Ռաուֆ Բաբաև
Ռաուֆ Բաբաև | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1937 Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Մահացել է | մարտի 27, 2020 (82 տարեկան) Բաքու, Ադրբեջան |
Գերեզման | II Alley of Honor |
Ժանրեր | ժամանակակից ժողովրդական երաժշտություն և ջազ |
Մասնագիտություն | երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա (1962) |
Անդամակցություն | Gaya Quartet? |
Պարգևներ | |
Rauf Babayev Վիքիպահեստում |
Ռաուֆ Յուսիֆ օկլի Բաբաև (ադրբ.՝ Rauf Yusif oğlu Babayev), Ադրբեջանցի երգիչ (տենոր), ԱՀ ժողովրդական արտիստ (2006 թ.)[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաուֆ Բաբաևը ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 30-ին Հայկական ԽՍՀ Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում, կայարանի պետի ընտանիքում։ Սովորել է Բաքվի թիվ 8 միջնակարգ դպրոցում։ 1956 թվականին ավարտել է Ա.Զեյնալլու անվան Բաքվի երաժշտական ուսումնարանը, իսկ 1962 թվականին՝ Ադրբեջանի պետական կոնսերվատորիան՝ հարվածային գործիքների դասարանում։ Իր վաղ տարիներին նա աշխատել է որպես երաժիշտ և վոկալիստ Ադրբեջանի պետական ռուսական դրամատիկական թատրոնում, Ադրբեջանի պետական էստրադային սիմֆոնիկ նվագախմբում և Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիայում, ելույթ է ունեցել ջազային համերգներով։
1965 թվականին Մուրադ Կաժլաևի հրավերով մի խումբ ադրբեջանցի արտիստների հետ մեկնել է Մախաչկալա, որտեղ դարձել է Դաղստանի ֆիլհարմոնիայում կազմակերպված «Գունիբ» վոկալ-գործիքային անսամբլի մենակատար[3]։
1978 թվականին ստացել է Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2006 թվականին՝ Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչում։ 2016 թվականին նա պարգևատրվել է Փառքի շքանշանով։
Ռաուֆ Բաբաևը մահացել է 2020 թվականի մարտի 27-ին Բաքվում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]