Ռիու Պրետու ազգային անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիու Պրետու ազգային անտառ
Floresta Nacional do Rio Preto
Տեսակազգային անտառ
Կազմված էԱնտլանտյան անտառ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքԷսպիրիտո Սանտո
Հիմնվել էհունվարի 17, 1990
Մակերես28,17 կմ² և 2817 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Ռիու Պրետու ազգային անտառը գտնվում է Բրազիլիաում
Ռիու Պրետու ազգային անտառ

Ռիու Պրետու ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional do Rio Preto), ազգային անտառ Բրազիլիայի Էսպիրիտու Սանտու նահանգում։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիու Պրետու ազգային անտառը գտնվում է Էսպիրիտու Սանտու նահանգի Կոնսեյսան դա Բառա մունիցիպալիտետում[1]։ Տեղակայված է համայնքի նստավայրից 56 կմ հեռավորության վրա[2]։ Ներառում է Ատլանտյան անտառից որոշ հատվածներ և ընդգրկում է 2817.40 հա տարածք։ Ստեղծվել է 1990 թվականի հունվարի 17-ի 98.845 հրամանագրով[3]։ Այն դարձել է Կենտրոնական Ատլանտյան անտառ էկոլոգիական միջանցքի մի մասը, որը ստեղծվել է 2002 թվականին[4]։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[3]։

Անտառը պարունակում է խիտ արևադարձային հարթավայրային խոնավ անտառ։ Հայտնաբերվել են ծառաբնակ բույսերի 338 տեսակ։ Ռիու Պրետուն վնասվել էր անտառային հրդեհներից և փայտահատումներից։ Այն ներառում է 58 հա, որում աճում է էկզոտիկ նվենի[1]։ Բուսատեսակներից են՝ մայրին, կոպալը, դարճենիկը և այլն։ Կենդանական աշխարհն ընդգրկում է՝ զրահակիր, պակա, եղջերու, ջրասամույր, բրազիլական սկյուռներ, մողեսներ և թութակներ[2]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիու Պրետու ազգային անտառը դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է՝ անտառային ռեսուրսների կայուն օգտագործումը և գիտական հետազոտությունների իրականացումը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդներին[1]։ Վայրը հասանելի է միայն դպրոցական այցելությունների համար[2]։

Անտառի կառավարման պլանը հրապարակվել է 1999 թվականին՝ մինչև 2000 թվականի 9.985 օրենքը, որը սահմանել է Պահպանման միավորների ազգային համակարգը՝ նախատեսված բուֆերային գոտիների համար։ 2014 թվականի հունվարին Էսպիրիտու Սանտու նահանգի Դաշնային Հանրային նախարարությունը դատարանի որոշում է կայացրել, որ Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտը 180 օր տրամադրի Ռիո Պրետու ազգային անտառի բուֆերային գոտիների սահմանագծման համար, ինչպես նաև մոտակա 1504 հա տարածքով Կորրեգո Գրանդե կենսաբանական արգելոցի և Կորրեգո դու Վեադոնի (1850 հա) համար։ Բուֆերային գոտին այն տարածքն է, որտեղ մարդկային գործունեությունը ենթակա է տարբեր կանոնների ու սահմանափակումների[5]։

Պահպանվող տեսակներից են՝ պուման (Puma concolor), օնցիլլան (Leopardus tigrinus), օցելոտը (Leopardus pardalis), մեծ զրահակիրը (Priodontes maximus), փայտփորիկը (Celeus torquatus) և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Unidade de Conservação ... MMA
  2. 2,0 2,1 2,2 «Floresta Nacional do Rio Preto – SouES». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  3. 3,0 3,1 «Flona do Rio Preto – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  4. Lamas, Crepaldi & Mesquita 2015
  5. ES: ICMBio terá que delimitar zona de amortecimento... 2014

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]