Ռեդիսոն Բլու Հոթել Երևան
Տեսակ | հյուրանոց |
---|---|
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Ազատության պողոտայի 2/2 |
Փողոց | Ազատության պողոտա |
Հարկեր | 8 |
Սպասարկող | Ռեդիսոն հյուրանոցներ |
Հիմնադրված է | 2005 |
Բացված | 2005 |
Պաշտոնական կայք |
Ռեդիսոն Բլու Հոթել Երևան (անգլ.՝ Radisson Blu Hotel, Yerevan), «Կարլսոն Ռեզիդոր» ընկերության «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային ցանցին պատկանող 5 աստղանի հյուրանոց Երևանում[1]։ Ի սկզբանե հյուրանոցը բացվել է 2005 թվականին որպես «Գոլդեն Փելես Երևան» հյուրանոց։ 2014-2016 թվականներին հյուրանոցն ընդլայնվել և բարեկարգվել է։ Վերաբացվել է 2016 թվականի հուլիսին որպես «Ռեդիսոն Բլու Հոթել Երևան»[2]։
Հյուրանոցը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ազատության պողոտայի 2/2 հասցեում[3], Հաղթանակ զբոսայգու տարածքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի մայիսի 31-ին Երևանի Հաղթանակ զբոսայգու տարածքում բացվել է «Գոլդեն Փելես Հոթել Երևանը»[4]։ Հյուրանոցի կառուցման ընթացքում տարածքում կտրվեցին հազարավոր ծառեր։ Հյուրանոցի բացմանը մասնակցել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Բացման պահին հյուրանոցն ունեցել է 66 հյուրասենյակ։
2014 թվականին հյուրանոցը ժամանակավորապես փակվել է վերակառուցման և ընդլայնման համար։ 2016 թվականի հուլիսի 12-ին բարեկարգված հյուրանոցը բացվել է «Ռեդիսոն Բլու Հոթել Երևան» անվան ներքո։ Հյուրանոցային համալիրի բացման արարողությանը մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը[5]՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ[6]։
Ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուրանոցն ունի 142 սենյակ, այդ թվում՝ 19-ը բարձրակարգ համարներ են (այդ թվում՝ թագավորական, նախագահական սենյակներ)[7], 6-ը համաժողովի սրահներ, ռեստորաններ և բարեր։
Հյուրանոցում գործում է 1000 քմ տարածք զբաղեցնող «Տեռա-ՍՊԱ» համալիրը, որն ներառում է սպա-խնամքի 7 խցիկ, չոր սաունա, թուրքական բաղնիք, ֆիթնես կենտրոն և թենիսի կորտ։ Կենտրոնի տարածքում գործում է նաև 25 մ երկարությամբ փակ լողավազան, որը Երևանի հյուրանոցային լողավազաններից ամենամեծն է։
Հյուրանոցի ձեղնահարկի «ԱդԱստրա» բացօթյա ռեստորանն առաջարկում է տարբեր խոհանոցների խորտիկներ, միջազգային խոհանոց, հատկապես գրիլ-բարում պատրաստված սթեյքեր։ Ռեստորանից բացվում է Երևանի և Արարատ լեռան հրաշալի տեսարաններից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Երևանում առաջին 5 աստղանի հյուրանոց Ռեդիսսոն Բլու Հոթել Երևանը բացեց դռները». armenpress.am. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Երևանում բացվեց Radisson Blu հյուրանոցը՝ 142 սենյակներով, այդ թվում արքայական և նախագահական համարներով (լուսանկարներ)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
- ↑ Ռեդիսոն Բլու Հոթել Երևան(չաշխատող հղում)
- ↑ ԸՆՏԱՆԵԿԱՆ «ԳՈԼԴԵՆ ՊԱԼԱՍ»
- ↑ «Նախագահը ներկա է գտնվել «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցի բացման արարողությանը - Մամլո հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
- ↑ Նախագահը ներկա է գտնվել «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցի բացման արարողությանը
- ↑ Rooms and facilities at the Radisson Blu Hotel, Yerevan