Ռիչարդ Գարսիա
Ռիչարդ Գարսիա անգլ.՝ Richard Garcia | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ավստրալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 4, 1981[1] (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Պերթ, Ավստրալիա | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռիչարդ Գարսիա (անգլ.՝ Richard Garcia,սեպտեմբերի 4, 1981[1], Պերթ, Ավստրալիա), ծագմամբ իսպանացի ավստրալիացի ֆուտբոլիստ։ Ավստրալիայի հավաքականի խաղացող։ 2011 թվականի Ասիայի գավաթի արծաթե մեդալակիր։ Հանդես է եկել «Վեստ Հեմ Յունայթեդ», «Լեյտոն Օրիենտ», «Կոլչեստեր Յունայթեդ» և «Հալլ Սիթի» ակումբների կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած «Կոլչեստրա» ակումբից նոր պայմանագրի առաջարկությունը՝ Գարսիան 2007 թվականի հուլիսի 2-ին ազատ գործակալի իրավունքով եռամյա պայմանագիր է ստորագրել «Հալլ Սիթի» ակումբի հետ՝ համաձայն Բոսմանի կանոնի[2]։ 2007 թվականի օգոստոսին իր «Հալլ» ակումբի կազմում «Պլիմուտ Արգայլ» ակումբի դեմ լիգայի նորամուտային խաղում խփել է իր առաջին գոլը հաջորդ խաղում՝ հաղթելով 3։ 0 հաշվով «Կրու Ալեքսանդրա» ակումբի դեմ մրցախաղում[3]։ Նա առաջատար դեր է խաղացել ակումբի առաջխաղացման գործում 2007/08 մրցաշրջանում, չնայած ուսի վնասվածքին, որը ստացել էր 2008 թվականի ապրիլին[4]։ Գարսիան Պրեմիեր լիգա է վերադարձել 2008 թվականի մայիսին «Բրիստոլ Սիթի»-ի դեմ «Հալլ Սիթի» ակումբի փլեյ-օֆֆի հաղթանակից հետո։ Գարսիան իր առաջին հիշարժան հանդիպումը անցկացրել է «Ֆուլհեմի» դեմ 2008 թվականի օգոստոսի 16-ին և լավ է հանդես եկել աջ եզրային դիրքում։ Հաջորդ հանգստի օրերին «Իվուդ Պարկ»-ում «Բլեկբերն Ռովերս» ակումբի դեմ մրցախաղում, որն ավարտվել է 1։ 1 հաշվով, նա խաղի 39-րդ րոպեին գլխի հարվածով հավասարեցրել է հաշիվը երկու րոպե անց այն բանից հետո, երբ «Բլեքբերնի» հարձակվող Ջեյսոն Ռոբերտսը բացել է խաղի հաշիվը։
2009 թվականի հուլիսի 31-ին պարզվել է, որ Գարսիան ստացել է ծնկի ջլերի պատռվածք և չի խաղա առնվազն 3 ամիս[5]։
2012 թվականի օգոստասի 23-ին Գարսիան վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր ստորագրելով Էյ լիգայի «Մելբուրն Հարտ» ակումբի հետ 2012/13 մրցաշրջանի համար[6]։
2013 թվականի օգոստոսի 16-ին Գարսիան պայմանագիր է ստորագրել «Սիդնեյ» ակումբի հետ 2013/14 մրցաշրջանի համար[7]։
2014 թվականի մայիսի 5-ին Գարսիան պայմանագիր է ստորագրել Հյուսիսմերիկյան ֆուտբոլային լիգայի «Մինեսոտա Յունայթեդ» ակումբի հետ 2014 թվականի մրցաշրջանի գարնանային հատվածի համար[8]։
2014 թվականի հուլիսի 8-ին Գարսիան վերադարձել է Ավստրալիա՝ ստորագրելով երկամյա պայմանագիր «Պերտ Գլորի» ակումբի հետ[9]։
2017 թվականի մայիսի 14-ին Գարսիան հայտարարել է, որ ավարտում է ֆուտբոլային կարիերան[10]։
Մարզային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին Գարսիան «Պերտ Գլորի»-ում զբաղեցրել է հիմնական թիմի գլխավոր մարզչի օգնականի և երիտասարդական թիմի գլխավոր մարզչի պաշտոնները[11]։ 2020 թվականի սեպտեմբերի 18-ին Գարսիան նշանակվել է «Պերտ Գլորի»-ի գլխավոր մարզիչ[12][13][14]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարսիան ազատ խոսում է իսպաներեն։ Նրա հայրը և մայրը իսպանացի են։ Գարսիան երկրպագում է «Ռեալ Մադրիդ»-ին։ Նրա ընկերներից մեկը Մայքլ Կարիկն էր Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականից[15]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը](2010 թվականի ապրիլի 4-ի դրությամբ)
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրոգավաթ | Ընդհամենը | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | ||
Վեստ Հեմ Յունայթեդ | 1999/00 | 0 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 |
2000/01 | 0 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | |
Լեյտոն Օրիենտ | 2000/01 | 18 | 4 | 3 | 0 | - | - | 21 | 4 |
Վեստ Հեմ Յունայթեդ | 2001/02 | 8 | 0 | 1 | 0 | - | - | 9 | 0 |
2002/03 | 1 | 0 | 1 | 0 | - | - | 2 | 0 | |
2003/04 | 7 | 0 | 3 | 0 | - | - | 10 | 0 | |
2004/05 | 1 | 0 | 0 | 0 | - | - | 1 | 0 | |
Կոլչեստեր Յունայթեդ | 2004/05 | 24 | 4 | 5 | 1 | - | - | 29 | 5 |
2005/06 | 22 | 5 | 5 | 1 | - | - | 27 | 6 | |
2006/07 | 36 | 7 | 2 | 0 | - | - | 38 | 7 | |
Հալլ Սիթի | 2007/08 | 38 | 5 | 6 | 2 | - | - | 44 | 7 |
2008/09 | 23 | 1 | 4 | 0 | - | - | 27 | 1 | |
2009/10 | 17 | 0 | 1 | 0 | - | - | 18 | 0 | |
Ողջ կարիերայի ընթացքում | 192 | 26 | 31 | 4 | — | — | 223 | 30 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Garcia leaves Colchester for Hull». BBC Sport (անգլերեն). 2007 թ․ հուլիսի 2. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Crewe 0–3 Hull». BBC Sport (անգլերեն). 2007 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2008 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Garcia determined to return». Hull Daily Mail (անգլերեն). 2008 թ․ ապրիլի 24. Վերցված է 2008 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Garcia injured». 442au (անգլերեն). 2009 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Richard Garcia joins Heart». A-League (անգլերեն). 2012 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Sydney FC signs Socceroo Richard Garcia». Sydney FC (անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Minnesota United FC Signs Australian National Team Player Richard Garcia». Minnesota United FC (անգլերեն). 2014 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «GARCIA HEADS HOME». Perth Glory (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
- ↑ Harley Mitaros (2017 թ․ մայիսի 14). «Retiring Garcia bows out a WA football legend». Perth Glory (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
- ↑ Gareth Morgan (2018 թ․ նոյեմբերի 9). «Exciting times ahead for new-look PGFC Academy». Perth Glory (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
- ↑ Gareth Morgan (2020 թ․ սեպտեմբերի 18). «Richard Garcia appointed new Glory Head Coach». Perth Glory (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
- ↑ Nick Taylor (2020 թ․ սեպտեմբերի 18). «Perth Glory overlook interim coach Hayden Foxe, appoint Richard Garcia as new coach». The West Australian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
- ↑ Dave Lewis (2020 թ․ սեպտեմբերի 18). «Garcia leapfrogs Foxe to land Glory job». The World Game (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
- ↑ «№ 19 Ричард Гарсия — Профиль на сайте Газета.ру». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте ФК «Халл Сити»(անգլ.)
- Профиль на сайте Oz FootballԱրխիվացված 2020-08-10 Wayback Machine(անգլ.)
- Профиль на сайте Футбольной федерации Австралии(անգլ.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Գարսիա» հոդվածին։ |
|