Ռոման Բաումգարտեն
Ռոման Բաումգարտեն | |
---|---|
մայիսի 28, 1887 - հոկտեմբերի 28, 1963 (76 տարեկան) | |
Ծննդավայր | Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Փարիզ |
Գերեզման | Սենտ-Ժենևիև-դե-Բուա |
Կոչում | փոխգնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Կրթություն | Գենշտաբի ակադեմիա |
Պարգևներ |
Ռոման Բաումգարտեն (ռուս.՝ Рома́н Ка́рлович Баумгартен, մայիսի 28, 1887, Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 28, 1963, Փարիզ), ռուս սպա, Առաջին համաշխարհային պատերազմի հերոս։ Լյութերական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաժերի կորպուսն ավարտելուց հետո 1906 թվականին ստացել է պոդպորուչիկի կոչում և ծառայության անցել 4-րդ հրաձգային գնդի լեյբ-գվարդիայում։ 1912 թվականին ավարտել է Նիկոլաևյան ռազմական ակադեմիան 1-ին կարգով, որից հետո գործուղվել է իր գունդ, մեկ տարով եղել վաշտի հրամանատար։
Կոչումները` պորուչիկ (1910), շտաբս-կապիտան (1914), կապիտան (1914), փոխգնդապետ (1916)
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում` 1914 թվականի նոյեմբերի 16-ին, փոխադրվում է Գլխավոր շտաբ` նշանակվելով 80-րդ հետևակային դիվիզիայի ավագ համհարզ։ Պարգևատրվում է Գեորգիևյան զենքով։
1915 թվականի հոկտեմբերի 2-ին նշանակվում է 32-րդ բանակային կորպուսի շտաբի հանձնարարությունների գծով շտաբ-սպայի պաշտոնակատար, 1917 թվականի փետրվարի 9-ին` 157-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետի պաշտոնակատար։ 1918 թվականի ապրիլի 25-ից ծառայել է հետմանական բանակում, օգոստոսի 25-ից նշանակվել զորացրման մասի պետ, նոյեմբերի 25-ից հաշվառվել Գլխավոր շտաբի Գլխավոր վարչության պատմության բաժնում։ Գնդապետի կոչում ստանալուց հետո մասնակցել է Սպիտակ շարժմանը Կամավորական բանակի և Ռուսաստանի հարավի զինված ուժերի շարքերում։ 1918 թվականի վերջերից մինչև 1919 թվականի օգոստոսը եղել է «Ազբուկա» գաղտնի կազմակերպության օպերատիվ մասի վարիչը Կիևում։ 1920 թվականի մայիսին վերադառնում է էվակուացիայից Սևաստոպոլ` Ռուսական բանակ։ Չեխոսլովակիայում էմիգրացիայի ժամանակ ծառայել է ռուսական գիմնազիայի քարտուղար, այնուհետև Ֆրանսիայում աշխատել է ֆաբրիկայում հաշվապահ, իսկ օկուպացիայի տարիներին եղել է թարգմանիչ գերմանական վարչությունում[1]։ Եղել է պաժերի միության անդամ և 4-րդ հրաձգային գնդի լեյբ-գվարդիայի միավորման նախագահի տեղակալ[2]։
Մահացել է 1963 թվականին Փարիզում, թաղված է Սենտ-Ժենեվեվ-դե-Բուա գերեզմանատանը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած էր, ուներ որդի` Վադիմը (1922-1985) և դուստր` Վիկտորիան (մահ. 1989):
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1912)
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան սրերով (31.05.1915)
- Գեորգիևյան զենք (07.02.1916)
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան սրով և ժապավենով. (4.03.1917)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ РГВА. Ф. 1358k, оп. 4, д. 30, л. 223.
- ↑ «Русская армия в Великой войне: Картотека проекта: Баумгартен Роман Карлович». www.grwar.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
- Մայիսի 28 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Հոկտեմբերի 28 մահեր
- 1963 մահեր
- Վլադիկավկազ քաղաքում ծնվածներ
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ռուս ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ