փոխանցելու համար։ ՀԱՆ ջանքերի շնորհիվ ամերիկյան կազմակերպությունների և անհատների կողմից Հայաստանին է տրամադրվել ավելի քան 18 մլն դոլարի ակնաբուժական սարքավորումներ և բուժպարագաներ, 2002 թվականին Հայաստան է բերվել աչքի շարժական հիվանդանոցը` անվճար ակնաբուժական ծառայություններ մատուցելու Հայաստանի մարզերում։ Հայաստանում հիմնադրել և սարքավորումներով ապահովել է մասնագիտացված բաժանմունքներ, Ուսուցման և ախտորոշման կենտրոնը[4]։

2003 թվականին Հայկական ակնաբուժական նախագիծը սկսել է իր յոթնամյա «Լույս հայի աչքերին» ծրագիրը։ 2004 թվականից Հայկական ակնաբուժական նախագիծը ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհով իրականացնում է «Առաջնային և ակնաբուժական ծառայությունների դաշինք» եռամյա ծրագիրը[5]։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամերիկայի վիրաբույժների ակադեմիայի անդամ
  • Վիրաբույժների խորհրդի անդամ
  • Հայ-ամերիկյան բժշկական միության անդամ[2]

Մրցանակներ, պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տարվա բարեգործ (Կալիֆոռնիա, 2002 թվական)
  • ԱՄՆ-ի էլիս կղզու շքանշան (2004 թվական)
  • Ohanesian, R.V., Shahsuvaryan, Marine, and Malayan, A.S. Essentials of Ophthalmology. In Press, 2007
  • Ohanesian, R.V., Shahsuvaryan, Marine, and Malayan, A.S. Basics of Ophthalmology. 2006.
  • Ohanesian, R.V., Kim, E.W., and Kersten, D.H.: Removable Suture for Combined Trabeculectomy, Phacoemulsification and Lens Implant. A Five Year Study of 150 Cases. Malayan, A.S. and Ohanesian, R.V., et al: Combat Related Eye Trauma from the Nagorny-Karabagh Conflict 1992 – 1995, Russian Press
  • Ohanesian, R.V.: Diagnosis and Treatment of Eye Emergencies in: “The Emergency.” Harold Mays, Editor, William and Wilkes, 1990
  • Ohanesian, R.V. and Kim, E.W.: Combined Extracapsular Cataract Extraction, Posterior Chamber Lens Implantation and Trabeculectomy in Advanced Glaucoma: A Three Year Study. Journal of the American Intraocular Lens Society, 1983.
  • Ohanesian, R.V.: Eye Emergencies in “Emergency.” Harold Mays, Editor, Harvard University Press, 1978.
  • Ohanesian, R.V.: Ophthalmic Emergencies in “Emergency Medicine SelfAssessment.” Harvard University Press, 1972.
  • Ohanesian, R.V. and Kayhoe, D.E.: (eds.) Tissue Typing Antisera. Washington, D.C. Book, 369 Pages, Editions 1 & 2, 1968 & 1969.
  • Ohanesian, R.V. and Kayhoe, D.E.: (eds.) Tissue Typing Techniques. U.S. Government Printing Office. Washington, D.C. Book, 152 Pages, Editions 1 & 2, 1968 & 1969.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Armeniapedia
  2. 2,0 2,1 2,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
  3. «Roger V. Ohanesian - Armenian EyeCare Project». Armenian EyeCare Project (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  4. «ՌՈՋԵՐ ՕՀԱՆԵՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՑՈՒ ԱՉՔԵՐԻՆ ԼՈՒՅՍ ԲԵՐՈՂ ՄԱՐԴ». Lragir.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.(չաշխատող հղում)
  5. «Roger Ohanesian | Florida Armenians». flarmenians.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.