Ռեգինա Դերիևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեգինա Դերիևա
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1949(1949-02-07)[1]
ԾննդավայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 11, 2013(2013-12-11)[2] (64 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
ԳերեզմանCatholic cemetery, Northern cemetery[3]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Շվեդիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունKaraganda State University?
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող և թարգմանչուհի
Կայքderieva.com

Ռեգինա Դերիևա (ռուս.՝ Реги́на Ио́сифовна Дери́ева, փետրվարի 7, 1949(1949-02-07)[1], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 11, 2013(2013-12-11)[2], Ստոկհոլմ, Շվեդիա), ռուս գրող և բանաստեղծուհի։ 1999 թվականի հուլիսից մինչ մահը ապրել և ստեղծագործել է Շվեդիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգինա Դերիևան ծնվել փետրվարի 7–ին 1949 թ. Օդեսայում։ 1960 թ. նա ծնողների հետ տեղափոխվում է Զելինագրադ (այժմ Աստանա), այնուհետև հինգ տարի անց՝ Կարագանդա։ Իսկ 1969 թ., տեղի երաժշտական ուսումնարանը ավարտելուց հետո, տասնչորս տարի շարունակ տալիս է դաշնամուրի դասընթացներ։ 1979 թ. ավարտում է Կարագանդայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1989 թ.-ին ընդունվում է խորհրդային գրողների միություն, համալրելով նրանց շարքերը։

Հետևելով Իոսիֆ Բրոդսկու խորհրդին, ով Ռեգինա Դերիևայի բանաստեղծության մասին գրում է « Ճշմարիտ հեղինակաթյունն ինքնին պոեզիայի և ազատության մեջ է», 1990 թվականին, նա որոշում է լքել Խորհրդային Միությանը։

1991 թ. սկզբին գաղթելով Իսրայել, Ռեգինա Դերիևան իր ընտանիքով հաստատվում է Արևելյան Երուսաղեմում, Բեթլեհեմի Բեյթ Սաֆաֆ թաղամասում, սակայն երբեք չի հաջողվում ստանալ Իսրայելական քաղաքացիություն։ 1989 թվականին մկրտվում է կաթոլիկ եկեղեցում, որից հետո օրենքի համաձայն ստիպած չէ լքել երկիրը։ Երուսաղեմում նա, իր ամուսնու՝ Ալեքսանդր Դերիևի հետ միասին հիմք են դնում ռուսալեզու կաթոլիկ համայնքի ստեղծմանը։ 1996 թ.-ին, Իսրայելի Գերագույն դատարանը պաշտոնապես մերժում է Ռեգինա Դերիևային և նրա ընտանիքին քաղաքացիություն ստանալու հարցում, որից հետո մի քանի տարի, առանց որեւէ փաստաթղթի շարունակում են ապրել Երուսաղեմում և աշխատել Թանթուր էկումենիկ ինստիտուտում։

1999 թ. ամռանը Ռեգինա Դերիևան շվեդական եպիսկոպոսության կողմից հրավեր է ստանում մասնակցել Լինշոփինգում կայանալիք միջազգային կոնֆերանսին, որից հետո առանց վերադարձի իրավունքի, երկրից արտաքսվում է իսրայելական իշխանությունների կողմից։

Շվեդիայում հաստատվելուց և քաղաքացիություն ձեռք բերելուց հետո, այնուհետ շվեդիայի գրողների միության անդամ լինելով հանդերց, Ռեգինա Դերիևան ակտիվ մասնակցում է մի շարք շվեդական և միջազգային գրական փառատոների։ 2003 թ., նա արժանացել է «Shannon Fellowship of the International Thomas Merton Society», իսկ 2009 Շվեդիայի Կաթոլիկ եկեղեցու «ORA ET LABORA» մեդալով իր գրական աշխատության համար։

Նա թաղված է Ստոքհոլմի հյուսիսային մեծ գերեզմանատանը «Norra begravningsplatsen»:

Могила Регины Дериевой на Норра бегравнингсплатсен в Стокгольме Ռեգինայի տապանաքարը Ստոքհոլմի հյուսիսային մեծ գերեզմանատանը:

Ռեգինա Դերիևայի հիմնական արխիվը փոխանցված է Սթենֆորդի համալսարանին։ Որոշ նյութեր պահվում են Բեյնեքեի հազվագյուտ գրքերի և ձեռագրերի գրադարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Regina Derieva obituary
  3. Gravar.se: Regina Joseph Derieva

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]