Ռաֆայել (անձնանուն)
Արտաքին տեսք
(Վերահղված է Ռաֆայելից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վերածնության շրջանի նշանավոր նկարչի համար տե՛ս Ռաֆայել Սանտի
Ռաֆայել (եբրայերեն՝ רפאל), եբրայական ծագում ունեցող անձնանուն։ Կազմված է ռֆա (բժշկել) և էլ (Աստված) բառերից. նշանակում է «բժշկություն Աստուծո»։ Իբրև անձնանուն տարածվել է կրոնի ազդեցությամբ։ Գործածված է հայերի մեջ 7-րդ դարից։ Ավելի տարածված է այս անվան եվրոպական ձևը (Ռաֆայել)։ Կա նաև Ռափայել կամ կրճատ՝ Ռափ ձևը, որից ստեղծվել է Ռափայելյան և Ռափյան ազգանունները։ Լայնորեն տարածված է Ռաֆայելյան ազգանունը։
Անձեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռաֆայել Աթայան - հայ արձակագիր, գրականագետ, մանկավարժ, թարգմանիչ
- Ռաֆայել Իշխանյան - լեզվաբան, գրականագետ, մատենագետ
- Ռաֆայել Իսրայելյան - հայ ճարտարապետ, «Սարդարապատի ճակատամարտը» հուշահամալիրի հեղինակը
- Ռաֆայել Սանտի - Վերածնության շրջանի նշանավոր նկարիչ, ճարտարապետ
- Ռաֆայել Վարան - ֆրանսիացի ֆուտբոլիստ
- Ռաֆայել Ֆրանկո - պարագվայական ռազմական և քաղաքական գործիչ, գնդապետ