Ռիցու Դոան
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 16, 1998[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Ամագասակի, Հյոգո (պրեֆեկտուրա), Ճապոնիա | ||
Հասակ | 172 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք |
հենակետային կիսապաշտպան վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
2011-2015 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2018 |
![]() | 15 | (3) |
2017-2018 |
→ ![]() | 29 | (9) |
2018-ներկա |
![]() | 8 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2014 |
![]() | 4 | (1) |
2015 |
![]() | 8 | (0) |
2016-2017 |
![]() | 19 | (5) |
2017-ներկա |
![]() | 6 | (3) |
2018-ներկա |
![]() | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ռիցու Դոան (ճապ.՝ 堂安律, հունիսի 16, 1998[1], Ամագասակի, Հյոգո (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Գրոնինգենի և Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գամբա Օսակա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոանը Գամբա Օսակայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի մայիսի 27-ին՝ փոխարինման մտնելով ԱՖԿ Չեմպիոնների Լիգայի Սեուլի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը Ճապոնիայի առաջնությունում անցկացրեց հունիսի 3-ին՝ փոխարինելով Սյու Կուրատային Կասիմա Անտլերսի դեմ խաղում[4]։ Գամբա Օսակայի մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հունիսի 20-ին՝ Վեգալտա Սենդայի դեմ խաղում[5]։ 2015-16 մրցաշրջանում Դոանը հիմնականում հանդես էր գալիս ակումբի Մ23 թիմի կազմում՝ առաջին թիմի կազմում անցկացնելով ընդամենը 5 հանդիպում։
Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Դոանը խփեց 2017 թվականի ապրիլի 21-ին՝ դուբլ ձևակերպելով Օմիյա Արդիյայի դեմ խաղում[6]։ Միջազգային մրցաշարերում առաջին գոլը խփեց ապրիլի 25-ին՝ ավստրալիական Ադելաիդա Յունայթեդի դեմ ԱՖԿ Չեմպիոնների Լիգայի խաղում[7]։ Ապրիլի 30-ին ճապոնացին խփեց Յոկոհամա Ֆ. Մարինոսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[8]։ Գամբա Օսակայի առաջին թիմի կազմում Դոանը անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Գրոնինգեն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսի 23-ին Դոանը վարձավճարով տեղափոխվեց Գրոնինգեն[9][10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 13-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Հերենվենի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 21-ին՝ Նիդերլանդների գավաթի Հերկուլեսի դեմ խաղում[12]։ Էրեդիվիզիում առաջին գոլը խփեց սեպտեմբերի 30-ին՝ ՊԵԿ Զվոլեի դեմ խաղում[13]։ 2018 թվականի մարտի 18-ին Դոանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ԱԶ Ալկմարի դեմ խաղում, սակայն Գրոնինգենը պարտվեց 3-2 հաշվով[14]։ Ապրիլի 15-ին նա գոլ խփեց Ռոդայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[15]։ Ապրիլի 23-ին ճապոնացին լրիվ տրանսֆերով միացավ Գրոնինգենին՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[16]։ 2017-18 մրցաշրջանում Դոանը անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[17]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոանը ներկայացրել է Ճապոնիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[18]։ Մ19 հավաքականի կազմում նա 2016 թվականին հաղթեց Ասիայի առաջնությունը[19]՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[20]։ 2017 թվականին Դոանը մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[21]՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 3 գոլի հեղինակ[22], իսկ Ճապոնիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ հանդիպման լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով պարտվելով Վենեսուելային[23][24]։
Ճապոնիայի ազգային հավաքական Դոանը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի օգոստոսի 30-ին՝ Կիրինի գավաթի համար[25][26]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 11-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կոստա Ռիկայի դեմ խաղում[27][28][29]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ[30]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Գամբա Օսակա | 2015 | J1 Լիգա | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 4 | 0 |
2016 | 3 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 5 | 0 | ||
2017 | 10 | 3 | 0 | 0 | 6 | 1 | — | 16 | 4 | |||
Ընդհանուր | 15 | 3 | 1 | 0 | 8 | 1 | 1 | 0 | 25 | 4 | ||
Գրոնինգեն | 2017–18 | Էրեդիվիզի | 29 | 9 | 2 | 1 | — | 31 | 10 | |||
2018–19 | 8 | 1 | 1 | 0 | 9 | 1 | ||||||
Ընդհանուր | 37 | 10 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 11 | ||
Կարիերայի ընդհանուր | 52 | 13 | 4 | 1 | 8 | 1 | 1 | 0 | 65 | 15 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ[30]
Ճապոնիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Գամբա Օսակա
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնիա Մ19
- Ասիայի Մ19 առաջնություն․ 2016[19]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ասիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ 2016[32]
- Ասիայի Մ19 առաջնության լավագույն ֆուտբոլիստ․ 2016[20]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Japan - R. Doan - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Gamba Osaka - FC Seoul, May 27, 2015 - AFC Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Gamba Osaka - Kashima Antlers, Jun 3, 2015 - J1 League - First Stage - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Gamba Osaka - Vegalta Sendai, Jun 20, 2015 - J1 League - First Stage - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Gamba Osaka - Omiya Ardija, Apr 21, 2017 - J1 League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Gamba Osaka - Adelaide United, Apr 25, 2017 - AFC Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Yokohama F. Marinos - Gamba Osaka, Apr 30, 2017 - J1 League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Japanese wonderkid Ritsu Doan joins FC Groningen | Football Tribe Asia». football-tribe.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «FC Groningen haalt Japanse middenvelder Ritsu Doan - FC Groningen». www.fcgroningen.nl (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «FC Groningen - SC Heerenveen, Aug 13, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «USV Hercules - FC Groningen, Sep 21, 2017 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «PEC Zwolle - FC Groningen, Sep 30, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «AZ Alkmaar - FC Groningen, Mar 18, 2018 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «FC Groningen - Roda JC Kerkrade, Apr 15, 2018 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «FC Groningen licht optie en contracteert Ritsu Doan - FC Groningen». www.fcgroningen.nl (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Ritsu Doan | Football Stats | No Club | Season 2017/2018 | 2016- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ FIFA.com (2017 թ․ փետրվարի 5). «Little Doan following in big footsteps». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ 19,0 19,1 «U-19 Japan National Team clinch maiden AFC championship title on penalties». JFA|公益財団法人日本サッカー協会 (ճապոներեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ 20,0 20,1 «Japan's Ritsu Doan named AFC U-19 Championship MVP! - Arunava about Football». www.arunfoot.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Kubo, Doan named to Japan squad for U-20 World Cup | Football Tribe Asia». football-tribe.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Japan - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Venezuela U20 - Japan U20, May 30, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ FIFA.com. «Herrera steers Venezuela into historic quarter-final». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «SAMURAI BLUE (Japan National Team) Squad, Schedule - KIRIN CHALLENGE CUP 2018【9/7@Hokkaido vs Chile】【9/11@Osaka vs Costa Rica】». JFA|公益財団法人日本サッカー協会 (ճապոներեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ NEWS, KYODO. «Football: Japan squad named for Sept. friendlies vs Chile, Costa Rica». Kyodo News+ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Japan - Costa Rica, Sep 11, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Japan 3-0 Costa Rica». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Moriyasu Japan starts strong with 3-0 win over Costa Rica». The Japan Times Online (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 11. ISSN 0447-5763. Արխիվացված է օրիգինալից 2018-09-12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ 30,0 30,1 «Ritsu Doan». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Gamba Osaka vs. Urawa Reds - 28 February 2015 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «AFC Youth Player of the Year (Men) 2016: Ritsu Doan». www.the-afc.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դոանի պաշտոնական Ինստագրամի էջը
- Դոանը transfermarkt-ում
- Դոանը soccerbase.com-ում
- Դոանը WhoScored.com կայքում
- Դոանը Գամբա Օսակայի պաշտոնական կայքում
- Դոանը Գրոնինգենի պաշտոնական կայքում
- Դոանը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-03-14 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիցու Դոան» հոդվածին։ |
|
- Հունիսի 16 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ճապոնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Արմինիայի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գամբա Օսակայի ֆուտբոլիստներ
- Գրոնինգենի ֆուտբոլիստներ
- Ճապոնացի ֆուտբոլիստներ
- Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ճապոնիայի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՊՍՎ Էյնդհովենի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ