Ռիցու Դոան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիցու Դոան
堂安律
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ճապոնիա Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 16, 1998(1998-06-16)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Ամագասակի, Հյոգո (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Հասակ 172 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Գրոնինգեն
Համար 7
Պատանեկան կարիերա
2011-2015 Ճապոնիա Գամբա Օսակա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2018 Ճապոնիա Գամբա Օսակա 15 (3)
2017-2018   Նիդերլանդներ Գրոնինգեն 29 (9)
2018-ներկա Նիդերլանդներ Գրոնինգեն 8 (1)
Ազգային հավաքական
2014 Ճապոնիա Ճապոնիա Մ16 4 (1)
2015 Ճապոնիա Ճապոնիա Մ18 8 (0)
2016-2017 Ճապոնիա Ճապոնիա Մ19 19 (5)
2017-ներկա Ճապոնիա Ճապոնիա Մ20 6 (3)
2018-ներկա Ճապոնիա Ճապոնիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 9-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 9-ի, 2018

Ռիցու Դոան (ճապ.՝ 堂安律, հունիսի 16, 1998(1998-06-16)[1], Ամագասակի, Հյոգո (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Գրոնինգենի և Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գամբա Օսակա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոանը Գամբա Օսակայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի մայիսի 27-ին՝ փոխարինման մտնելով ԱՖԿ Չեմպիոնների Լիգայի Սեուլի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը Ճապոնիայի առաջնությունում անցկացրեց հունիսի 3-ին՝ փոխարինելով Սյու Կուրատային Կասիմա Անտլերսի դեմ խաղում[4]։ Գամբա Օսակայի մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հունիսի 20-ին՝ Վեգալտա Սենդայի դեմ խաղում[5]։ 2015-16 մրցաշրջանում Դոանը հիմնականում հանդես էր գալիս ակումբի Մ23 թիմի կազմում՝ առաջին թիմի կազմում անցկացնելով ընդամենը 5 հանդիպում։

Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Դոանը խփեց 2017 թվականի ապրիլի 21-ին՝ դուբլ ձևակերպելով Օմիյա Արդիյայի դեմ խաղում[6]։ Միջազգային մրցաշարերում առաջին գոլը խփեց ապրիլի 25-ին՝ ավստրալիական Ադելաիդա Յունայթեդի դեմ ԱՖԿ Չեմպիոնների Լիգայի խաղում[7]։ Ապրիլի 30-ին ճապոնացին խփեց Յոկոհամա Ֆ. Մարինոսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[8]։ Գամբա Օսակայի առաջին թիմի կազմում Դոանը անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Գրոնինգեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 23-ին Դոանը վարձավճարով տեղափոխվեց Գրոնինգեն[9][10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 13-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Հերենվենի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 21-ին՝ Նիդերլանդների գավաթի Հերկուլեսի դեմ խաղում[12]։ Էրեդիվիզիում առաջին գոլը խփեց սեպտեմբերի 30-ին՝ ՊԵԿ Զվոլեի դեմ խաղում[13]։ 2018 թվականի մարտի 18-ին Դոանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ԱԶ Ալկմարի դեմ խաղում, սակայն Գրոնինգենը պարտվեց 3-2 հաշվով[14]։ Ապրիլի 15-ին նա գոլ խփեց Ռոդայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[15]։ Ապրիլի 23-ին ճապոնացին լրիվ տրանսֆերով միացավ Գրոնինգենին՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[16]։ 2017-18 մրցաշրջանում Դոանը անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[17]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոանը ներկայացրել է Ճապոնիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[18]։ Մ19 հավաքականի կազմում նա 2016 թվականին հաղթեց Ասիայի առաջնությունը[19]՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[20]։ 2017 թվականին Դոանը մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[21]՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 3 գոլի հեղինակ[22], իսկ Ճապոնիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ հանդիպման լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով պարտվելով Վենեսուելային[23][24]։

Ճապոնիայի ազգային հավաքական Դոանը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի օգոստոսի 30-ին՝ Կիրինի գավաթի համար[25][26]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 11-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կոստա Ռիկայի դեմ խաղում[27][28][29]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ[30]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գամբա Օսակա 2015 J1 Լիգա 2 0 0 0 1 0 1 0 4 0
2016 3 0 1 0 1 0 0 0 5 0
2017 10 3 0 0 6 1 16 4
Ընդհանուր 15 3 1 0 8 1 1 0 25 4
Գրոնինգեն 2017–18 Էրեդիվիզի 29 9 2 1 31 10
2018–19 8 1 1 0 9 1
Ընդհանուր 37 10 3 1 0 0 0 0 40 11
Կարիերայի ընդհանուր 52 13 4 1 8 1 1 0 65 15

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ[30]

Ճապոնիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գամբա Օսակա

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիա Մ19

  • Ասիայի Մ19 առաջնություն․ 2016[19]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ասիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ 2016[32]
  • Ասիայի Մ19 առաջնության լավագույն ֆուտբոլիստ․ 2016[20]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Japan - R. Doan - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  3. «Gamba Osaka - FC Seoul, May 27, 2015 - AFC Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. «Gamba Osaka - Kashima Antlers, Jun 3, 2015 - J1 League - First Stage - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  5. «Gamba Osaka - Vegalta Sendai, Jun 20, 2015 - J1 League - First Stage - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  6. «Gamba Osaka - Omiya Ardija, Apr 21, 2017 - J1 League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. «Gamba Osaka - Adelaide United, Apr 25, 2017 - AFC Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  8. «Yokohama F. Marinos - Gamba Osaka, Apr 30, 2017 - J1 League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  9. «Japanese wonderkid Ritsu Doan joins FC Groningen | Football Tribe Asia». football-tribe.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  10. «FC Groningen haalt Japanse middenvelder Ritsu Doan - FC Groningen». www.fcgroningen.nl (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  11. «FC Groningen - SC Heerenveen, Aug 13, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  12. «USV Hercules - FC Groningen, Sep 21, 2017 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  13. «PEC Zwolle - FC Groningen, Sep 30, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  14. «AZ Alkmaar - FC Groningen, Mar 18, 2018 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  15. «FC Groningen - Roda JC Kerkrade, Apr 15, 2018 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  16. «FC Groningen licht optie en contracteert Ritsu Doan - FC Groningen». www.fcgroningen.nl (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  17. «Ritsu Doan | Football Stats | No Club | Season 2017/2018 | 2016- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  18. FIFA.com (2017 թ․ փետրվարի 5). «Little Doan following in big footsteps». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  19. 19,0 19,1 «U-19 Japan National Team clinch maiden AFC championship title on penalties». JFA|公益財団法人日本サッカー協会 (ճապոներեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  20. 20,0 20,1 «Japan's Ritsu Doan named AFC U-19 Championship MVP! - Arunava about Football». www.arunfoot.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  21. «Kubo, Doan named to Japan squad for U-20 World Cup | Football Tribe Asia». football-tribe.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  22. FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Japan - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  23. «Venezuela U20 - Japan U20, May 30, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  24. FIFA.com. «Herrera steers Venezuela into historic quarter-final». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  25. «SAMURAI BLUE (Japan National Team) Squad, Schedule - KIRIN CHALLENGE CUP 2018【9/7@Hokkaido vs Chile】【9/11@Osaka vs Costa Rica】». JFA|公益財団法人日本サッカー協会 (ճապոներեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  26. NEWS, KYODO. «Football: Japan squad named for Sept. friendlies vs Chile, Costa Rica». Kyodo News+ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  27. «Japan - Costa Rica, Sep 11, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  28. «Japan 3-0 Costa Rica». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  29. «Moriyasu Japan starts strong with 3-0 win over Costa Rica». The Japan Times Online (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 11. ISSN 0447-5763. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  30. 30,0 30,1 «Ritsu Doan». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  31. «Gamba Osaka vs. Urawa Reds - 28 February 2015 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  32. «AFC Youth Player of the Year (Men) 2016: Ritsu Doan». www.the-afc.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիցու Դոան» հոդվածին։