Ռաֆայել Մամիկոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Մամիկոնյան
Ծնվել էմարտի 20, 1927(1927-03-20)[1] (97 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1950)[1]
Մասնագիտությունթերապևտ
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1967)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Ռաֆայել Սամվելի Մամիկոնյան (մարտի 20, 1927(1927-03-20)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային թերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1969)։ Նեֆրոլոգիայի հիմնադիրներից է ՀԽՍՀ-ում։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (1990)։

Վարդան Ռաֆայելի Մամիկոնյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1955 թվականից աշխատում է նույն ինստիտուտի ֆակուլտետային թերապիայի ամբիոնում, 1968 թվականից՝ ամբիոնի վարիչ։ 1973-1780 թվականներին եղել է բուժական ֆակուլտետի դեկան։ 1970 թվականին Ռաֆայել Մամիկոնյանի նախաձեռնությամբ ֆակուլտետային թերապիայի ամբիոնին կից հիմնվել է նեֆրոլոգիայի լաբորատորիա, ուր մշակվել են երիկամների քրոնիկական անբավարարության, երիկամաավազանաբորբերի և երիկամաքարային հիվանդության պահպանողական բուժման հրատապ հարցերը։ Նրա գիտական աշխատանքները նվիրված են ներքին հիվանդություններին, հիմնականում՝ երիկամային ախտաբանությանը։ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նեֆրոլոգ (1983-1995):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շաքարախտ և շաքարախտային անգիոպաթիաներ, Երևան, 1971 (համահեղինակ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 193