Ռիշարլիսոն
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բրազիլիա | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 27, 1982[1] (41 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բրազիլիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 176 | |||||||||||||||||||||||
Քաշ | 72 | |||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Վիտորիա | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռիշարլիսոն, (լրիվ անունը՝ Ռիշարլիսոն Բարբոզա Ֆելիզբինո պորտ.՝ Richarlyson Barbosa Felisbino, բրետոներեն՝ Richarlyson Barbosa Felisbino դեկտեմբերի 27, 1982[1], Նատալ (Ռիու Գրանդի դու Նորտի), Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Սալվադորի «Վիտորիա»-ի, նախկինում՝ նաև Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սանտու Անդրե»-ում։
2005 թվականին դարձել է «Սան-Պաուլու»-ի խաղացող և «եռագույնների» հետ հաղթել է Լիբերտադորեսի Գավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։
Նույն՝ 2005 թվականին, լուրեր տարածվեցին նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, սակայն դրանք հերքվեցին մարզիկի, նրա ակումբային գործընկերների և «Սան-Պաուլու»-ի ղեկավարության կողմից։ Այդպիսի խոսակցությունների պատճառը Ռիշարլիսոնի՝ «Պալմեյրաս»-ի դարպասին խփած գոլը տոնելն էր, այսպես կոչված Dança da bundinha-ն[2]։ Չնայած նրան, որ մարզիկի հանդեպ չարակամ տրամադրված մարդիկ շարունակում են համացանցում ծաղրանկարներ և պարոդիաներ ստեղծել նրա հասցեին, մամուլը տարածեց, որ այդ ամենը նրա՝ «մաչոյի կերպարի» մասն են կազմում։ Բացի դա, 2007 թվականի Ռիշարլիսոնը շահեց դատը՝ հարուցված «Պալմեյրաս»-ի մարզչի դեմ, ով նրան անվանել էր գեյ՝ այդպիսով, ըստ ֆուտբոլիստի, վնասելով իր հեղինակությունը[3]։
2008 թվականի փետրվարի 6-ին Ռիշարլիսոնը առաջին անգամ խաղաց Բրազիլիայի հավաքականի կազմում ընդդեմ Իռլանդիայի հավաքականի, ուր «Սելեսաո»-ն հաղթեց 1:0 հաշվով։
2011 թվականին տեղափոխվեց «Ատլետիկո Մինեյրո», որի կազմում կրկին գրավեց Լիբերտադորեսի Գավաթը, ընդորում Բելու Հորիզոնտիի ակումբի համար իր տեսակի մեջ դա առաջին հաղթանակն էր։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիշարլիսոնը նախկինում հայտնի մարզիկ և «Կուրիտիբա»-ի կապիտան Ռեյնալդո Ֆելիզբինոյի՝ Բրազիլիայի 1985 թվականի չեմպիոնի (հանդես է եկել նաև «Ֆլումինենս»-ի կազմում), որդին է։ Ռիշարլիսոնի հարազատ եղբայրը՝ Ալեքսանդրոն, հանդես է գալիս «Վասկո դե Գամա»-ի կազմում, նախկինում խաղացել է նաև «Ինտերնացիոնալ»-ում, «Կրուզեյրո»-ում և լիսսաբոնյան «Սպորթինգ»-ում։ Բացի դա, Ռիշարլիսոնը և Ալեքսանդրոն Պորտուգալիայի հավաքականի նախկին մարզիկ Դեկուի աներորդիներն են։
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրազիլիայի Գավաթի հաղթող (1)։ 2011
- Պորտուգալիայի Գավաթի հաղթող (1)։ 2007
- Գաուշուի Լիգա (1)։ 2009
- Մինեյրոյի Լիգա (2)։ 2006, 2013
- Բաիյանոյի Լիգա (4)։ 2000, 2002, 2003, 2005
- Բրազիլիայի հյուսիս-արևելքի Գավաթ (1)։ 1999
- Լիբերտադորեսի Գավաթ (2)։ 2010, 2013
- Suruga Bank Գավաթ (1)։ 2009
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Richarlyson assume que é gay». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Brazil judge in gay football row
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիշարլիսոն» հոդվածին։ |
|