Ռիու Պրետու ազգային անտառ
Տեսակ | ազգային անտառ |
---|---|
Կազմված է | Անտլանտյան անտառ |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Էսպիրիտո Սանտո |
Հիմնվել է | հունվարի 17, 1990 |
Մակերես | 28,17 կմ² և 2817 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Ռիու Պրետու ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional do Rio Preto), ազգային անտառ Բրազիլիայի Էսպիրիտու Սանտու նահանգում։
Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիու Պրետու ազգային անտառը գտնվում է Էսպիրիտու Սանտու նահանգի Կոնսեյսան դա Բառա մունիցիպալիտետում[1]։ Տեղակայված է համայնքի նստավայրից 56 կմ հեռավորության վրա[2]։ Ներառում է Ատլանտյան անտառից որոշ հատվածներ և ընդգրկում է 2817.40 հա տարածք։ Ստեղծվել է 1990 թվականի հունվարի 17-ի 98.845 հրամանագրով[3]։ Այն դարձել է Կենտրոնական Ատլանտյան անտառ էկոլոգիական միջանցքի մի մասը, որը ստեղծվել է 2002 թվականին[4]։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[3]։
Անտառը պարունակում է խիտ արևադարձային հարթավայրային խոնավ անտառ։ Հայտնաբերվել են ծառաբնակ բույսերի 338 տեսակ։ Ռիու Պրետուն վնասվել էր անտառային հրդեհներից և փայտահատումներից։ Այն ներառում է 58 հա, որում աճում է էկզոտիկ նվենի[1]։ Բուսատեսակներից են՝ մայրին, կոպալը, դարճենիկը և այլն։ Կենդանական աշխարհն ընդգրկում է՝ զրահակիր, պակա, եղջերու, ջրասամույր, բրազիլական սկյուռներ, մողեսներ և թութակներ[2]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիու Պրետու ազգային անտառը դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է՝ անտառային ռեսուրսների կայուն օգտագործումը և գիտական հետազոտությունների իրականացումը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդներին[1]։ Վայրը հասանելի է միայն դպրոցական այցելությունների համար[2]։
Անտառի կառավարման պլանը հրապարակվել է 1999 թվականին՝ մինչև 2000 թվականի 9.985 օրենքը, որը սահմանել է Պահպանման միավորների ազգային համակարգը՝ նախատեսված բուֆերային գոտիների համար։ 2014 թվականի հունվարին Էսպիրիտու Սանտու նահանգի Դաշնային Հանրային նախարարությունը դատարանի որոշում է կայացրել, որ Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտը 180 օր տրամադրի Ռիո Պրետու ազգային անտառի բուֆերային գոտիների սահմանագծման համար, ինչպես նաև մոտակա 1504 հա տարածքով Կորրեգո Գրանդե կենսաբանական արգելոցի և Կորրեգո դու Վեադոնի (1850 հա) համար։ Բուֆերային գոտին այն տարածքն է, որտեղ մարդկային գործունեությունը ենթակա է տարբեր կանոնների ու սահմանափակումների[5]։
Պահպանվող տեսակներից են՝ պուման (Puma concolor), օնցիլլան (Leopardus tigrinus), օցելոտը (Leopardus pardalis), մեծ զրահակիրը (Priodontes maximus), փայտփորիկը (Celeus torquatus) և այլն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Unidade de Conservação ... MMA
- ↑ 2,0 2,1 2,2 «Floresta Nacional do Rio Preto – SouES». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ 3,0 3,1 «Flona do Rio Preto – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Lamas, Crepaldi & Mesquita 2015
- ↑ ES: ICMBio terá que delimitar zona de amortecimento... 2014
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «ES: ICMBio terá que delimitar zona de amortecimento de três unidades de conservação», Eco Debate (Portuguese), 29 January 2014, Վերցված է 2016-05-21-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Flona do Rio Preto (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2016-08-13-ին, Վերցված է 2016-05-20-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Floresta Nacional do Rio Preto», SouES (Portuguese), Visão Mídia e Entretenimento LTDA, Արխիվացված է օրիգինալից 2016-06-11-ին, Վերցված է 2016-05-21-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Lamas, Ivana Reis; Crepaldi, Maria Otávia; Mesquita, Carlos Alberto Bernardo (2015), Uma Rede no Corredor (PDF) (Portuguese), Conservação Internacional (CI-Brasil), ISBN 978-85-98830-28-5, Վերցված է 2016-10-22-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Unidade de Conservação: Floresta Nacional de Rio Preto (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016-05-20-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)