Ռոբերտ Լանդսբուրգ
Ռոբերտ Լանդսբուրգ անգլ.՝ Robert Landsburg | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1931 |
Ծննդավայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 18, 1980 (48 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Ռոբերտ Էմերսոն Լանդսբուրգ (անգլ.՝ Robert Emerson Landsburg, նոյեմբերի 13, 1931, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ - մայիսի 18, 1980, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի լուսանկարիչ, որ մահացել է Սենտ Հելենս լեռան ժայթքման ժամանակ[1][2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Լանդսբուրգը ծնվել է Վաշինգտոն նահանքի Սիեթլ քաղաքում, ժայթքման ժամանակ նա ապրել է Պորտլենդում (Օրեգոն)։
Ժայթքմանը նախորդող շաբաթների ընթացքում Լանդսբուրգը մի քանի անգամ այցելել է հրաբուխ՝ լուսանկարելով տեղի ունեցող փոփոխությունները[4]։ 1980 թվականի մայիսի 18-ի առավոտյան նա գագաթից մի քանի մղոն հեռավորության վրա է եղել։ Հրաբխի պայթյունից հետո, ըստ երևույթին, խելամտորեն գնահատելով, որ այլևս հնարավորություն չի ունենա փախչել մոխրի ամպից, Ռոբերտ Լանդսբուրգը մնացել է տեղում և շարունակել լուսանկարել հրաբուխն ու ժայթքումը, քանի դեռ կարող էր լուսանկարել։ Դրանից հետո նա լուսանկարչական ժապավենը հետ է փաթաթել երիզատուփի մեջ և տեսախցիկը դրել ուսապարկի մեջ, որի վրա էլ պառկել է այն ավելի լավ պաշտպանելու համար[5]։
Այս տեսքով նրա մարմինը հայտնաբերվել է մոխրի շերտի տակ տասնյոթ օր անց։ Լուսանկարչական ժապավենը չի վնասվել, և երևակելուց հետո ստացված նկարներն օգնել են երկրաբաններին ավելի ճշգրիտ պատկերացում կազմելու ժայթքման մասին[5]։
Ռոբերտ Լանդսբուրգը թաղված է Վաշինգտոնի Բենչ շրջանի Մաունթ Հելենս Մեմորիալ Գրուվ գերեզմանատանը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Staff report (January 1981). Robert Landsburg’s brave final shots. National Geographic
- ↑ Associated Press (June 5, 1980). Another body found in volcano area.
- ↑ Associated Press (June 6, 1980). Red tape battled. St. Helens sedate. The Spokesman-Review
- ↑ Bunce, Vincent (2000). «Restless Planet: Volcanoes», p.44. Raintree Steck-Vaughn Publishers, Austin. ISBN 0-7398-1327-7.
- ↑ 5,0 5,1 Robert Coenraads (2006). «Natural Disasters and How We Cope», p.50. Millennium House, ISBN 978-1-921209-11-6.
- ↑ Robert Emerson Landsburg Archive copy Wayback Machine-ի միջոցով:
|