Ռաուֆ Բաբաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաուֆ Բաբաև
Ծնվել էդեկտեմբերի 30, 1937(1937-12-30)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մահացել էմարտի 27, 2020(2020-03-27) (82 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
ԳերեզմանII Alley of Honor
Ժանրերժամանակակից ժողովրդական երաժշտություն և ջազ
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա (1962)
ԱնդամակցությունGaya Quartet?
Պարգևներ
«Փառքի» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ և Ադրբեջանի ժողովրդական արտիստ
 Rauf Babayev Վիքիպահեստում

Ռաուֆ Յուսիֆ օկլի Բաբաև (ադրբ.՝ Rauf Yusif oğlu Babayev), Ադրբեջանցի երգիչ (տենոր), ԱՀ ժողովրդական արտիստ (2006 թ.)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաուֆ Բաբաևը ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 30-ին Հայկական ԽՍՀ Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում, կայարանի պետի ընտանիքում։ Սովորել է Բաքվի թիվ 8 միջնակարգ դպրոցում։ 1956 թվականին ավարտել է Ա.Զեյնալլու անվան Բաքվի երաժշտական ուսումնարանը, իսկ 1962 թվականին՝ Ադրբեջանի պետական կոնսերվատորիան՝ հարվածային գործիքների դասարանում։ Իր վաղ տարիներին նա աշխատել է որպես երաժիշտ և վոկալիստ Ադրբեջանի պետական ռուսական դրամատիկական թատրոնում, Ադրբեջանի պետական էստրադային սիմֆոնիկ նվագախմբում և Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիայում, ելույթ է ունեցել ջազային համերգներով։

1965 թվականին Մուրադ Կաժլաևի հրավերով մի խումբ ադրբեջանցի արտիստների հետ մեկնել է Մախաչկալա, որտեղ դարձել է Դաղստանի ֆիլհարմոնիայում կազմակերպված «Գունիբ» վոկալ-գործիքային անսամբլի մենակատար[3]։

1978 թվականին ստացել է Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2006 թվականին՝ Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչում։ 2016 թվականին նա պարգևատրվել է Փառքի շքանշանով։

Ռաուֆ Բաբաևը մահացել է 2020 թվականի մարտի 27-ին Բաքվում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]