Ռենդի Վեյնը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 7-ին Մուրեում։ Սովորել է Քեմփբելսվիլ համալսարանում՝ լողի և վազքի կրթաթոշակի համար[1]։
2002 թվականին մասնակցել է բրիտանական «Նավաբեկությունից տուժածները» (անգլ.՝ Shipwrecked) ռեալիթի շոուին։ 2005 թվականից սկսել է նկարահանվել տարբեր հեռուստասերիալների էպիզոդներում («Ջեք և Բոբի», «Ֆրենիի կյանքը», «Խուզարկու շուն» և ուրիշներ)։ 2005 թվականին նաև ստացել է առաջին դերը կինոյում՝ ցածր բյուջետային «Սպի» սարսափ ֆիլմում[2]։ 2006 թվականին հայտնվել է «Սերֆերների արքան» կատակերգությունում, «Հաշտեցում» կատակերգական դրամայում, ինչպես նաև մշտական դեր է ստացել «Որդիներ ու դուստրեր» հեռուստասերիալում։ 2007 թվականին Լյուքա Դյուքա դերով նկարահանվել է «Հազարդայի ցանցառները։ Սկիզբ» հեռուստաֆիլմում, որը 2005 թվականի «Հազարդայի ցանցառները» ֆիլմի պրիքվելն է, որտեղ Լյուքայի դերը խաղացել է Ջոննի Նոկսվիլլը։ 2008 թվականին նկարահանվել է երեք սարսափ ֆիլմերում՝ «Գրիզլի զբոսայգին», «Պադլա» մականունով սքինհեդի, «Մոլլի Հարթլիի ուրվականները» Մայքլի և «Տասներեքերորդ նրբանցքը» ֆիլմում Մեթայի դերերով։ Նաև խաղացել է Ջիմ Գրիմսլիի՝ «Երազանքների տղա» նույնանուն վեպի էկրանավորման դերերից մեկը և ստացել է մշտական դեր «Տաք-տաք Լոս Անջելես» հեռուստասերիալում։ 2009 թվականին նկարահանվել է «Փրկել կյանք» դրամայում, իսկ 2010 թվականին Մեթյու Մոդայինի հետ միասին՝ «Գործընթաց» դրամայում։
2016 թվականին եղել է «Պանդեմիա» ֆանտաստիկ թրիլլերի գործադիր պրոդյուսերը, 2018 թվականին խաղացել է Դևիդ Կարթերի «Դժոխքից ելածները 10։ Դատավճիռ» սարսափ ֆիլմում։