Ռաֆայել Արմատո
Ռաֆայել Արմատո | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1913 |
Ծննդավայր | Կետա, Keta Municipal District, Վոլտա, Գանա |
Մահացել է | դեկտեմբերի 22, 1953 (40 տարեկան) |
Մահվան վայր | Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Գանա |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, բժիշկ և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Ghana Congress Party? |
Ռաֆայել Արմատո (անգլ.՝ Raphael Ernest Grail Armattoe, օգոստոսի 12, 1913, Կետա, Keta Municipal District, Վոլտա, Գանա - դեկտեմբերի 22, 1953, Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն)[1], գանացի գրող, բանաստեղծ, քաղաքական գործիչ, բժիշկ, մարդաբան, ազգագրագետ, բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում 1949 թվականին առաջադրվել է Նոբելյան մրցանակի[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1913 թվականի պգոստոսի 12-ին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նախկին գերմանական գաղութը բաժանվել է երկու մանդատային տարածքների, որոնք գտնվել են ֆրանսիական և բրիտանական տիրապետության տակ։ Բացի իր մայրենի լեզվից Ռաֆայելը տիրապետում էր եվրոպական երեք լեզուների, իսկ ավելի ուշ սկսել է գրել և հրատարակել ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն աշխատություններ։ 1930-1939 թվականներին սովորել է Եվրոպայում, Համբուրգի, Լիլի, Փարիզի, Էդինբուրգի և այլ համալսարաններում սովորել է մարդաբանություն, գրականություն և բժշկություն[3]։ Ուսանել է Հյուսիսային Իռլանդիայում և Բրիտանիայում։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա բժշկական վերապատրաստում է անցել Նորտլենդում։ Հետագայում դարձել է հետազոտական ինստիտուտի տնօրեն։ Բժշկության ոլորտում զբաղվել է հետազոտություններով, մարդու օրգանիզմի մակաբույծների դեմ դեղամիջոցի կիրառման վերաբերյալ հետազոտությունները հանգեցրել են նրան, որ 1948 թվականին Նոբելյան մրցանակի է արժանացել բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում.[4]։ Ազգագրության վերաբերյալ աշխատությունների հեղինակ («Էվերի ժողովուրդը» և այլն)։
Զբաղվել է քաղաքական գործունեությամբ, եղել է Գանայի կոնգրեսական կուսակցության անդամ, հանդես է եկել էվեի ժողովրդի մեկ ազգային պետության մեջ միավորվելու գաղափարի շուրջ։
Արմատոն ամուսնացած է եղել շվեյցարացի Լեոնի Շվարցի հետ, որը հայտնի էր «Մարինա» անունով։ Նրանք ունեցել են երկու դուստր[5]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է Գանայ ժամանակակից պոեզիայի հիմնադիրներից։ Գրել է հիմնականում անգլերեն։ Նրա գեղարվեստական ոճի վրա ազդել է անգլիական պոեզիան։ Գրքերի, բազմաթիվ հոդվածների, բանաստեղծությունների ժողովածուների հեղինակ է։ Նրա բանաստեղծությունները մարմնավորում են հեղինակի հարուստ կյանքի փորձը, հեղինակի տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից, որոնք նա հաճախ նկարագրել է քննադատորեն։ Արմատոյի պոեզիայում նշանակալի տեղ են գրավում Աֆրիկայի ճակատագրի վերաբերյալ մտորումները, նա պաշտպանել է պոեզիայի սոցիալական նշանակության սկզբունքը։
Ընտրված հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Swiss contribution to western civilization (1944)
- The golden age of West African civilization (1946)
- Space, time, and race;: Or, the age of man in America (1946)
- Personal recollections of the Nobel Laureation Festival of 1947: With an appendix listing all the distinguished guests at the Nobel banquet (1948)
- Between the Forest and the Sea (1950)
- Deep Down in the Black Man’s Mind (посмертно, 1954).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Amenumey, D. E. K. (2002). «1». Outstanding Ewes of the 20th Century. Profiles of Fifteen Firsts. Vol. 1. Accra: Woeli Publishing Services. էջեր 1–12. ISBN 9964-978-83-9.
- ↑ Philippa Robinson, "Dr. Raphael Ernest Grail Armattoe (1913 - 1953): Physician and writer", Dictionary of Ulster Biography.
- ↑ Philippa Robinson. «R. E. G. Armattoe: the 'Irishman' from West Africa». History Publications Ltd. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ "Armattoe, R. E. G.", in Makers of Modern Africa, London: Africa Journal Ltd, 1981, p. 61.
- ↑ «Irusia Armattoe». Ray White. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Amazon book search
- "Dr. Raphael Ernest Grail Armattoe (1913 - 1953): Physician and writer", Dictionary of Ulster Biography.