Ռիկիսա Բիրգերսդոթթեր
Ռիկիսա Բիրգերսդոթթեր | |
Ծննդյան օր | 13-րդ դար |
---|---|
Ծննդավայր | Շվեդիա |
Վախճանի օր | 1288 |
Դինաստիա | Ֆոլկունգներ (կամ Բյելբո ընտանիք) |
Հայր | Բիրգեր[1] |
Մայր | Ingeborg Eriksdotter of Sweden?[1] |
Ամուսին | Հակոն Երիտասարդ և Henry I of Werle? |
Զավակներ | Rixa of Werle?, Sverre Magnus Haakonsson?[1] և Henry II of Werle? |
Ռիկիսա Բիրգերսդոթթեր (շվեդ.՝ Rikissa Birgersdotter, 13-րդ դար, Շվեդիա - 1288), Բիրգեր Յառլայի աղջիկը, նորվեգիայի թագուհին, ավելի ուշ Մեկլենբուրգում ՝ Վերլեի և Գյուստրովի իշխանուհին։
Ռիկիսան Շվեդիայի ռեգենտ Բիրգեր Յառլայի և նրա կնոջ Ինգեբոր Էրիկսդոթթերի ավագ դուստրն է։ Համարվում է շվեդ թագավոր Վալդեմար Բիրգերսսոնի և Մագնուս I-ի քույրը։ Ռիկիսաի ամուսնությունը նորվեգական աթոռի ժառանգորդ Հակոն Հակոնսսոնի հետ պետք է ամրապնդեր շվեդ ռեգենտ Բիրգեր Յառլայի ազդեցությունը նորվեգիայում։ Նախքան ամուսնությունը, Հակոնը հռչակվել էր արքայական աթոռի իրավահաջորդը, և 1240 թվականից նա դառնում է իր հոր ուղեկիցը։
Ռիկիսան ամուսնությունից հետ ստանում է թագուհու տիտղոս և մեծ ազդեցություն ունենում նորվեգիայում, նրա ազդեցությունը էլ ավելի է մեծանում որդու՝ Սվերրե Հակոնսսոնի (1252—1261) ծնվելուց հետո, և նա ծնվելուց հետո ստանում է «Սվերրե յունկեր» տիտղոսը (ընդհում մինչև XIV դարը յունկեր տիտղոսը տրվում էր միայն իշխող իշխանների որդիներին)։ Սվերրեն դաստիարակվել է Բերգգենի մոտ, և այդ պատճառով արքայական պալատը եեկաարր ժամանակ եղել է այնտեղ։
1257 թվականին, ամուսնու մահից հետո, Ռիկիսան կորցրել է իր արտոնյալ դիրքը նորվեգիայում, թեև այնտեղ նրա տիրապետության տակ մնացել էին զգալի ռեսուրսներ։ Թագավոր և աթոռակից դառնում է Հակոնի եղբայր Հակոն IV-ը, սակկայն Ռիկիսան հետագայոում աակնկալում էր տեսնել իր որդուն թագավորական աթոռին։ 1258 թվականին Ռիկիսան վերադառնում է Շվեդիա, իր հոր մոտ, բայց Սվերրեն մնում է Բերգենում, իր պապիկի ՝ Հակոն IV Ծեր-ի[2] մոտ։ 1260-ից 1261 թվականների ձմռանը նա հենց այդտեղ էլ մահանում է։ Իսկ ավելի ուշ Ռիկիսան ամուսնանում է մեկլենբորգի իշխան Հենրիխ I-ի հետ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Terje Bratberg: Rikitsa Birgersdatter в: Norsk biografisk leksikon
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Lundy D. R. The Peerage
- ↑ «Хакон IV Старый - Юнионпедия». ru.unionpedia.org (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|