Ռաֆայել Մամիկոնյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մամիկոնյան (այլ կիրառումներ)
Ծնվել է | մարտի 20, 1927 (95 տարեկան) |
---|---|
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ռաֆայել Սամվելի Մամիկոնյան (մարտի 20, 1927, Թիֆլիս), հայ խորհրդային թերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1969)։ Նեֆրոլոգիայի հիմնադիրներից է ՀԽՍՀ-ում։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (1990)։
Վարդան Ռաֆայելի Մամիկոնյանի հայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1950 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1955 թվականից աշխատում է նույն ինստիտուտի ֆակուլտետային թերապիայի ամբիոնում, 1968 թվականից՝ ամբիոնի վարիչ։ 1973-1780 թվականներին եղել է բուժական ֆակուլտետի դեկան։ 1970 թվականին Ռաֆայել Մամիկոնյանի նախաձեռնությամբ ֆակուլտետային թերապիայի ամբիոնին կից հիմնվել է նեֆրոլոգիայի լաբորատորիա, ուր մշակվել են երիկամների քրոնիկական անբավարարության, երիկամաավազանաբորբերի և երիկամաքարային հիվանդության պահպանողական բուժման հրատապ հարցերը։ Նրա գիտական աշխատանքները նվիրված են ներքին հիվանդություններին, հիմնականում՝ երիկամային ախտաբանությանը։ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նեֆրոլոգ (1983-1995):
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շաքարախտ և շաքարախտային անգիոպաթիաներ, Երևան, 1971 (համահեղինակ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 193)։ ![]() |
- Մարտի 20 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԽՄԿԿ անդամներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Հայ բժիշկներ
- Մամիկոնյաններ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Երևանի պետական բժշկական համալսարան
- Հայ թերապևտներ